Աղոթք նկարի մեջ


Մայր Աթոռի միաբան Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանն իր կյանքն առանց նկարչության այլևս չի պատկերացնում: Նկարելն ինձ համար աղոթքի պես բան է,- ասում է վարդապետը, -ինքնակետրոնացման ու Բարձրյալի հետ կապի մի յուրօրինակ ձև, որ մտորելու, ստեղծելու առիթ է տալիս»: Հայր Ներսեհը ծնվել է Թիֆլիսում: Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է Մայր Աթոռի թանգարանների տնօրեն, ապա` Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի Հայրապետական պատվիրակ: Սակայն նրա կյանքում շրջադարձային է եղել Եվրոպայից հետո Հաղարծնի հինավուրց վանքում ծառայությունը: Հենց այստեղ է ծնվել նրա առաջին աղոթքը` նկարի մեջ:

Մասունք և գիտություն


Սրբերի և սրբազան մասունքների հանդեպ հավատացյալ մարդու վերաբերմունքը նույնքան հին է, որքան քրիստոնեությունը: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, սակայն, եղել են իրադարձություններ, որոնք ստիպել են փոխել վերաբերմունքը մասունքի հանդեպ: Գիտությունն իր հերթին փորձել է վճռորոշ դեր ունենալ այդ հարցում` հաճախ առաջարկելով իր ծառայությունը` ստուգել մասունքների իսկությունը… Հավատի և գիտության հարաբերությունները սրբազան մասունքների շուրջ մեկնում և բացատրում են Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, հնագետներ Արտակ Գնունին և Իգիթ Ղարիբյանը:

 

Alt

Վարազդատ Համբարձումյան


Ժողովրդական վարպետ Վարազդատ Համբարձումյանը հիշում է 1992 թվականը երբ, ամենուր սառը լռություն էր և ապրելը` դժվար: Այդ շրջանում նա պատրաստեց իր առաջին խաչքարը:
Գործերը մինչ օրս էլ ծնվում են տան դիմաց` Արամի փողոցի վրա, բաց երկնքի տակ: 250-ից ավելի խաչքարերը տեղադրված են Հայաստանի տարբեր վայրերում, ինչպես նաև Հունաստանում, Շվեյցարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում` հայկական եկեղեցու պատի մեջ, ԱՄՆ -ում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Մայամիում: Վարպետը կատակով նկատում է, որ միայն Աֆրիկայում ծանոթ չեն իր գործերին: Յուրաքանչյուր մարդու մեջ Աստծո ներկայության մասին վստահ է, միայն թե ազնիվ ապրելու ճանապարհը բարդ է՝ մտորում է մեր հերոսը:

Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան


Նոր էի ձեռնադրվել քահանա, քառասնօրյա ապաշխարության մեջ էի Սևանում, լուսադեմին զանգահարեցին՝ աչքդ լու~յս, հայրիկ ես դարձել, աղջիկ ես ունեցել: Չեմ կարող նկարագրել` ինչ զգացումներ էին...»-պատմում է Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը: Տեր հոր առաջնեկ Անահիտն արդեն 14 տարեկան է, երազում է հայտնի դիզայներ դառնալ, որդին` Վաչեն, հայրիկի նման երգել է սիրում, երեքամյա Մանեն էլ ընտանիքի ուրախությունն է:
Ես հպարտանում եմ, որ հայրիկս քահանա է. բոլորը նրան ճանաչում, հարգում ու սիրում են»,-ասում է Վաչեն, իսկ Անահիտն ավելացնում է, որ հայրիկին կսիրեին, անգամ եթե քահանա չլիներ:

Տաթևի հոգևոր զարթոնքը


Տ. Միքայել աբեղա Գևորգյանը ծառայում է Տաթևի վանքում: 1927թ-ից մինչև 2008թ. վանական համալիրը հոգևոր սպասավոր չի ունեցել, կրոնական ծեսերը մոռացվել էին, գյուղ մտնող հոգևորականի նկատմամբ էլ՝ մարդիկ թերահավատ, երբեմն՝ մերժողական վերաբերմունք ունեին: Հայր Միքայելին դժվար փորձություններ էին սպասում, միակ ապավենը հավատարմությունն էր ծառայական ուխտին...

Ծիսական զգեստներ. մաս 2-րդ


Պատարագիչ քահանայի ծիսական զգեստը առօրյա հագուստից տարբերվում է ոչ միայն շքեղությամբ: Ծիսական զգեստը բաղկացած է մեկ տասնյակից ավելի հանդերձից, յուրաքանչյուր մաս առանձին խորհուրդ ունի: Պատարագից առաջ ծիսակատար քահանայի զգեստափոխությունը ավանդատանը կատարվող արարողություն է, որ պատարագչին նախապատրաստում է խորհրդակատարության: Ինչ հանդերձներից է բաղկացած ծիսական զգեստը, ինչ աղոթքներ ու սուրբգրային հատվածներ են ընթերցվում զգեստավորվելիս, ինչպես պիտի հավատացյալները պատրաստվեն Պատարագի մասնակցությանը՝ ներկայացնում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

 

Alt

Ռուբեն Հովսեփյան


Աստված իմ մեջ է, ուրեմն ձգտում եմ կատարելության...: Եվ ամեն մարդ էդպես է՝ ինչքան կարող է Աստծուն տեղավորել իր մեջ, այնքան ավելի կարող է ասել՝ Աստված իմ մեջ է»: Գրող, թարգմանիչ, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանը այսպես է մեկնաբանում հաղորդաշարի խորագիրը՝ բացահայտելով ինքն իրեն...

Սարկավագ հրետանավորը


Արցախյան հերոսամարտի տարիներին հայ հոգևորականներից շատերը մարտի դաշտում էին՝ զինվորի կողքին, երբեմն էլ՝ զենքը ձեռքին: Նրանցից էր Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը: Կիսատ թողնելով ուսումը Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ նա վերառնում է հայրենի Մարտակերտ, կանգնում սահմանին: Հրամանատարների խոսքով՝ Ռաֆիկն այդ տարիների եզակի ականանետահարներից էր, ում կրակոցն ամենադիպուկն էր, հայացքը` ամենասուրը:
Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը զոհվել է Ծամծոր գյուղի պաշտպանական մարտերից մեկում:
Պատմում են մարտական ընկերները, հարազատներն ու հոգևոր եղբայրները:

Հարության խորհուրդը. մաս 2-րդ


Ինչու է՞ Հարության խորհուրդը համարվում քրիստոնեական հավատքի առանցքը: Ի՞նչ է նշանակում հավատալ հարության հրաշքին: Հրա՞շք է իրականում դա: Միգուցե հարության նկատմամբ հավատը մահվան վախը հաղթահարելու՞ համար է: Մարդկայի՞ն է կասկածը Քրիստոսի Հարության նկատմամբ: Արդյո՞ք գիտական ապացույցի առարկա են հավատքն ու Հարությունը: 21 դար է անցել Քրիստոսի Հարությունից, փոխվե՞լ են հարության մասին մարդու պատկերացումները:

Հարության խորհուրդը. մաս 1-ին


Ինչու է՞ Հարության խորհուրդը համարվում քրիստոնեական հավատքի առանցքը: Ի՞նչ է նշանակում հավատալ հարության հրաշքին: Հրա՞շք է իրականում դա: Միգուցե հարության նկատմամբ հավատը մահվան վախը հաղթահարելու՞ համար է: Մարդկայի՞ն է կասկածը Քրիստոսի Հարության նկատմամբ: Արդյո՞ք գիտական ապացույցի առարկա են հավատքն ու Հարությունը: Ժողովուրդ, որ Հարության գաղափարը դարձրել է մարդու անուն, էլ ի՞նչ եք ուզում...»: Հաղորդման մասնակիցները յուրովի են մեկնաբանում Հարության խորհուրդը:

Խոնարհություն


Ովքե՞ր են խոնարհ մարդիկ, ո՞րն է խոնարհության և խեղճության տարբերությունը, արդյո՞ք ինքնահավան մարդը կարող է քաջ և արժանապատիվ լինել, թե՞ դա հենց խոնարհի առաքինությունն է: Խոնարհությանը վերաբերող բազմաթիվ հարցերի են անդրադառնում տեր Սմբատ քահանա Սարգսյանը, աստվածաբան Արշավիր Գաբուջյանը և երիտասարդ ռեժիսոր Հայկ Մկրտչյանը:

Alt

Ուժ և պատիվ


15 տարուց ավելի ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև ստորագրված համաձայնագրով մեր երկրի բոլոր զորամասերում ծառայում են հոգևոր սպասավորներ: Ինչպես հայտնի է, Զինված ուժերում, հատկապես, սրվում են միջանձնային հարաբերությունները և զինվորները նոր միջավայրին հարմարվելու հարցում բարդություններ են ունենում: Բանակում սպասավորող հոգևորականները, սպաների և իրենց՝ զինվորների վկայությամբ, օգնում են հաղթահարելու բանակային կյանքի դժվարությունները: Հոգևորականները Հայ եկեղեցու պատմության դասընթացներ են անցկացնում, կազմակերպում ուխտագնացություններ: Մեծ է զինվորների թիվը, ովքեր մկրտություն են ստացել բանակում, ծանոթացել ու մասնակցել Հայ եկեղեցու տոներին: