Սիրելով պոեզիան


Ի՞նչ է պոեզիան: Ի՞նչ պոեզիա է ստեղծվում այսօր: Ի՞նչ են փորձում փոխանցել պոետն ու թարգմանիչը՝ տողատված տեքստի միջոցով: Այս հարցերի պատասխաններն են տալիս բանաստեղծ Տաթև Չախեանը և նկարիչ, թարգմանիչ Էդիկ Պողօսեանը:

Alt

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նոր նախաձեռնությունը


Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն այս տարի արդեն երկրորդ անգամ հանդես է եկել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նախաձեռնությամբ: Նկարիչ Տիգրան Կիրակոսյանը 2.5 ամիս ապրել ու ստեղծագործել է Գերմանիայում և իր աշխատանքները ներկայացրել անհատական ցուցահանդեսում: ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանն էլ այդ երկրում մենահամերգ է ունեցել՝ Սպասելով լուսաբացին» խորագրով: Նախաձեռնության մասին արվեստագետները պատմել են մամլո ասուլիսի ժամանակ:

Alt

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի համերգը Կոմիտասի թանգարանում


Օրերս Սայաթ-Նովայի անվան երաժշական դպրոցի սաները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ էր: Ծրագրում միայն Կոմիտաս էր՝ փոխադրված տարբեր գործիքների համար: 

Alt

Թումանյանի հեքիաթները` պորտուգալերեն


Հովհ. Թումանյանի թանգարանում եղեռնազոհ մանուկներին նվիրված երկու ինստալյացիա է բացվել: Ներկայացվել է նաև Թումանյանի հեքիաթների և բրազիլական առասպելների երկլեզու գիրքը: 

Alt

Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը


Գրական տապան. ապրիլ» փառատոնի շրջանակում Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի նորաբաց գրադարանում կայացավ ամերիկյան արձակագիր Մարկ Մուստյանի Ժանդարմը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Թագմանիչը Մարո Մադոյան-Ալաջաջյանն է: Գիրքն արդեն թարգմանվել է տասը լեզվով, արժանացել մրցանակների: 

 

Alt

«Քրոնոս» քառյակի համերգը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Դեյվիդ Հարինգթոնը, Ջոն Շերբան, Հենք Դաթը, Սանի Յանգը Հայաստան են եկել` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երևանյան hեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Քրոնոս» քառյակն իր ելույթը եզրափակեց համաշխարհային պրեմիերայով: Նրանց պատվերով ամերիկահայ կոմպոզիտոր Մերի Գույոմջյանը գրել է Լուռ կռունկներ» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: 

Alt

Հայոց ցեղասպանությանը նվիրված Գլոբալ ֆորումի գրական-մշակութային միջոցառումները


Ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվել է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Դրա համատեքստում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» ցուցադրությունը, բացվել է Ցեղասպանություն» խորագրով ֆոտոցուցահանդես: 

Alt

Հայաստան ժամանած հոգևորականների այցը Մատենադարան և Կոմիտասի թանգարան-ինստիտուտ


Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած Քույր եկեղեցիների հոգևոր պետերից, պատվիրակությունների անդամներից և միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներից շատերն առաջին անգամ էին մեր երկրում: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հոգևոր հայրերը ծանթացան Վերապրած ձեռագրեր» ցուցադրությանը, եղան նաև  Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:  

Alt

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի բացումը


Ավելի քան 5 տասնյակ երկրից 600 պատվիրակի մասնակցությամբ ապրիլի 22-ին մեկնարկեց Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովը: Համաժողովի բացմանը ներկա էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 
Զուգահեռ ընթանում էր նաև Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. Մարդկային կյանքը – Աստծո պարգև» միջեկեղեցական նիստը, որը նախագահում էր Ամենայն հայոց հայրապետը: Մասնակցում էին Հայաստան ժամանած Քույր եկեղեցիների հոգևոր պետեր և պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ: 

 

Alt

Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը


Երկուսուկես անգամ ընդարձակ ցուցադրական տարածք, 12 ցուցասրահ, համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Երեք տարվա աշխատանքից հետո ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը: Նոր թանգարանի առաջին էքսկուրսիան հանրապետության նախագահի, բարձրաստիճան այրերի և լրագրողների համար վարեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: 

Alt

Սարգիս Համալբաշյանի ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Սարգիս Համալբաշյանի՝ Հայկական թաղամաս» խորագրով ցուցահանդեսը մաս է կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների: Ներկայացված են արվեստագետի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին, ինչպես նաև գծանկարների շարք, որ ցուցադրվում է առաջին անգամ:   

Alt

Լևոն Թութունջյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կտավը` առաջին անգամ Հայաստանում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվել է Ծաղկած ծիրանի» ցուցահանդեսը: Ներկայացված է 25 հեղինակի 31 ստեղծագործություն: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Լևոն Թութունջյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված Դեղին դիմակը» գեղանկարը: