Alt

Մալերի Վեցերորդ սիմֆոնիան` Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարմամբ


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչեց Գուստավ Մալերի Վեցերորդ՝ Ողբերգական» սիմֆոնիան: Սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:  

Alt

Աշակերտների այլընտրանքային կրթություն` թանգարաններում


Մշակույթի նախարարության, Թանգարանների միջազգային խորհրդի հայկական ազգային կոմիտեի և Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Նպատակը աշակերտների համար այլընտրանքային կրթության նոր հարթակ ապահովելն է. թանգարաններում կանցկացվեն ինտերակտիվ դասեր, կստեղծվի հայաստանյան թանգարաններին նվիրված ինտերնետային էջ:   

Alt

Ինտերակտիվ ուսումնական կենտրոն «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Շուրջ 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ և մենագրություն, անվճար մուտք դեպի աշխարհի խոշոր թանգարանների և արվեստի հաստատությունների թվայնացված հավաքածուների ու տվյալների բազաների առցանց շտեմարաններ: Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է ինտերակտիվ ուսումնական կենտրոն:

Alt

Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրեր են


Մարտի 24-ից 31-ը Հայաստանում Թուրք¬մենստանի մշակույթի օրեր են անցկացվում: Մեր երկրում է Թուրք¬մենստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությունը: Ներկայացվել է նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը:

Alt

Բացառիկ ցուցադրություն «Կալենց» թանգարանում


Թանգարանն այս տարի նշում է իր ստեղծման հնգամյակը: Բացվել է միանգամից երկու ցուցահանդես: Թանգարանը եզակի հնարավորություն է ընձեռել ծանոթանալու անհատական հավաքածուներում գտնվող Հարություն Կալենցի  կտավներին, որոնց մի մասը գրեթե չի ցուցադրվել: Առանձին հարկաբաժնում էլ ներկայացված է Արմինե Կալենցի Կյանք» շարքը, որի վրա նկարչուհին աշխատել է ամուսնու մահից հետո:

Alt

Արև Պետրոսյանի ցուցասրահի բացումը


Նկարչուհի Արև Պետրոսյանի, Հայաստանում մանրաքանդակի դպրոցի հիմնադիր Բենիկ Պետրոսյանի և ժամանակակից քանդակագործ Արեգ Պետրոսյանի աշխատանքներն այսուհետ կարելի է տեսնել Տերյան 19/32 հասցեում գործող Arev Art Gallery-ում: Նկարչուհին վստահ է, որ այս նորաբաց սրահը հանդիպման սիրելի վայր է դառնալու արվեստասերների համար:  

Alt

«Էլեմենտ» բենդի համերգը Կամերային երաժշտության տանը


Համերգային շրջագայությամբ առաջին անգամ Հայաստանում է Էլեմենտ» բենդը: Խմբի անդամներն ապրում ու ստեղծագործում են Միացյալ Նահանգներում՝ ներկայացնելով ու տարածելով հիմնականում հայկական երաժշտություն: Երևանյան առաջին համերգին, որ տեղի ունեցավ Կամերային երաժշտության տանը, Էլեմենտ» բենդը ներկայացրեց իր երաժշտական վառ գունապնակը: 

Սիրելով քաղաքը


Ի՞նչ է քաղաքը: Ո՞րն է Երևանի ֆենոմենը: Ինչու և ինչպես են սիրում Երևանը մեր հաղորդման հերոսները՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը և նկարիչ, վավերագիր Պետո Պողոսյանը:

Alt

Կոմիտասին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահում Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել: Ներկայացված են հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններ, որոնք այս ցուցադրությունից հետո նվիրաբերվելու են Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտին: Նախաձեռնողը Աշխարհի հայ նկարիչների միությունն ու Հայաստանի ազգային պատկերասրահն են: 

Alt

«Սպասող մարդու օրագիր» գրքի շնորհանդեսը


Փետրվարի 28-ին Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնում կայացավ Սպասող մարդու օրագիր» գրքի շնորհանդեսը: Այնտեղ թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների բանաստեղծությունները: Թարգմանիչը մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Էդիկ Պողոսյանն է:

Alt

Ռուսական արվեստի թանգարանի հոբելյանները


Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրման 35 և բացման 30-ամյա հոբելյանները նշեց իր հին ու նոր աշխատակիցների, բարեկամների, արվեստագետների ու արվեստասերների հետ: Ներկայացվեցին այն արվեստագետները, որոնց գործերը ցուցադրված են թանգարանում: 

Alt

Արամ Շահբազյանի՝ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի պրեմիերան


 Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց ռեժիսոր Արամ Շահբազյանի Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության տրագիկոմեդիան պատմություն է փոքր մարդու մեծ ողբեգության մասին: Հայկական վարձույթում ֆիլմը կլինի Ռուսաստանում և Ֆրանսիայում պրեմիերաներից հետո: