Alt

Չորս դաշնակահար՝ մեկ բեմում


Արամ Խաչատրյան համերգասրահում Վահան Մարտիրոսյանը, Սվետլանա Նավասարդյանը, ֆրանսիացի դաշնակահարներ Տրիստան Փֆաֆֆը և Օլիվյե Փեյրբրյունը կատարեցին Բախի կոնցերտները մեկ, երկու, երեք և չորս դաշնամուրի համար և Ռավելի Բոլերոյի» փոխադրումը՝ 4 ռոյալի համար: Վերջում էլ, որպես նվեր, միասին հնչեցրին Արամ Խաչատրյանի Սուսերով պարը»: 

Alt

Գառզուի ստեղծագործությունների ցուցահանդեսն «Արամե» պատկերասրահում


Տասնյոթ տարվա ընդմիջումից ետո Հայաստանում բացվել է Գառզուի աշխատանքների ցուցահանդեսը:

Alt

Ֆլամանդական գոբելենի վերականգնում Հայաստանի ազգային պատկերասրահում


Ավելի քան մեկ տարվա վերականգնողական աշխատանքներից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացրել է 17-18-րդ դարերով թվագրվող ֆլամանդական գոբելեն: Արդեն շուրջ 8 տասնամյակ այն պատկերասրահի հավաքածուի մաս է, սակայն մինչև վերջերս անմխիթար վիճակում էր: 

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան


Ավելի քան 13 դար է միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը` Հառիճավանքը դեպի իրեն է ձգում բազմաթիվ հավատացյալների: Հառիճավանքը նաև գիտության ու լուսավորության կենտրոն է եղել: Այստեղ ժամանակին գործել է Հառիճավանքի համանուն դպրոցը: Դարերի ընթացքում, սակայն, պատմական տարբեր իրադարձությունների պատճառով, ուսումնական կյանքն այստեղ մի քանի անգամ ընդհատվել է: Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ 2012թ-ի սեպտեմբերից Հառիճավանքի ընծայարանը կրկին բացել է իր դռները, գործում է ավագ դպրոցի կարգավիճակով: Ընծայարանի վերականգնումն իրականացվում է Թրբանճյան ընտանիքի աջակցությամբ: Ի երախտագիտություն`  դպրոցը  բարերարների  անունով կոչվում է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան:    

Alt

«Քայլող հետքեր» ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում


Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հովանավորությամբ մարտի 15-ից ապրիլի 15-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին էին գործուղվել երեք հայ նկարիչներ՝ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը: Երեք շաբաթ նրանք ստեղծագործել են Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայում, ապա՝ ստեղծված աշխատանքները ներկայացրել համատեղ ցուցահանդեսում: Այս օրերին դրանք տեսնելու հնարավորություն ունի նաև հայ արվեստասերը: 

Alt

Հայաստանի փոքրիկ երգիչների համերգը Հառիճավանքում


Հառիճավանքը Կոմիտասի սիրելի վայրերից մեկն է եղել: 1904թ-ին վարդապետն այստեղ է ստեղծել իր երգչախումբը: Հոկտեմբերի 8-ին՝ հին տոմարով Կոմիտասի ծննդյան օրը, Հառիճավանքում Կոմիտասի 145-ամյակին նվիրված հոգևոր երաժշտության համերգ էր: 

Alt

«Ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում


Առանց սահմանների» միջազգային փառատոնն այս տարի անցկացվել է Հայաստանում: Հինգ երկրից ժամանած արվեստագետներ երեք օր աշխատել են նույն ժամանակի և տարածության մեջ, այնուհետև իրենց գործերը ներկայացրել համատեղ ցուցահանդեսում: 

Alt

«Պատասխան՝ 100 տարի անց»


1894-ից 1923 թթ-ին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին է անդրադառնում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի՝ Պատասխան՝ 100 տարի անց» ծրագիրը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  

Alt

Նոր բացահայտումներ Արցախի Տիգրանակերտում


Արդեն ինը տարի պեղվող Արցախի Տիգրանակերտի հնավայրում 5-րդ դարի եկեղեցու խորանի տակ հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան: Արցախի արշավախմբի համար սա տարվա ամենաէական գյուտն է: Թե ինչու՝ պարզաբանում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: 

Alt

«Ֆիլմ նկարելու համար բուհում սովորելը դեռ բավական չէ». Կիմ Կի-Դուկ


Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնին կազմակերպվեց հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Պատվավոր հյուրին հանձնվեց նաև Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Alt

Ճապոնական սիրո տոնը Երևանում


Հայ-ճապոնական Հիկարի» գիտամշակութային կենտրոնում տոնել են ճապոնական սիրո տոնը՝ Տանաբատան:

Alt

«Մալվիններ» գրքի շնորհանդեսը


Հայերեն է թարգմանվել արգենտինացի գրող Մարիո Սամպաոլեսիի Մալվիններ» պոեմը: Թարգմանիչն ու ծանոթագրությունների հեղինակը գրականագետ Ալիս Տեր-Ղևոնդյանն է: Մի քանի մասից կազմված այս ընդարձակ պոեմը Մալվինյան կղզիների մասին է, որն Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև հակամարտության պատճառ է: