Alt

Բացառիկ գործեր «Ոսկե դար» ցուցասրահում


Hi-artonline նախագիծը վիրտուալից բացի արդեն նաև ֆիզիկական տարածք ունի: Նորաբաց Ոսկե դար» ցուցասրահում այս օրերին միանգամից 3 ցուցահանդես է գործում՝ ներկայացնելով հայ արվեստի ուշագրավ ու բացառիկ աշխատանքներ:

Սիրելով Սուրբ Ծնունդը


Ճարտարապետ Միքայել Մկրտչյանը երկար տարիներ տոնական խաղալիքներ է պատրաստում, որոնց ընտրանին անընդհատ շատանում է: Այս տարվա նորությունը Սուրբ ծննդյան աստղն է: Միքայել Մկրտչյանի համար Սուրբ Ծնունդն ընտանիքի տոն է: Այդ օրերին գտած խաղաղությունն ու ջերմությունը նրան ուղեկցում են ողջ տարվա ընթացքում:

Alt

Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին


Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 12-ին հիշատակի երեկո էր: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Հայաստանի պետական կամերային երգչախումբը հատուկ համերգ էր նվիրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ծրագրում հոգևոր երաժշտություն էր՝ Կոմիտաս, Իգոր Ստրավինսկի, Դավիթ Հալաջյան և Սէմյուել Բարբեր:

Alt

Բորիս Էյֆման. «Մեղքից այն կողմ»


Նոյեմբերի 16-17-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական բալետի թատրոնը ներկայացրեց Մեղքից այն կողմ» բալետը՝ ըստ Ֆ. Դոստոևսկու Կարամազով եղբայրներ» վեպի:

Alt

Ռուբեն Գևորգյանցի գրքերի և տեսասկավառակի շնորհանդեսը


Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում նոյեմբերի 12-ին ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի երկու գրքերի և ֆիլմերի սկավառակի շնորհանդեսն էր: Առաջինը Փարաջանով: Կոլաժ երկուսի համար» գիրքն է, որտեղ հեղինակը պատմում է վարպետի հետ կապված իր հուշերը: Երկրորդ գիրքը Գևորգյանցի բանաստեղծությունների ժողովածուն է: Իսկ սկավառակում ռեժիսորի վավերագրական ֆիլմերի ընտրանին է:

Սիրելով կինոն


Մեր հերոսները ռեժիսոր Դիանա Կարդումյանը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն են:
Յոթ խաղարկային և երկու վավերագրական ֆիլմերի հեղինակ Դիանան ցավով նշում է, որ իր հնարավորությունների համեմատ շատ քիչ է աշխատում, խոչըդոտները շատ են: Սակայն, չնայած դրան, կինոյի հանդեպ սերն այնքան մեծ է, որ անկեղծանում է՝ ֆիլմ նկարելը մի բան է, որը պարզապես չի կարող չանել:
Րաֆֆի Մովսիսյանն էլ շատ պատահաբար է ընտրել իր մասնագիտությունը: Բայց հենց այդ պատահականության արդյունքում է, որ այսօր ունի սիրելի աշխատանք և իրեն առանց կինոյի այլևս չի պատկերացնում: Գործի բերումով տարեկան ավելի քան 400 ֆիլմ է դիտում: Կինոյի օգնությամբ Րաֆֆին փորձում է գոնե իր համար խմբագրել» այն բոլոր բացթողումները, որ կան իրական կյանքում:

 

Alt

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը «ՀայԱրտում»


Սեպտեմբերի 7-ին ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը: Կազմակերպիչը Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն է: Ներկայացված են նկարչի ինչպես վաղ, այնպես էլ հասուն շրջանի գործերը: Ցուցահանդեսի բացմանը ներկայացվել է նաև Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի առաջին եռալեզու պատկերագիրքը:

Ռաֆայել Իսրայելյան


Ռաֆայել Իսրայելյանը Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտածողության շարունակողն էր: Իսրայելյանի նախագծով են կառուցվել 1915թ.-ի Մեծ եղեռնի նահատակաց հուշարձանը Ս. Էջմիածնում, Բյուրականում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամառանոցը, Երևանում՝ Նկարիչների տան շենքը, Հաղթանակի» հուշակոթողը, Մասիսի տաճարը», որին ժողովուդը Չարենցի կամար անվանումն է տվել: Նա է աղբյուր-հուշարձաններ հիմնելու մեր հնամենի ավանդույթը վերակենդանացնողը: Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործության պսակը Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրն է:

Alt

Իտալացի մասնագետը Հայաստանում


Իտալացի վերականգնող Լուչիա Միացցոն սեպտեմբերի 2-21-ը Հայաստանում տեսական և գործնական դասընթացներ է անցկացրել: Հնագիտական մետաղե արտեֆակտների, հնավայրում հնագիտական գտածոների և խեցեղենի վերականգնմանը նվիրված ծրագիրը եռամսյա էր և իրականացվում էր ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011թ. կնքված համաձայնագրի հիման վրա՝ Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում» ծրագրի շրջանակում:

«Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներ


Վերջին 200 տարիների հայ գեղարվեստի մեծանուն ու դեռ երիտասարդ ավելի քան 70 հեղինակների աշխատանքները մեկ ցուցասրահում: Հուլիսի 11-ից 17-ը Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներ ցուցահանդեսը: Մեկ հարթակի վրա արվեստի տարբեր տեսակներ էին ներկայացված՝ դասական նկարչություն, ֆոտո արտ, փոփ արտ, քանդակ: Առաջին անգամ կողք-կողքի ցուցադրված էին վերջին երկու հարյուրամյակում ստեղծագործող ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու երիտասարդ հեղինակներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Բարձր արվեստ» կենտրոնը, ԱԱ աուկցիոնը» և www.Hi-artonline.com նախագիծը:

Սիրելով երաժշտությունը


Մեր հերոսները դաշնակահար Ջուլիետա Վարդանյանն ու ռեժիսոր Հակոբ Մանուկյանն են: Թեև դաշնամուրի հետ կապված Ջուլիետայի առաջին հիշողություններն այնքան էլ լուսավոր չեն ու կապված են դասատուի՝ սարսափ առաջացնող երկար կարմիր եղունգների հետ, սակայն դա նրան չի խանգարել հետագայում երաժշտությունն ընտրել որպես մասնագիտություն ու դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար: Դաշնակահարուհու օրվա մեծ մասն զբաղեցնում են փորձերը, ձայնագրություններն ու համերգները:
Իսկ ռեժիսոր Հակոբ Մանուկյանի համար երաժշտությունը հոգեբուխ բան է, նա ընտրել է ինքնակատարելագործման ոչ պրոֆեսիոնալ ճանապարհը՝ ստեղծել է իր ռեգգի խումբը և երաժշտության միջոցով փորձում է լռեցնել աղմուկը, որի մեջ ենք ամեն օր:

 

Alt

«Արևելքից արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսի բացումը


Առաջին անգամ մեկ հարկի տակ մեկտեղվել են 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը ստեղծագործող հայ արվեստագետները: Ցուցասրահում վերջին 200 տարիների հայ գեղարվեստի մեծանուն ու դեռ երիտասարդ ավելի քան 70 հեղինակների աշխատանքներն են: Արսեն Շաբանյան, Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան, Հակոբ Հակոբյան, նրանց կողքին՝ Դավիթ Կարեյան, Գարիկ Կարապետյան, Մերի Մուն...
Ցուցահանդեսը բացվել է Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Ժամանակակից արվեստի թանգարանում: Տրվել է նաև Hi-artonline ինտերնետային նախագծի մեկնարկը, որի նախաձեռնողը Բարձր արվեստ» կենտրոնն է: