|
Վինսենթ Վան ԳոգՆա համոզված էր, որ Աստծուն ճանաչելու ամենաիսկական ձևը մեր շուրջը եղածը սիրելն է: Այն ամենը, ինչով լցված էր նրա սիրտն ու միտքը, նկարի էր վերածվում: Նա երազում էր... ու նկարում իր երազը: |
|
Լեոնիդ ԵնգիբարյանՇատ կարճ կյանք ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանը, ավելի կարճ էր ստեղծագործական գործունեությունը: Նա գիտեր, որ ապրելու է ընդամենը 37 տարի, ճիշտ այնքան, որքան իր կուռքերը` Վան Գոգն ու Պուշկինը: Բայց նա մեռնել չէր շտապում, ծաղրածուների արքան սիրում էր կյանքը... |
|
|
Սիրելով գիրքըԻնչպե՞ս ու որքա՞ն կարելի է սիրել գիրքը: Ու՞ր կարելի է հասնել սիրելով գիրքը... Կյանքը ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է»,-համոզված է գրող Հրաչ Սարիբեկյանը: Այնքան է սիրում գիրքը, որ երբեմն այդ սերը պատիժ է համարում: Ասում է` այն ամենն, ինչ մարդը կանի ապրելու համար, ինքը դա կանի գրքի համար: |
|
|
Հաջորդ կայարանը` Բելառուս
Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների մշակույթի նախարարությունների միջև կստորագրվի 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր: Երևանում և Մինսկում համատեղ կբեմադրվի Սպարտակ» բալետը: Մինչ այդ՝ 2013թ. մայիսի 1-ից 5-ը, Բելառուսում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: Հայկական մշակույթը ներկայացվեց Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլի ելույթներով, նկարիչ-դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքներով, անիմացիոն ու գեղարվեստական ֆիլմերով:
Մասնակցում են՝
Արթուր Պողոսյան՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ,
Արմեն Խաչատրյան՝ Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
Բորիս Սվետլով՝ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար,
Վլադիմիր Կարաչևսկի՝ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ:
|
|
|
Մշակութային հարևանությունԹբիլիսիում հայկական հինգ եկեղեցի կվերականգնվի: Աշխատանքներին կմասնակցեն նաև հայ մասնգետներ: 2013թ մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնական այցը Վրաստան շոշափելի արդյունքներ է տվել: Երկկողմ ծրագրերը կփրկեն շատ հուշարձաններ վերջնական ավիրումից, իսկ երկու երկրների մշակութային հարևանությունը նոր որակ կստանա: |
|
|
«Ոսկե Ծիրան 2012»2012 թ. հուլիսի 8-ից 15-ը Երևանում անցկացվեց Ոսկե Ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնն այս տարի ստացել էր ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրից: Ոսկե Ծիրանի» այս տարվա գլխավոր նորությունը Հայ առաքելական եկեղեցու մրցանակն էր: Վեհափառ Հայրապետի առաջարկով այն Եղիցի Լույս» է կոչվել և շնորհվելու է հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության գործում համաշխարհային կինոարվեստում նշանակալի ավանդ ունեցողներին: Ոսկե Ծիրան կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ Պետեր վան Բյուերենը, կինոռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Վիկտոր Էրիսեն, Ագնեշկա Հոլանդը, ինչպես նաև Տոնինո Գուերայի տիկին Լորա Գուրերան ու գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը խոսում են փառատոնի անցած ճանապարհի ու միջզգային ասպարեզում ունեցած ձեռքբերումների մասին:
|


