Alt

Թբիլիսիի հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները


Մեկ տարուց Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին կրկին կբացի իր դռները հավատացյալների առջև, եթե ամրակայման և վերականգնման աշխատանքները կատարվեն ժամանակին ու պատշաճ: Թբիլիսիի Ս. Գևորգ և Ս. Նշան եկեղեցիների վերականգնման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Հայ և Վրաց եկեղեցիների փորձագետների մասնակցությամբ:

Alt

Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում


ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետմահու առաջին ընդգրկուն ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի ստեղծագործական ողջ ուղին` եգիպտական, սովետական, անկախության փուլերը: Ներհայեցում» խորագրով ցուցադրությունը կազմված է Ազգային պատկերասրահի հավաքածուից և ընտանիքի սեփականություն հանդիսացող գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներից, քանդակներից:

Alt

«Անմոռանալի Բիթլզ». Ֆեդերիկո Մոնդելչիի երևանյան ելույթը


Իտալացի հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի շնորհիվ առաջին անգամ հնչեցին լիվերփուլյան հանրահայտ քառյակի սիրված ստեղծագործությունների մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:

Մարմարե քաղաքի հայկական օրերը


Ապրիլի 7-ից 12-ը Թուրքմենստանում հայ մշակույթի օրեր էին: Դրանք անցկացվեցին ՀՀ մշակույթի նախարարության և Թուրքմեսնտանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ստորագրված hամաձայնագրի և ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի Թուրք¬մենստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: Հայ մշակույթը Թուրքմենստանում ներկայացավ բազմաժանր ծրագրով: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Alt

Հայ նկարիչներն Էստոնիայում


Նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը մեկ ամիս աշխատել են Էստոնիայի արվեստանոցներում և ստեղծագործությունները ներկայացրել առանձին ցուցահանդեսով: Ցուցահանդեսը Էստոնիայի ազգային գրադարանում կշարունակվի մինչև մայիսի 3-ը:

Alt

Հայկական մշակույթի օրեր Թուրքմենստանում


Ապրիլի 7-ից 12-ը Թուրքմենստանում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ծրագիրն իրականացվում էր ՀՀ մշակույթի նախարարության և Թուրքմեսնտանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին ստորագրված hամաձայնագրի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում:

Սիրելով նկարչությունը


Մեր հերոսները նկարիչ Արթուր Հովհաննիսյանն ու մանրանկարիչ Լուսինե Մաթևոսյանն են: Ռեալիստական ոճը նախընտրող ու հիմնականում մեծածավալ կտավներ ստեղծող Արթուրի հերոսը մարդն է, նրա ապրումները, հույզերն ու կենսակերպը:
Իսկ ահա Լուսինեին մեծ բավականություն է բերում փոքր տարածքի վրա ամիսների մանրակրկիտ աշխատանքը: Նրան հարազատ է միջնադարյան արվեստը: Մատենադարանում կրկնօրինակող-մանրանկարչի աշխատանքը Լուսինեին հնարավորություն է տալիս ամենօրյա շփում ունենալ մեր մանրանկարչության հարուստ գանձարանի հետ: Տարբեր ուղղություններ ու աշխատաոճ նախընտրող մեր երկու հերոսներին միավորողը նկարչության հանդեպ մեծ սերն է:

 

Alt

«Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում»


Փետրվարի 20-ից մայիսի 4-ը Գերմանիայի Հալե քաղաքի Մորեցբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում կգործի Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը: ՀՀ մշակույթի նախարարությունը հոգացել է Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների տեղափոխման և ապահովագրության ծախսերը:

Alt

Հայկական վիոլա. Գրիգոր Առաքելյանի մտահղացումը


Փետրվարի 11-ին Նարեկացի» արվեստի միությունում կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանը ներկայացրեց հայկական վիոլա նորաստեղծ գործիքը: Գործիքից առայժմ մեկ օրինակ կա, որով էլ նվագում է Գրիգոր Առաքելյանը:

Alt

Հովհաննես Գրիգորյանի երկու նոր գիրք՝ հետմահու


Մեկ տարի առաջ ծանր հիվանդությունից կյանքից հեռացավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Փետրվարի 7-ին Հայ գիրք» գրախանութում նրա մահվան առաջին տարելիցին նվիրված ցերեկույթ էր: Ներկայացվեց երկու նոր գիրք՝ հետմահու լույս տեսած Գերեզմանիա» վիպակը և Նոր տողից» բանաստեղծությունների ժողովածուն:

Alt

Երազանք պահիր. աստղ է ընկնում...


Երեք տարի առաջ ավանդական աղի բլիթ ուտելուց հետո նկարիչ, դիզայներ Լիլիթ Ճենտերեճյանը երազ է տեսնում. համերգի էր ու գիտեր, որ դա իր ամուսնու մենահամերգն էր, թեպետ երաժշտի դեմքը չէր երևում: Նույն տարի Լիլիթը ծանոթանում է կիթառահար Վահագն Ճենտերեճյանի հետ ու հասկանում, որ երազում հենց նրա համերգին էր...
Ռեժիսոր Հրանուշ Չիչակյանն ու դերասան Հակոբ Հակոբյանն աստղ ընկնելու պահին երազանք են պահում: Ներկայացման մեջ սիրող զույգեր էին խաղում: Պրեմիերայից հետո նրանց պատմությունը բեմից կյանք է տեղափոխվում...

Սիրելով պարը


Մեր հերոսները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Աննա Կոստանյանն ու Mad force crew բրեյքդանս խմբի ղեկավար Սարգիս Անդրեասյանն են: Լիովին տարբեր ոճերում հանդես եկող երիտասարդներին միավորողը մեծ սերն է դեպի պարը: Երկուսի ստեղծագործական ճանապարհն էլ բավական հետաքրքիր է: Աննան 4 տարի եղել է Իսրայելի ազգային բալետի թատրոնի մենապարուհի, կերտել բազմաթիվ դերեր: Իսկ Սարգիսն առաջիններից էր, ով Հայաստանում սկսեց զբաղվել բրեյքդանսով: Նրա ստեղծած խումբն արդեն հասցրել է հաջողություններ ունենալ միջազգային հարթակներում: