Alt

Կոմիտաս վարդապետի երևանյան հասցեն


Գրեթե մեկուկես տարվա աշխատանքներից հետո Կոմիտասի անվան զբոսայգում իր դռներն է բացել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Թանգարանի 8 սրահներում ներկայացված են վարդապետի կյանքն ու գործունեությունը, ապրումներն ու մտորումները, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, բանահավաքչական հարուստ ժառանգությունը: 

Սիրելով…


Ի՞նչ է սերը… մարդկությունն այս հարցի պատասխանը փնտրել է դարեր շարունակ: Այսօր էլ մտածողները, արվեստագետները, գիտնականներն ու փիլիսոփաները շարունակում են խոսել սիրո առեղծվածի մասին, և ամեն մի բնորոշում նոր հարցադրումներ է առաջ բերում: 
Ի՞նչ է սերը… այս հարցին են փորձում պատասխանել մեր հերոսները՝ Նշան քահանա Ալավերդյանը, դերասան, ռեժիսոր Հայկ Զորիկյանը, ռեժիսոր, դերասան Անահիտ Տեր-Սարգսյանը, ռեժիսոր Հակոբ Մանուկյանը, գրականագետ Նաիրա Բալայանը, բանասեր, թարգմանիչ Շուշան Կարապետյանը: 

 

Alt

Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտի բացումը


Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվել է Կոմիտաս վարդապետի թանգարանը: Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Այն կունենա գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց ունիվերսալ համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրվում են նյութեր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ազգային գրադարանի կոմիտասյան ֆոնդերից: 

Alt

«Պատասխան՝ 100 տարի անց»՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ


Պատասխան՝ 100 տարի անց», այսպես է կոչվում   համալիր ծրագիրը, որ անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Այն իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն անդրադարձ է 1894-ից 1923 թթ.-ին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին: 

Alt

Հայ կերպարվեստը 2014 թվականին


Ինչ վրձնեցինք և ցուցադրեցինք 2014-ին՝ տարվա ամփոփիչ տեսանյութում: 

Alt

Հայ մշակույթի օրերը 2014 թվականին


Բելառուս, Վրաստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Իտալիա, Հարվային Կորեա, Պորտուգալիա, Պրահա, Գերմանիա, Իսրայել… դեռ էլի կարելի է շարունակել այն երկրների ցանկը, որտեղ անցնող տարում ներկայացվեց հայկական մշակույթը:  

Alt

Մշակույթի նախարարի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը


Մշակութային ժառանգության պահպանություն և ժամանակակից արվեստի զարգացում. սրանք մշակութային քաղաքականության այն երկու կարևորագույն ուղղություններն են, որոնք թիրախավորելով էլ ողջ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել ներքին և արտաքին դաշտերում: Ավելի քան մեկ ժամ տևած տարեվերջյան ասուլիսում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամփոփեց անցնող ամիսներին արված աշխատանքներն ու խոսեց առաջիկա ծրագրերի մասին:  

Հակոբ Հակոբյան. խոստովանություն


Մարդու հոգևոր կյանքի գոյության ապացույցն արվեստն է: Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան հոգու, և ոչ թե մարմնի արտահայտությունն է: Այնպես որ, հոգևոր կյանք ասելով՝ ամենից առաջ ես հասկանում եմ արվեստ: Նկարիչը՝ գույներով, երաժիշտը՝ ձայներով, քանդակագործը՝ քանդակելով, գրողը՝ պոեզիայով: Տեսնում ենք, որ մարդը ֆիզիկական երևույթ չէ միայն»: 
Ֆիլմում հնչում են հատվածներ նկարիչ Հակոբ Հակոբյանի՝ տարբեր տարիների հոդվածներից ու հարցազրույցներից: 

Alt

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի՝ տարվա ամփոփիչ ասուլիսը


Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն այս տարի իրականացրել է յոթ նախագիծ, որոնցից երկուսը՝ Երևանում, հինգը՝ Գերմանիայում, Լեհաստանում և Էստոնիայում: Կատարված աշխատանքների ու հաջորդ տարի նախատեսվող ծրագրերի մասին պատմել են հիմնադրամի ներկայացուցիչներն ու մասնակից արվեստագետները: 

Սիրելով կյանքը


Մեկ տարի առաջ նույն խնդիրը ծանոթացրեց ու միավորեց Մարինա Պարազյանին ու Լիլյա Կարապետյանին: Նրանք ստեղծեցին Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման հիմնադրամը: Հիմնական նպատակը  ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար ցերեկային խնամքի կենտրոններ գտնելն ու նրանց ծնողներին աջակցելն է: Այս կանանց և նրանց շուրջը համախմբված մարդկանց առաջնորդողը մեծ սերն ու հավատն է: 

Alt

Բացվել է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը


Նկարչի դստեր՝ Զարուհի Մուրադյանի և նրա ամուսնու՝ Հակոբ Ճաղարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Սարգիս Մուրադյան պատկերասրահը: Այն բացվեց Կինը Մուրադյանի արվեստում» ցուցահանդեսով՝  նվիրված տիկնոջ՝ Լյուդմիլա Քեչեկի հիշատակին:

Alt

Հայ-ռուսական թանգարանային համաժողով Մատենադարանում


Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում Ռուսասատանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով միջազգային գիտաժողով անցկացվեց: Ոլորտին վերաբերող թեմաներով զեկույցներ կարդացին երկու երկրների փորձագետները: