Alt

Հոգևոր աջակցություն ընտանիքներին. քննարկում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն իրականացնում է 2010 թվականից: Մարտի 20-ին մեկնարկեց ծրագրի հինգերորդ փուլը, որին աջակցում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

Alt

Մեծ Պահքի 36-րդ օրը


Այսօր Մեծ Պահքի 36-րդ օրն է: Ընթերցում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը` նվիրված օրվա խորհրդին:

Alt

Մուտն ի Վիրապ տոնը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տարվա առաջին տոնն է


Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տարվա առաջին տոնը: Ամեն տարի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքը ուխտագնացություն է կազմակերպում մեր առաջին հայրապետին նվիրված տոնի` Մուտն ի Վիրապի առիթով: 

Alt

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակը


1925թ. մարտի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի նորաստեղծ սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը: Օրերս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր սիմֆոնիկ նվագախմբի 90-ամյակին: 

Alt

«Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցների հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ


Մոտ 160 լրագրող աշխարհի 40 երկրից Հայաստանում մասնակցեց Արարատի ստորոտին» 5-րդ ամենամյա մեդիաֆորումին: Ֆորումի մասնակիցները հանդիպեցին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Մեդիաֆորումն ամեն տարի նվիրված է լինումա տարվա կարևորագույն իրադարձությանը: Այս տարի այն նվիրված է Հայոց ց եղասպանության 100-ամյա տարելիցին և կրում է Հիշում և պահանջում ենք» խորագրը: 

Alt

Հայր Կոլումբա Ստյուարտի դասախոսությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում


Գևորգյան հոգևոր ճեմարանում հյուրընկալվեց ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Քոլիջվիլ քաղաքի Սբ. Հովհաննես աբբայության և համալսարանի գործադիր ղեկավար Հայր Կոլումբա Ստյուարտը: Ճեմարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայր Կոլումբան խոսեց վանական կյանքի առանձնահատկությունների և վանականի դերի մասին:

Alt

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը Երևանի բժշկական համալսարանի ուսանողների հետ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բուհերի հոգևոր հովվությունը Երևանի պետական բժշկական համալսարանում կազմակերպել էր դասախոսություն` նվիրված աղոթքի բժշկարար զորությանը: Ապագա բժիշկների համար թեման, իհարկե, նորություն չէր, սակայն հետաքրքրող հարցերը նույնպես շատ էին:

Alt

Այսօր Մեծ Պահքի 29-րդ օրն է


Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքայն էջում հրավիրում է խորհրդածելու մեր Տիրոջ երեք պատգամների շուրջ: Հիմնական նյութն անդադար և անձանձիր աղոթքն է:

Alt

«Առնետաորս» ֆիլմի պրեմիերան


Ավստրիացի դրամատուրգ, արձակագիր Պետեր Տուրրինիի Առնետաորսը» պիեսի հիման վրա ռեժիսոր Արտակ Ավետյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ, կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: Պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում: 

Alt

Մեծ Պահքի 26-րդ օրը


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը շարունակում է ֆեյսբուքյան օգտատերերին ներկայացնել օրվա ընթերցվածները: Այսօր կարդում ենք հատված Եսայու մարգարեությունից. Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես»: 

Alt

«Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանի հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի ձեռամբ չորս հայ երախտավորներ՝ գրականագետ Սեմյոն Հախումյանը, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը, Սայաթ Նովա» աշուղական անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար պարգևատրվեցին Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններով: 

Alt

Գարեգին Բ հայրապետն ընդունել է վրաց պաշտոնյա Զազա Վաշակմաձեին


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Վրաստանում վերջին տասնամյակներին փլուզված հայկական եկեղեցիների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև հայոց պատմական սրբավայրերի վերադարձման մասին հարցեր: