Alt

«Գրական Սըր» մրցանակաբաշխություն


Անտարես» հրատարակչությունը հունվարի 24-ին անցկացրել է Նոբելյան մրցանակակիրներ» շարքով լույս ընծայված Օրհան Փամուքի Իմ անունը Կարմիր է» և Էլֆրիդե Ելինեկի Դաշնակահարուհին» գրքերի շնորհանդեսը և Գրական Սըր» մրցանակաբաշխությունը: 

Alt

Նոր գրքեր 26.01.2015


Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ումբերտո Էկոյի Գրառումներ Վարդի անվան էջերին» էսսեների հայերեն թարգմանությունը: 
Էդիթփրինթ» հրատարակչությունը լույս է ընծայել Նիկոլայ Գոգոլի երկերի ժողովածուն: 

 

Alt

Օպերային համերգ նվիրված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին


Հունվարի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Գյումրիում ողբերգականորեն զոհված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին նվիրված համերգ էր: Մասնակցում էին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, մենակատարներ: Հիշատակի համերգի մուտքն ազատ էր, երաժշտասեր հանրությունը հավաքվել էր լուռ և գլխիկոր:

Alt

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գործում է բարեգործական երգի խմբակ


Երգչուհի Հասմիկ Բաղդասարյանն ու դաշնակահար Մարինա Վարդանյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում հիմնել են երգի խմբակ: Խմբակն արդեն ունի մինչև տասներկու տարեկան մոտ քսան աշակերտ: 

Alt

Հունվարի 26-ին սկսվում է Առաջավորաց պահքը


Առաջավորաց պահքը տարվա առաջին պահքն է: Հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Նախորդում է Մեծ պահքին:   

Alt

Տնօրհնեքի արարողություն Մրգավան գյուղում


Արարատի մարզի Մրգավան համայնքի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու նախկին տեսքը գյուղում քչերն են հիշում: Համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանն արխիվներում Սուրբ Աստվածածնի հետ կապված գծագրերն է փնտրում ու անձամբ վերահսկում եկեղեցու վերակառուցմանն ուղղված աշխատանքները: Մեր այցելության օրը Հարությունյանների ընտանիքում տնօրհնեք էր: 

Alt

Մայր Աթոռի հայորդյաց տների ելույթը Ազգային ակադեմիական թատրոնում


Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անց է կացվել Մայր Աթոռ Սուբ Էջմիածնի հայորդյաց տների ամանորյա միջոցառումը: Հանդիսությանն առաջին անգամ մասնակցել են Աշտարակի հայորդյաց տան սաները: Միջոցառման ողջ հասույթը տրամադրվելու է անապահով ընտանիքներին:

 

Alt

Հայերեն է թարգմանվել Նիկոլայիս Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն» գիրքը


Մայր Աթոռի հրատարակչությունը լույս  է ընծայել հույն անվանի աստվածաշնչագետ Նիկոլայ Վասիլիադիսի հայտնի աշխատությունը: Ռուսերենից թարգմանությունը կատարել է Գրիգոր Դարբինյանը, նոր հունարեն բնագրի հետ համեմատությունը՝ Շահե վարդապետ Անանյանը: 

Alt

«Նամակ զինվորին» նախաձեռնությունը` թիվ 2 գիշերօթիկ դպրոցում


Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի սաները օրվա դասի տետրերը փոխարինել էին բացիկներով: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնած Նամակ զինվորին» շարքի նամակների հեղինակներն այս անգամ նրանք էին: 

Alt

Տիգրան Խզմալյանի նոր ֆիլմի հայաստանյան պրեմիերան


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի նոր ֆիլմը պատմում է հայոց թագուհիների, հայտնի կին գործիչների, ազատագրական պայքարի հերոսուհիների և առօրյա հոգսերով ապրող հայ կնոջ մասին: Ֆիլմն սկսվում է մայրիշխանության հնագույն շրջանից և ավարտվում այսօրվա քաղաքացիական շարժումներով: 

Alt

Հայկական հեքիաթների առցանց հավաքածուն արդեն հասանելի է


Հայկական հեքիաթները մեկ հավաքածուով արդեն հասանելի են համացանցում: Նախաձեռնության հեղինակը Արմսքուփ (Armscoop) հայկական գիտական համագործակցությունն է: 

Alt

Նոր գրքեր 19.01.2015


Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի աշխատասիրությամբ լույս է տեսել արևմտահայ գրող Ռուբեն Զարդարյանի ստեղծագործության ընտրանին: 
Էդիթփրինթ հրատարակչությունը առանձին գրքով լույս է ընծայել Օնորե դը Բալզակի Հայր Գորիո» վեպը: