Alt

Վեհափառ հայրապետի հանդիպումը Մայր Աթոռի պաշտոնեության հետ


Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցների և բաժինների պաշտոնեության հետ: Նորին սրբությունն իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց Մայր Աթոռի աշխատակիցներին, անդրադարձավ այս տարի սպասվող կարևորագույն իրադարձություններին` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմանը և սեպտեմբերին կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը: 

Alt

Երևանի թատրոնները՝ Ամանորի տոնական օրերին


Մշակութային հաստատությունները տոնական օրերին աշխատեցին հագեցած ռեժիմով: Արտիստները խաղացին օրական մի քանի ներկայացում` հատուկ երեխաների համար: Մեր նկարահանող խումբն այցելել է Երևանի Թումանյանի անվան տիկնիկային, Ղափլանյանի անվան դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոններ: 

Alt

Նոր գրքեր 12.01.2015


Թարգմանիչ Էսմերալդա Երիցյանը հայերեն է թարգմանել վերջին տարիների վրացական ամենահայտնի բեսթսելլերը` Դաթո Տուրաշվիլու Ջինսի սերունդ» վեպը: 
Անահիտ Բոստանջյանի թարգամնությամբ հայերեն կարելի է ընթերցել նաև Իրակլի Սամսոնաձեի Ականջաբարձ» վիպակը: Հրատարակիչը Անտարես» ընկերությունն է:

 

Alt

Ջրօրհնեք Խորոնք գյուղի Ս. Նշան մատուռում


Արմավիրի թեմի Խորոնք համայնքի Ս. Նշան մատուռը կառուցվել է խորհրդային տարիներին խոնարհված եկեղեցու քարերով: Համայնքի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը օրերս այստեղ ջրօրհնեքի կարգ կատարեց: Տեր հոր առաջարկով ջրօրհնեքի արարողությանը խաչի քավորի պարտավորությունն ստանձնել էր Շողակաթ» հեռուսաընկերության լրագրող Նշան Աբասյանը: 

Alt

Ամանորյա ավանդական Կաղանդչեքը Մայր Աթոռում


Հումոր, զվարճալի պատմություններ միաբանական և ուսանողական կյանքից, Ամանորի տոնական տրամադրություն: Գևորգյան հոգևոր ճեմարանում Կանադչեքի ավանդական հավաք էր: 

Alt

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ս. Ծննդյան տոնին հաջորդող օրը քրիստոնյաներն աղոթում են ննջեցյալների համար` նրանց տանելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Մեռելոց հիշատակության պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցում էր Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

Alt

Ճրագալույցի պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Տարերցտարի քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին ավելի բազմամարդ է դառնում: Հազարավորները նախընտրում են այս ժամին եկեղեցում գտնվել, Ճրագալույցի սուրբ պատարագին մասնակցել, այստեղ լսել ու մտերիմներին փոխանցել Քրիստոսի ծննդյան ավետիսը:

Alt

Հոգևորականների այցելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր


Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ այս տարի ևս մի խումբ հոգևորականներ այցելեցին Տավուշի սահմանամերձ Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Չինարի գյուղեր: Եղան առաջնագծում, շնորհավորեցին զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 

Alt

Հայկական կինոյի հաջողություններն ու խնդիրները 2014 թվականին


Ամեն տարի հայկական կինոն խոստանում է զարգանալ և աշխարհին ներակայանալ ըստ արժանվույն: Մասնագետների խոսքով՝ դա այնքան էլ հեշտ չէ: Հայկական կինոն առաջին հերթին արտադրական խնդիրներ ունի, որոնք լուծելու համար երկար ժամանակ է հարկավոր: Բայց, չնայած դժվարություններին, 2014 թվականին քիչ չէին կինոպրեմիերաները: Ըստ կինոգետների՝ դա ռեժիսորների համառ քայլերի արդյունքն է:

Alt

«Անտարես» հրատարակչությունը 2014 թվականին


Անցնող 2014-ը, հիրավի, կարելի է գրքի տարի անվանել հատկապես Անտարես» հրատարակչության շնորհիվ: Տարվա ամփոփումն ու 2015-ին նախատեսվող գրքերի ցանկը՝ տեսանյութում:

Alt

Թատերական 2014 թվականը


Մշակութային կյանքում թատերական տարին 2014-ի ընթացքում հարուստ էր   միջազգային ձեռնարկներով,  փառատոններով, հին ու նոր ներկայացումներով: Տեսանյութը ամփոփում է թատերական տարվա կարևոր իրադարձությունները: 

Alt

Խուլ երիտասարդները բարեգործական այց կատարեցին Տավուշի մարզի Վազաշեն գյուղ


Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ մեկնել էր սահմանամերձ Վազաշեն գյուղ: Նախաձեռնությանը միացել էին նաև Ս. Երրորդություն եկեղեցու խուլ երիտասարդները: