|
|
Ծառատունկ Սբ. Հռիփսիմե եկեղեցու բակումԵկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միության անդամները Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքում ծառատունկ էին կազմակերպել: Դա Էջմիածին քաղաքում իրականացվող Կանաչ ուխտավայր» ծրագրի փուլերից մեկն է: |
|
|
«Օհնյալ ուղի»՝ լուսանկարչական ցուցահանդես «Թեքեյան» կենտրոնումՔրիստոնեություն, իսլամ և բուդդայականություն. համաշխարհային կրոնները՝ հանուն խաղաղության: Նոյեմբերի 8-ին Թեքեյան» կենտրոնում բացված միջազգային շարժական ցուցահանդեսը ներկայացնում է աշխարհի հիմնական կրոնների առաքելությունը՝ ունենալ ներդաշնակ հասարակություն՝ առանց զենքի ու պատերազմի: |
|
|
Վահագն Պապյանը և Գրաֆ Մուրժան՝ ՀայաստանումՀայտնի դաշնակահար Վահագն Պապյանը կամ ինչպես նրան անվանում են դրսում` Վագ Պապյանը, այս անգամ Հայաստանում էր որպես հրավիրյալ դիրիժոր: Հաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մյուս հյուրը նշանավոր ջութակահար Գրաֆ Մուրժան էր: |
|
|
Մամլո ասուլիս. Հայ եկեղեցու պատմություն առարկան և ԶՈՒ հոգևոր սպասավորությունըՎերջին շրջանում մամուլում քննարկվում է Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման և բանակում հոգևոր ծառայության իրականացման աննպատակահարմարութան հարցը: Թեմայի շուրջ ասուլիսով հանդես են եկել ԶՈՒ հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Լարապետյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը: |
|
|
Ծառատունկ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ներսիսյան պուրակումՄայր Աթոռ Ս. Էջմիածնի մերձակայքում գտնվող Ներսիսյան պուրակը, որ հիմնադրվել է Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կողմից, բարեկարգվում է: Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի ջանքերով հերթական ծառատունկն է կազմակերպվել: Ծառատունկին մասնակցում էին նաև Էօրնեկյան» դպրոցի սաները: |
|
|
Մասիսի սուրբ Գևորգ եկեղեցու օծման հնգամյակը2009 թ. Գարեգին Բ հայրապետի ձեռամբ օծվեց Մասիսի սուրբ Գևորգ եկեղեցին: Այս տարի՝ նոյեմբերի 1-ին, մասիսցիները դիմավորում էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին` միասին տոնելու եկեղեցու օծման հնգամյակը: |
|
|
Բարեգործական ցուցահանդես-վաճառք «Մայրի» ՀԿ-ումՄտավոր, ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրման Մայրի» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 6 ամիս առաջ: Ցերեկային խնամքի կենտրոն հաճախողների աշխատանքները ներկայացվել են ցուցահանդես-վաճառքում: |
|
|
Մեկնարկեց հայ ժամանակակից երաժշտության փառատոնըՎահրամ Բաբայան, Ստեփան Սուքիասյան, Իրինա Խաչատրյան և Նուբար Ասլանյան. այս չորս ժամանակակից կոմպոզիտորներին էր վիճակվել պատիվը` ներկայանալու հայ ժամանակակից երաժշտության փառատոնի բացմանը: Համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին, Արամ Խաչատրյան» համերգասրահում: |
|
|
Չինացի երաժիշտները` Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնինՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, չին կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը և ջութակահար Նին Ֆենը մեկ բեմում էին: Հայաստանում առաջին անգամ կատարվեց չինացի կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգի հանրահայտ Քոնդորի հերոսները» սիմֆոնիան: |
|
|
Հրավիրյալ մասնագետների դասախոսությունների շարք Գևորգյան ճեմարանումՖրանսիացի աստվածաբան Ռեժին Հունզիգերը Գևորգյան հոգևոր ճեմարանում հանդես է եկել 3 դասախոսությամբ: Հունզիգերը Հին կտակարան է դասավանդում Ստրասբուրգի համալսարանում: |
|
|
Թուրք մտավորական Իսմայիլ Բեշիկչին՝ ԵՊՀ-ումՑեղասպանության են ենթարկվում պետություն չունեցող ժողովուրդները: Այս հիմնական շեշտադրությամբ Երևանի պետական համալսարանում իր դիտարկումները ներկայացրեց թուրք հայտնի մտավորական, միջազգային ճանաչում վայելող ձախակողմյան մտավորական, հրապարակախոս, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիկչին: Բեշիկչիի հետ Հայաստան էին եկել նաև քուրդ մտավորականներ, քաղաքական գործիչներ: |
|
|
Նոր համակարգիչներ «Էօրնեկյան» դպրոցի սաներինՄայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկյան» դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները բարերար Էդուարդո Էօռնեկյանի կողմից նվեր ստացան վերջին սերնդի, Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներ: Համակարգիչն աշակերտի սեփականն է, ուսումնական գործընթացում այն կարող է փոխարինվել ավելի հզորով: |