|
|
Մարիո Բրունելլոյի մենահամերգը ԵրևանումՀոկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում իտալացի թավջութակահար Մարիո Բրունելլոն 1600 թվականին ստեղծված “Maggini” (Մաջջինի») թավջութակով հնչեցրեց Բախի և ժամանակակից կոմպոզիտորների գործեր: |
|
|
Համերգ ճեմասրահումԱնցած տարի սեպտեմբերին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկած Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում արդեն 17 համերգ է կազմակերպվել: Սեպտեմբերի 25-ի երեկոյան ճեմասրահում ներկայացվեցին գերմանական վոկալ արվեստի գոհարները: |
|
|
ԱՄՆ դեսպանատան «Հելփինգ Հենդսը» և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ՈւջանումԱրագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչներ Գագիկ և Մելանյա Ալեքսանյանները Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ շուտով իրենց բնակարանը կունենան: Կենտրոնի աշխատակիցների հետ Ալեքսանյանները հյուընկալել էին նաև Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, տիկնոջը` Լիբի Հեֆերնին և դեսպանատան ներկայացուցիչներին: |
|
|
Grabar.am կայքի շնորհանդեսը Ալեքսանդր Թամանյանի թանգարանումԱյսուհետ գրաբարը մատչելի է դառնում բոլորին: Հուլիսի 24-ին բացվեց Grabar.am էլեկտրոնային կայքէջը: Գրաբար. լեզու նախնյաց» նախագիծը Հայաստանի մշակութային ոլորտում անցած 6 տարիներին 100-ից ավելի ծրագրեր իրականացրած Ծիրանի» հասարակական կազմակերպության հերթական ձեռնարկն է: Ծիրանիին այս հարցում աջակցել են բոլոր ընկերներն ու բարեկամները, հիմնական աշխատանքը կատարել են Մայր Աթոռի միաբան Տեր Գարեգին աբեղա Համբարձումյանն ու Թոմ Սամուելյանը: |
|
|
Բաց դռների օր Իջեւանում` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների մասնակցությամբԻջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ու տնօրինությամբ հիվանդանոցի ղեկավարությունն ու Տավուշի թեմի առաջնորդարանը կազմակերպել էին բաց դռների օր: Նախապես հերթագրված հիվանդներին ընդունում էին Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 12 մասնագետներ:
|
|
|
«Արևելքից արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսի բացումըԱռաջին անգամ մեկ հարկի տակ մեկտեղվել են 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը ստեղծագործող հայ արվեստագետները: Ցուցասրահում վերջին 200 տարիների հայ գեղարվեստի մեծանուն ու դեռ երիտասարդ ավելի քան 70 հեղինակների աշխատանքներն են: Արսեն Շաբանյան, Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան, Հակոբ Հակոբյան, նրանց կողքին՝ Դավիթ Կարեյան, Գարիկ Կարապետյան, Մերի Մուն... |
|
|
Վադիմ Խոլոդենկոն ՀայաստանումՎեն Քլայբերնի անվան միջազգային մրցույթը ակադեմիական կրթություն ունեցող դաշնակահարների մրցույթ է: Անցկացվում է 4 տարին մեկ անգամ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ-Ուորտ քաղաքում և համարվում է ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկը: Ուկրաինացի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն վերջերս դարձավ Վեն Քլայբերնի անվան 14-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը: Արդեն մեկ ամիս անց Վադիմ Խոլոդենկոն Հայաստանում է: Հայ հանդիսատեսին ներկայացնում է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1կոնցերտը »: |
|
|
Հանդիպում Արմեն Շեկոյանի հետ «Ականաթ» սրճարանումՏեղեկատվական հոսանքների առատության մեջ գրականությունը նոր, առավել գրավիչ միջոցներով մատուցվելու անհրաժեշտություն ունի: Դրանցից մեկը գրողի հետ անմիջական շփումներ կազմակերպելն է: Օրերս այդպիսի մի հանդիպում տեղի ունեցավ բանաստեղծ և արձակագիր Արմեն Շեկոյանի հետ Ականաթ» սրճարանում: Գրողի վաթսունամյակին նվիրված կամերային այս միջոցառումը նախաձեռնել էր Ինքնագիր» գրական ակումբը: |