|
|
Կոմիտասյան պատարագի «Հովեր» երգչախմբի ձայնասկավառակըԿոմիտասի մշակած հայոց Պատարագը հայ հոգևոր երաժշտության գագաթնային օրինակներից է»: Այս մասին նշել է երաժշտագետ Մհեր Նավոյանը Հովեր» երգչախմբի` կոմիտասյան պատարագի ձայնասկավառակի թողարկման առիթով: Ձայնագրությունը կատարվել է Վեմ» ստուդիայում, թողարկվել է Գերմանիայում Flora Famili Faundation»-ի աջակցությամբ: |
|
|
Sharakanner.blogspot.com հոգևոր երգերի կայքէջըՄայր Աթոռի միաբան Տ. Աղան աբեղա Երնջակյանը ստեղծել և վարում է Sharakanner.blogspot.com հոգևոր երգերի կայքէջը: |
|
|
Տնօրհնեք «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամումԼուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության երիտասարդները Դերենիկ աբեղա Սահակյանի հետ այցելեցին Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ, որտեղ 2011 թվականից ժամանակավոր կացարան է գտել շուրջ 300 անօթևան: |
|
|
«Պատուհան դեպի աշխարհ» ֆոտոցուցահանդեսի բացումըՀՀ-ում Ռուս համագործակցության ներկայացուցչության, Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և մի շարք լուսանկարիչների կազմակերպած Պատուհան դեպի աշխարհ» ֆոոտոցուցահանդեսը ներկայացնում է PhotoPodium.com» միջազգային կայքի լուսանկարիչներին, որոնց գործերը մեր տարածաշրջանում երբևէ չեն ցուցադրվել: |
|
|
Բացառիկ գործեր «Ոսկե դար» ցուցասրահումHi-artonline նախագիծը վիրտուալից բացի արդեն նաև ֆիզիկական տարածք ունի: Նորաբաց Ոսկե դար» ցուցասրահում այս օրերին միանգամից 3 ցուցահանդես է գործում՝ ներկայացնելով հայ արվեստի ուշագրավ ու բացառիկ աշխատանքներ: |
|
|
Տնօրհնեք «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամումԲռնությունների ենթարկված կանանց ապաստան Լայթ հաուս Արմենիա» բարեգործական հիմնադրամում տնօրհնեքի արարողություն է կատարվել: Տ. Պարթև քահանա Աշուրյանը օրհնել է հաստատությունն ու բնակիչներին փոխանցել Ս. Ծննդյան բարի Ավետիսը: |
|
|
Տնօրհնեք Արտիմետ գյուղումՀայ եկեղեցում Սուրբ Ծննդյան տնօրհնյաց շրջան է: Այս օրերին հոգևորականներն այցելում են ընտանիքներ` Սուրբ Ծննդյան Ավետիսը փոխանցելու և տունն օրհնելու համար: Տեր Ներսես քահանա Ռուշանյանը մի քանի գյուղի հոգևոր սպասավոր է: Նրա այցին բազմաթիվ ընտանիքներ են սպասում: |
|
|
Ջիմ Թորոսյանը ավանդը Հայստանի ճարտարապետական ժառանգության մեջԱնցած շաբաթ կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը: Անվանի մտավորականը մեծ հետք է թողել մեր երկրի ճարտարապետական ժառանգության մեջ: Նրա նախագծերով կառուցվել են եկեղեցիներ, գերատեսչական շինություններ, հրապարակներ, բուժհաստատություններ: Ջիմ Թորոսյանը նաև մի շարք քանդակների, հուշակոթողների հեղինակ է:
|
|
|
Երկրային կյանքն ավարտեց արձակագիր Լևոն ԽեչոյանըՀունվարի 8-ին երկարատև ծանր հիվանդությունից մահացավ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանը: Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թ.՝ Խնկի ծառեր» վերնագրով։ Այս օրերին տպագրության է պատրաստվում Խեչոյանի Մհերի դռան գիրքը» նոր վեպը, որի վրա արձակագիրն աշխատել էր շուրջ 15 տարի:
|
|
|
Կյանքից հեռացել է ճարտարապետ Ջիմ ԹորոսյանըՀունվարի 5-ին, 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծավաստակ Ճարտարապետը Ջիմ Թորոսյանը: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ հունվարի 8-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, հոգեհանգստյան կարգ կատարվեց:
|
|
|
Հունվարի 7-ը` ննջեցյալների հիշատակության օրԱյսօր մեր Եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է: Բոլոր Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում Պատարագ է մատուցվում` հանգուցյալների հոգու խաղաղության համար: Մայր Տաճարում այսօր պատարագիչը հոգեշնորհ տեր Հուսիկ աբեղա Սմբատյանն էր: Սուրբ Պատարագից և Հոգեհանգստայն կարգից հետո է, որ քրիստոնյաները պետք է այցելեն իրենց ննջեցյալ հարազատների գերեզմաններ` Տիրոջ Ծննդյան Ավետիսը տանելով նաև նրանց հոգիներին: |
|
|
Ճրագալույցի պատարագ Ջրվեժի սբ. Կաթողիկե եկեղեցումԱստծո լույսը փառաբանող ճրագներն իրենց տուն տարան նաև Ջրվեժի ծխական համայնքի անդամները: Ս. Ծննդյան Ճրագալույցի տոնական պատարագին Ս. Կաթողիկե եկեղեցու հավատացյալներն առանձանկի ջերմեռանդությամբ են մասնակցում: |