Լավ է կույր աչոք, քան կույր՝ մտոք


Բարձր դասարաններից մեկում նոր աշակերտ է հայտնվում: Նորեկը հաշմանդամ է և նրա մուտքը իրարանցում է առաջացնում: Երեխաների մի մասը չափից ավելի հոգատարություն է ցույց տալիս, մի մասը՝ ավելորդ հետաքրքրասիրություն ... կան նաև ծաղրողներ: Մեր պատումի հերոսը՝ Դավիթը, դիմում է Տեր հոր օգնությանը...

Alt

Ժլատություն


Հայկն ու Արեգը դասընկերներ ու հարևաններ են: Հայկն իր ծննդյան օրը մի մեծ ու հրաշալի ակվարիում է նվեր ստանում, որը նրան ամենևին չի հետաքրքրում: Իսկ Արեգը ամեն ինչ գիտի ձկների մասին և ակվարիում ունենալը նրա երազանքն է: Հայկը ծուլանում է խնամել ձկներին, բայց կտրականապես մերժում է Արեգի՝ իրեն օգնելու բոլոր առաջարկները: Տեր հայրը պատահաբար ականատես է լինում ընկերների վիճաբանությանը...

Alt

Հանդիպում Տիգրան Պասկևիչյանի հետ


Հայ գիրք» գրախանութում շարունակվում են հանդիպումները ժամանակակից գրողների հետ: Նոյեմբերի 12-ին հյուրը բանաստեղծ, սցենարիստ և հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն էր: Մասնագետներն ու ընկերները նրա ստեղծագործությունները անկախության շրջանի հայ պոեզիայի լավագույն դրսևորումներից են համարում: Տիգրան Պասկևիչյանի հերոսը անսպասելի անկախացումից հանկարծակիի եկած, շփոթված մարդն է, որ փորձում է ինքն իրեն, իր զգայական ըմբռնումները հասկանալով` իմաստավորել նոր իրականությունը:

Alt

Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմի ցուցադրությունը


1992թվական, ապրիլ, Մարաղա: Հրետակոծում, ռումբեր, տանկեր...: Մի կտոր պատերազմ կամ Ընդհատված մանկություն»: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը դարձյալ ծննդավայրի՝ Արցախի մասին է: Ֆիլմը ցուցադրվեց Նարեկացի» կենտրոնում:

Alt

«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթամշակութային ծրագիրը


Երբևէ թանգարաններում հանդիպե՞լ եք հաշմանդամություն ունեցող մարդկանց: Մտածե՞լ ենք արդյոք, թե որքանով են այդ թանգարանները հասանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթամշակութային ծրագրի նպատակն է հասանելի դարձնել թանգարանները հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ծրագրի հերթական փուլն անցկացվեց Զվարթնոց» պատմամշակութային թանգարանում:

Alt

«Էն ուրիշ Ֆրունզիկը»


Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքում ներկայացվեց Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը: Հեղինակներ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը ներկայացրել են Ֆրունզիկ Մկրտչյանին ոչ այնքան հայտնի կողմերով:

Alt

Ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանի գրքի շնորհանդեսը


Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ ճարտարապետ, քանդակագործ և ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանի Գծանկար-քանդակ» գրքի շնորհանդեսը:
Հայաստանի Հանրապետության նախագահներից մինչև արվեստի գործիչներ, Ռեյ Չարլզից մինչև Էլթոն Ջոն. այստեղ կարելի է գտնել բոլոր հայտնիների ծաղրանկարները:
Շնորհանդեսին մասնակցելու համար Ֆրանսիայից Երևան էր ժամանել նաև հայտնի քանդակագործ Դավիթ Երևանցին:

Alt

Գարեգին Բ Հայրապետի գահակալության և օծման 14-ամյակը


Նոյեմբերի 3-ին Հայ եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օծման և գահակալության 14-րդ տարեդարձը:
Այս օրերին Նորին Սրբությունն ու նրա գլխավորած պատվիրակությունը Հարավային Կորեայում են` մասնակցելու Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համագումարին:
Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առթիվ Մայր Աթոռը բազմաթիվ շնորհավորական հեռագրեր է ստացել: Գարեգին Բ-ին շնորհավորում և բեղմնավոր գործունեություն են մաղթում եկեղեցապետեր, պետական այրեր ու հավատացյալներ:

Alt

Հայ եկեղեցին և ՀՀ օրենսդրությունը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Տեղեկատվական համակարգի և Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Երկխոսության սրահ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական քննարկումը: Այս անգամ թեման էր Հայ Եկեղեցին և ՀՀ օրենսդրության մեջ կրոնական ոլորտի կարգավորումները»: Զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի միաբան Տ. Շահե վարդապետ Անանյանը և Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Alt

«Վորլդ Վիժն Հայաստանը» 25 տարեկան է


Քառորդ դար Հայաստանի հետ համաքայլ»: Այս խորագրով լուսանկարների ցուհանդեսըը պատմում է Հայաստանում Վորլդ Վիժն» քրիստոնեական բարեգործական կազմակերպության 25 տարիների աշխատանքի մասին: Ցուցահանդեսը Մոսկվայի տանը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը: Մուտքն ազատ է:

Անդրանիկ Քոչար


Ռոլեյֆլեքսի 3-րդ սերնդի լուսանկարչական ապարատը միշտ նրա հետ էր, նկարում էր աննկատ, չէր սիրում ուշադրություն գրավել: Մինչ իր փնտրած ակնթարթը գտնելը, երկար էր մտմտում:
Հաղորդումը Անդրանիկ Քոչարի մասին է, ում նկարներով հայ արվեստի, գիտության, մշակույթի երևելիները բացահայտված են նոր կողմերով: Նրա բնանկարներն ու կոմպոզիցիոն աշխատանքները հայ լուսանկարչության մեջ նոր ուղիներ են բացել:

Alt

Կիրիլ Գերշտեյնը և Ալեքսանդր Չաուշյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի» շրջանակում հոկտեմբերի 2-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան ԱՄՆ-ից ժամանած Կիրիլ Գերշտեյնը և Մեծ Բրիտանիայից եկած Ալեքսանդր Չաուշյանը: