Alt

Հանդիպում Տիգրան Պասկևիչյանի հետ

Հայ գիրք» գրախանութում շարունակվում են հանդիպումները ժամանակակից գրողների հետ: Նոյեմբերի 12-ին հյուրը բանաստեղծ, սցենարիստ և հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն էր: Մասնագետներն ու ընկերները նրա ստեղծագործությունները անկախության շրջանի հայ պոեզիայի լավագույն դրսևորումներից են համարում: Տիգրան Պասկևիչյանի հերոսը անսպասելի անկախացումից հանկարծակիի եկած, շփոթված մարդն է, որ փորձում է ինքն իրեն, իր զգայական ըմբռնումները հասկանալով` իմաստավորել նոր իրականությունը:

Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Գևորգ Ավագյան

,

Հեղինակ Նշան Աբասյան
2013-11-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ