Alt

Մեկ օր Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում


Խորհրդային միության փլուզումից հետո Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում շատ բան էր փոխվել. դադարել էր գործել լավագույն փողային նվագախմբերից մեկը` Արաբկիրը», պակասել էր աշակերտների թիվը: Այսօր, սակայն, իրավիճակն այլ է: Մեր նկարահանող խումբը մեկ աշխատանքային օր է անցկացրել դպրոցում:

Alt

Փարաջանովի 90-ամյակին նվիրված հանդիպում Մոսկվայի տանը


Փարաջանովի 90- ամյակը Մոսկվայի տանը նշվեց հատուկ հյուրերի մասնակցությամբ: Երևան էին ժամանել ռեժիսորի գործընկեր Յուրի Մեչիտովը և Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի դերասանուհի Լարիսա Կադոչնիկովան:

Alt

Վարդանանց տոնը Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցում


Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ, ապա` Արցախյան ազատամարտում զոհված հերոսների համար Եռաբլուրի պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Alt

«Աղջիկը լուսնի վրա». պարային ներկայացում


Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացման պրեմիերան էր: Բեմադրիչ Արինա Արարատյանի նախաձեռնումբ բեմում էին ոչ միայն պրոֆեսիոնալ պարողներն, այլև հաշմանդամություն ունեցող երիտասարդները:

Alt

«Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միությունը երկու տարեկան է


Սակավաթիվ երիտասարդներ, բազում անելիքներ. հաճախ մտավախություն ունեի միության աշխատանքի հետ կապված, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը գցեց, հայտնվեցին այն երիտասարդները, որոնք ճիշտ ժամանակին եղան ճիշտ տեղում,-ասում է Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հիմնադիր Դերենիկ աբեղա Սահակյանը: Փետրվարի 22-ին Լուսավորչի կանթեղ» միությունը
նշեց ստեղծման 2-ամյակը:

Alt

Մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ երևանյան փառատոնը


Փետրվարի 22-ից մարտի 16-ը ժամանակակից բրիտանական կինոարվեստի լավագույն աշխատանքները՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, կներկայացվեն Երևանի, Գորիսի, Գավառի և Գյումրիի կինոթատրոններում: Փառատոնն այս տարի նվիրված է ներառական և հաղորդակցության խնդիրներին:

Alt

Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը բանաստեղծի անունը կրող թանգարանում


Փետրվարի 19-ին Թումանյանի թանգրանի բազմաքանակ էքսկուրսիաներին ավելացել էին տոնական միջոցառումները: Թանգարանը անակնկալներ էր պատրաստել հայոց ամենասիրված բանաստեղծի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա առթիվ:

Alt

Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովը


Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան դպրանոցի և Հառիճավանքի ընծայարանի տեսուչները Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովին ներկայացրին հաշվետվություններ `հոգևոր հաստատությունների ուսումնական գործընթացի մանրամասներով:

Alt

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ընդունելության մրցույթն ավարտված է


Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի նոր ուսումնական տարվա` ուսուցիչների և սովորողների համար հայտարարված մրցույթն ավարտված է: Ընդունելության համար դիմել էին 23 աշակերտ, 63 ուսուցիչ:

Alt

Այսօր գիրք նվիրելու օրն է


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում ենք իբրև գիրք նվիրելու օր: Ստեղծագործական միությունները, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում: Տարեցտարի տոնի աշխուժությունը նկատում են նաև գրախանութները: Գիրք նվիրելու օրը շատերի սիրելի տոնն է դարձել:

Alt

Սրբադասման հանձնաժողովի վերջին որոշումները


Օրերս Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության Մայրավանքում տեղի է ունեցել Հայոց եկեղեցու Սրբադասման հանձնախմբի հերթական ժողովը:Մասնավորապես քննարկվել են սրբադասման պայմանները և 1915թ. ցեղասպանության նահատակների սրբադասման հարցը:

Alt

Նոր գրքեր


Գրախանութներում արդեն կարելի է գնել Վիլյամ Շեքսպիրի Համլետ» ողբերգության նոր թարգմանությունը, ավստրիացի հայտնի արձակագիր Առնո Գայգերի` Ծեր թագավորը իր աքսորավայրում» վեպի հայերեն թարգմանությունը, Գր. Նարեկացու Մատյան ողբերգության» պոեմի աշխարհաբար թարգմանության երկրորդ` լրամշակված հրատարակությունը: