Alt

Ծաղկազարդի տոնը Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում


Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում Ծաղկազարդի տոնին իր անդրանիկ պատարագը մատուցեց ուղիղ 40 օր առաջ Մայր Աթոռ Սուբ Էջմիածնում ձեռնադրված Տ. Վահան քահանա Հեբոյանը:
Հոգևոր դասը կատարեց անդաստանի, ապա՝ մանուկների օրհնության կարգ:

Alt

Յուստուս Ֆրանցն ու Տրիստան Պֆաֆը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում


1988թ.-ին գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցն իրականացրեց մասշտաբային ծրագիրª Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով իր համերգաշարերից գոյացած ողջ հասույթը ուղարկեց աղետի գոտի: Ապրիլի 11-ին դիրիժորը Երևանում էր, ղեկավարում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նրա հետ միասին Երևան էր ժամանել ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը:

Alt

Խոկման արարողություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Ապրիլի 10-ին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ խոկման արարողություն: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ եկեղեցու երիտասարդաց միությունների ու քրիստոնեական երիտասարդական ծրագրերի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի ավագ դասարանի աշակերտներ, զինծառայողներ ու բազմաթիվ հավատացյալներ:

Alt

Ճարտարապետական խորհրդի նիստ Մայր Աթոռում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի ատենապետ, լուսահոգի Ջիմ Թորոսյանի մահվանից հետո ձևավորվել է նոր խորհուրդ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ օրերս տեղի ունեցած նիստին ներկայացվեց ընտրված նոր ատենապետը` Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը:

Alt

Հանդիպում օպերատոր Լևոն Աթոյանցի հետ


Մոսկվայի տանը Ճանապարհ դեպի քեզ» հանդիպումների շարքում հյուրընկալվել էր բեմադրող օպերատոր Լևոն Աթոյանցը: Վաստակաշատ օպերատորը պատրաստակամ է իր փորձառությունը փոխանցել երիտասարդներին: Միաժամանակ մտածում է՝ ժամանակները շատ են փոխվել...

Alt

Նոր գրքեր 07.04.2014


Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է մանկապատանեկան գրականության չորս հայտնի վիպակ՝ մեկ փաթեթում՝ Ֆրենք Բաումի Օզի կախարդը», Լուիզա Մեյ Էլքոթի Փոքրիկ տիկինները», Ջոաննա Սփայրիի Հայդի» վիպակը և Սթիվենսոնի Գանձերի կղզին» վեպի սեղմագիրը:
Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է Մարսել Էմեի Թառած կատվի հեքիաթները» ժողովածուն:
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել Տ. Շահե վարդապետ Անանյանի վարդապետական թեզը՝ Անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումը ըստ Առակաց գրքի 1-9-րդ գլուխների»:

Alt

Գր. Լուսավորչի` Խոր Վիրապ մտնելու հիշատակության տոնը Ս. Էջմիածնում


Այսօր` ապրիլի 5-ին, մեր եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը Վիրապ: Երեկ երեկոյան` նախատոնակին, Մայր տաճար էր բերվել Սուրբ հայրապետի մասունքը:

Alt

Լույս է տեսել Տ. Շահե վարդապետ Անանյանի վարդապետական թեզը


Անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումը ըստ Առակաց գրքի 1-9-րդ գլուխների»: Լույս է տեսել Տ. Շահե վարդապետ Անանյանի աստվածաբանական-փիլիսոփայական աշխատությունը:

Alt

Համերգային երեկո` Ռուբեն Ալթունյանի 75-ամյա հոբելյանին


Կամերային երաժշտության տանը անվանի կոմպոզիտոր, խմբավար Ռուբեն Ալթունյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երեկո էր: Հոբելյարին շնորհավորելու էին եկել ընկերներն ու մտերիմները, Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Alt

Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի համերգը


Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը մարտի 31-ին ներկայացավ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Հատուկ հրավիրված էին բազմաթիվ սիրիահայեր:
Անսամբլը համատեղ համերգի էր հրավիրել Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաներին:

Alt

«Երևանի միջնադարյան եկեղեցիները». անհայտ Երևանի բացահայտման փորձ


Արարատյան քննարկումներ» շարքի երրորդ հանդիպումը նվիրված էր մայրաքաղաքի միջնադարյան եկեղեցիներին, որոնք խորհրդային տարիներին քանդվել են ու վերածվել այլ նշանակության կառույցների:
Ծրագիրն իրականացնում են Արարատյան հայրապետական թեմը և Ծիրանի» հասարակական կազմակերպությունը:

Alt

Ս. Էջմիածնի թանգարանը ձեռք է բերել 17-18-րդ դդ. ծիսական գորգ


Մայր Աթոռ Ս. Էմիածնի թանգարանի գորգերի հավաքածուն համալրվել է 17-18-րդ դդ. հյուսիսային Արցախի գորգագործական կենտրոններին բնորոշ արժեքավոր գորգով: