Alt

«Գրանիշ» հանդեսի նոր համարի շնորհադեսը


Դու մարդ ես, պոետ, իսկ քաղաքացի՞»: Չարենցյան հայտնի տողերի խաղարկմամբ Գրանիշի հերթական թեմատիկ համարը վեր է հանում գրողի քաղաքացիական դիրքորոշման թեման: Համարը բացում է Տիգրան Պասկևիչյանի բանաստեղծությունը:

Alt

Երիտասարդ գրողների համագումարը Ծաղակաձորում


Այս տարի երիտասարդ գրողների համաժողովի օրակարգում երեք թեմա էր՝ արդի բանաստեղծության առանձնահատկություններն ու տենդենցները, արձակի յուրահատկությունները, ընտրվող թեմաներն ու հիմնական մոտիվները և ժամանակակից գրաքննադատության խնդիրները արդի մեդիադաշտում:

Alt

Հրեա բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիի այցը Մայր Աթոռ


Այս կիրակի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էր հրեա բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնին: Առաջին անգամ նա Հայաստանում եղել է 1987թ., այցելել է Արցախ, հետևել Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմին: Հերոսամարտից ստացած տպավորություններն ամփոփել է Արծաթե թել» պոեմում: Այն արդեն հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով:

Alt

«Կարմիրի 60 երանգները» ցուցահանդեսը


Հայաստանի ազգային պատկերասրահում բացված Կարմիրի 60 երանգերը» ցուցահանդեսն առաջին անգամ հայաստանյան հանդիսատեսին ներկայացնում է պետերբուրգյան նկարիչ Աշոտ Խաչատրյանին:

Alt

Հոգեգալստյան տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ս. Հարության տոնից 50 օր անց նշվում է Հոգեգալուստը: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է: Այսօր Մայր Տաճարն ու բակը լեցուն էին Հայաստանի ու Սփյուռքի տարբեր վայրերից ուխտի եկած հավատացյալներով, օտարերկրացի զբոսաշրջիկներով: Տոնական օրվա պատարագիչը Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր:

Alt

«Հեքիաթն է կանչում»՝ համերգաշար երեխաների համար


Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը Գյումրիում, Վանաձորում ու Երևանում երեխաների համար անցկացրեց Հեքիաթն է կանչում» համերգաշարը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին մանկատան և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները: Նախագծին մասնակցում էին նաև այլ թատրոններ, հասարակական կառույցներ ու բարերարներ:

Alt

Արմինե Կալենց` «Հայացք ներսից» դիմանկարների ցուցահանդես


Հունիսի 4-ին Կալենց թանգարանում բացված ցուցահանդեսը նկարչուհու՝ դիմանկարների առաջին խոշոր ցուցադրությունն է: Թանգարանը ներկայացրել է Արմինե Կալենցի լավագույն կտավները, որոնք նկարչուհին ստեղծել է հիսուն տարվա ընթացքում:

Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո


Երևանի Ս. Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում գործող Հավատամք» կենտրոնի անդամները, բարեկամներն ու աջակիցները մեկտեղվել են Ընդառաջ Աստծո ընդառաջ սիրո» ուղերձի շուրջ: Համայնքի անդամներն աշխատում են անհատների, պետական ու հասարակական կառույցների հետ: Տարբեր մասնագիտություն ու հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարողությունների չափով օգտակար են լինում եկեղեցական ծրագրերի իրականացմանը՝ աշխատելով քրիստոնեական-մարդասիրական սկզբունքներով: Գրասենյակի աշխատակիցները հոգևոր, եկեղեցական տեղեկատվության տարածման համար հմտորեն օգտագործում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները:

Alt

Օծվեց սահմանամերձ Կողբ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին


Հունիսի 1-ին օծվեց սահմանամերձ Կողբ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին: Արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եկեղեցին կծառայի Նոյեմբերյանի տարածաշրջանի 3 համայքների` Կողբին, Բերդավանին և Նոյեմբերյանին:

Alt

Արմավիրի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծումը


Արմավիր քաղաքի Ս. Սարգիս մատուռի տեղում 2011թ.-ից կառուցվող բազիլիկ նոր եկեղեցին օծվել ու անվանակոչվել է Ս. Գրիգոր Նարեկացու անունով: Եկեղեցու ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է: Օծման արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգյսանը: Բարերար Կարեն Մկրտչյանը պարգևատրվեց Հայ եկեղեցու Ս. Գր. Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով:

Alt

Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո


Այս տարի հունվարի 27-ին լրացավ մեր օրերի խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի` Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Նա հայ երաժշտության աշխարհ բերեց կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Այսօր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները հնչում են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Վիեննայի, Նյու Յորքի և աշխարհի շատ այլ բեմերում: Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ կոմպոզիտորի 75-ամյակին նվիրված առաջին հոբելյանական համերգը Հայաստանում:

Alt

Համբարձման տոնը Նոր Նորքի համայնքում


Նոր Նորքի Ս.Սարգիս եկեղեցում Համբարձման տոնական պատարագից առաջ, տեր Տիրայրի առաջնորդությամբ, դպրոցահասակները շրջեցին տնետուն և փոխանցեցին տոնի ավետիսը: Պատարագից հետո ժողովրդական տոնակատարությունը շարունակվեց եկեղեցու բակում: