Այս տարի հունվարի 27-ին լրացավ մեր օրերի խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի` Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Նա հայ երաժշտության աշխարհ բերեց կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Այսօր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները հնչում են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Վիեննայի, Նյու Յորքի և աշխարհի շատ այլ բեմերում: Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ կոմպոզիտորի 75-ամյակին նվիրված առաջին հոբելյանական համերգը Հայաստանում:
2014-05-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ