Alt

Նորարարական համերգ՝ դիջեյ, ձայնարկիչ, բիթբոքս և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ


Անգլիայից ժամանած դիջեյ Սուիչն ու բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մասնակցում են ոչ ստանդարտ համերգի: Նորարարական համերգային ծրագրի մասին հայտարարում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան`տիկին Քեթրին Լիչը: 

Alt

Եկեղեցական ներկայացուցչական ժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց եկեղեցական ներկայացուցչական 5-րդ քառօրյա ժողովը, որին մասնակցում է շուրջ 160 պատվիրակ աշխարհի տարբեր երկրներից: Այստեղ են Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի թեմակալ առաջնորդներն ու աշխարհիկ պատվիրակները:  

Alt

Գլոբալացում և փոքր մշակույթներ


Ինչպե՞ս գլոբալացող աշխարհում պահպանել փոքր մշակույթները և ինչու՞ պահպանել: Թեման քննարկում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Alt

«Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև». ցուցահանդես Նկարիչների միությունում


Ցուցահանդեսը առավելապես ներկայացնում է երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները: Արտահայտչամիջոցների տարբերությունն ավելի հետաքրքիր ու ակնառու դարձնելու համար  ընդգրկվել են նաև 60-70-ականների արվեստագետների աշխատանքներ: Հակոբ Հակոբյան, Մարկոս Գրիգորյան, Արտո Չաքմաքչյան. ավագ սերնդի աշխատանքների կողքին են Վահագն Համալբաշյանի, Կարեն Բարսեղյանի, Արշակ Սարգսյանի,  երիտասարդ այլ հեղինակների ստեղծագործություններ:

Alt

«Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի ծրագիրը Վանաձորում


Տնաշինական կենտրոնի Կառուցում են դեսպանները» ծրագրի շրջանակում Վանաձորի Տարոն 3» թաղամասում կառուցվում են 8 բնակարանից բաղկացած երկհարկանի քոթեջներ: Շինարարությանը մասնակցում են նաև Հայաստանում ԱՄՆ -ի և Լիտվայի արտակարգ և լիազոր դեպանները՝ Ջոն Ա. Հեֆֆերնը և Էրիկաս Պետրիկասը:

Alt

Սկսվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր ուսումնական տարին


2014-15 ուսումնական տարվա համար Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններում քննություն է հանձնել 88 դիմորդ: Գևորգյան ճեմարան է ընդունվել 45-ը: Այսօր հանդիսավոր բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարին: Հանդիսությանը ներկա էր Ամենայն հայոց հայրապետը: 

Alt

Նոր գրքեր 15.09.2014


Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել 20-րդ դարի ամերիկյան գրականության թերևս ամենահայտնի վեպը՝ Ջերոմ Սելինջերի Փրկիչը տարեկանի արտում» գլուխգործոցը, որը հայ ընթերցողին առավել հայտնի էր Տարեկանի արտում, անդունդի եզրին» ռուսերեն թարգմանությամբ: 
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի և հինգ գավառաց Արարատա» աշխատությունը՝ բանասեր Արմեն Տեր-Ստեփանյանի աշխատասիրությամբ:

 

Alt

Հայ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը


Սեպտեմբերի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից վերջինը`Խաչվերացը: Մայր Տաճարում այսօր պատարագիչը տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն էր: Հավատացյալներին նա հիշեցրեց, որ Սուրբ Խաչի տոնը նաև Քրիստոսին լծակից լինելու խորհուրդն ունի:

Alt

Ջազ համերգ «Ուլիխանյան» ակումբում


Ավստրիայում բնակվող ջազ երգչուհի Անուշ Ափոյանը թատերական ներկայացումներ է ունեցել եվրոպական բազմաթիվ երկրներում: Բայց խոստովանում է՝ ամենասպասված հանդիպումը Վահագն Հարապետյանի, Սիմոն Դոլմազյանի և Արմեն Թութունջյանի հետ է: Հանդիպումը կայացավ Ուլիխանյան» ակումբում: 

Alt

Բամբակաշատի Սբ. Աստվածածին եկեղեցին դարձավ 100 տարեկան


Արմավիրի թեմի Բամբակաշատ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու 100-ամյակի կապակցությամբ գյուղի մոտքի մոտ կանգնեցված խաչի օրհնության կարգին հաջորդեց խաչերթը: Խաչերթին մասնակցում էր եկեղեցու հիմնադիր տեր Հովհաննես քահանայի թոռնուհին՝ Հասմիկ Սարգսյանը: Նա հրատարակել է Խաչս տալիս եմ» վավերագիր մատյանը, ուր ներկայացված է 100-ամյա եկեղեցու տարեգրությունը:

Alt

Թումանյանական հեքիաթի օր


Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի մեկնարկը ամեն տարվա պես կտրվի Թումանյանի ծննդավայրում՝ Լոռվա Դսեղ գյուղում: Ապա՝ թատերախմբերը կմեկնեն մարզի տարբեր գյուղեր ու քաղաքներ` հեքիաթի տրամադրությունը հասցնելու մարզի ամենահեռավոր ավանում ապրող հանդիսատեսին: Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի հանդիսավոր փակումը կլինի սեպտեմբերի 10-ին՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնում: 

Alt

Ավարտվել է «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագիրը


Զանգակ» հրատարակչության Ամառային ընթերցանություն» ծրագրի շնորհիվ հնարավոր էր մեկ գրքի արժեքով ստանալ, ընթերցել և փոխանակել երկու տասնյակ անուն գիրք: Նպատակն էր օգնել պատանիներին ընտրել հետաքրքիր գրականություն, շփվել հասակակիցների հետ: