|
|
Մոսկվայի հոգևոր ակադեմիայի դասախոսները՝ Գևորգյան ճեմարանումԳևորգյան հոգևոր ճեմարանում ընդունելության քննություններ են: Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հետ համատեղ փոխլրացնող կրթական ծրագրերի, դասախոսական փորձի փոխանակման ծրագրի շրջանակում Գևորգյան ճեմարանում էին Մոսկվայից ժամանած հյուրեր: |
|
|
«Օգնիր եզդիներին». բարեգործական համերգ ԱԺ բակումՀՀ Ազգային ժողովի բակում բարեգործական ռոք-համերգ էր կազմակերպել Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը: Համերգին մասնակցում էին երաժշտական մի շարք խմբեր, Արտո Թունջբոյաջյանը, Արամ mp3-ին: Նախաձեռնությունը դատապարտում էր Իրաքի եզդիների համատարած կոտորածը և տուժածներին սատարելու փորձ անում: |
|
|
«Նարեկացի» արվեստի միության 10-րդ տարեդարձըՏասը տարիների ընթացքում միության շնորհիվ լույս են տեսել երկու տասնյակ արժեքավոր ձայնասկավառակներ, պոեզիայի ժողովածուներ ու գեղարվեստական ալբոմներ, կազմակերպվել են համերգների, ցուցահանդեսների ու վարպետության դասերի շուրջ 30 մշտական շարքեր և տասնյակից ավելի հատուկ նախագծեր: Հոբելյանական միջոցառման ընթացքում տրվեց Նարեկացի» միության նոր կայքի մեկնարկն ու ներկայացվեց միության նոր տարբերանշանը: |
|
|
Խաչվերացի տոնը՝ սեպտեմբերի 14-ինՅուրաքանչյուր տաղավար տոնից առաջ եկեղեցին պահոց շրջան է սահմանել: Այս տարի Խաչվերացին նախորդող պահոց շրջանը կսկսվի կիրակի օրը` սեպտեմբերի 7-ին և կլուծվի սեպտեմբերի 14-ին Խաչվերացի սբ. պատարագին հաղորդություն ստանալով: |
|
|
«Ուր գլուխս դնեմ, տուն է». ցուցահանդես ՆՓԱԿ-ումԱնդրադառնալով սոցիալական անարդարության դրսևորումներին, կանանց նկատմամբ բռնությանը, նրանց իրավունքների ոտնահարմանը` կին արվեստագետները Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում միավորել են իրենց աշխատանքները Ուր գլուխս դնեմ, տուն է» խորագրի ներքո: |
|
|
Ուսուցիչների և աշակերտների օրհնություն Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցումԴարեր շարունակ մեր ժողովուրդը գեղեցիկ ավանդույթ է ունեցել, որն ամրագրվել է Մաշտոց ծիսամատյանում` աշակերտի օրհնություն ծիսակարգով: Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այսօր թեմապատկան բոլոր եկեղեցիներում կատարվեց աշակերտների և ուսուցիչների օրհնության կարգ: |
|
|
Այսօր ննջեցյալների հիշատակության օր էՊայծառակերպության տոնին հաջորդում է ննջեցյալների հիշատակության օրը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը տեր Դանիել վարդապետ Թումանյանն էր: Նա հավատացյալներին հիշեցրեց, որ այսօր ոչ թե սգո օր է, այլ աղոթքի և հիշատակության: |
|
|
Օծվեց Նորաբաց համայնքի Ս. Աստվածածին եկեղեցինԵրևանի Չաբախ թաղամասի հարևանությամբ՝ Նորաբաց գյուղում օծվել է Ս. Աստվածածին նորակառույց եկեղեցին: Օծման արարողությունը կատարել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ներկա է եղել նաև ՀՀ նախագահը: |
|
|
Վերաօծվեց Արագած գյուղի սբ. Աստվածածին եկեղեցինԲարերար Աղվան Կարապետյանի միջոցներով վերանորոգվել է Արագածոտնի մարզի Արագած գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին: Պայծառակերպության տոնին Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի հոգևորականների մասնակցությամբ, վերաօծեց գյուղի սրբատեղին: |
|
|
Հիշում ենք և պահանջումՅուրաքանչյուր ամսվա 24-րդ օրը, իբրև վկայակոչում Ապրիլի 24-ի, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունները միջոցառումներ են կազմակերպում: Հուլիսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի երրորդ միջոցառումը: |
Հինգ մենակատարներ Կամերային երաժշտության տանըՀուլիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ ունեցավ հինգ մենակատարների հետ՝ Շմավոն Գրիգորյան, Յուան Տիենուել, Ժորդի Բերտրան, Աստղիկ Վարդանյան, Լևոն Առաքելյան: |
|
|
|
«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնն ավարտվեցՈսկե ծիրանի» ֆիլմերի ծրագիրը պահպանեց Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները: Այս տարի փառատոնին ներկայացվել էր ավելի քան 1500 մասնակցության հայտ 95 երկրից: Աննախադեպ մեծ էր նաև հայկական ֆիլմերի քանակը:
|