|
|
«Էօրնեկյան» հանրակրթական դպրոցն ամփոփում է ուսումնական տարինԱմեն ուսումնական տարվա ավարտին Լավագույն աշակերտ» մրցույթի անվանակարգերում հաղթած աշակերտները պարգևատրվում են պատվոգրերով ու նվերներով: Բացի այդ, Կոնվերս բանկում» պահվում են բարերարի կողմից աշակերտներին ամեն տարի հատկացվող գումարները, որ ստանալու են դպրոցն ավարտելուց հետո: Էդուարդո Էօրնեկյանի բարերարությամբ կառուցվում է նաև դպրոցի նոր մասնաշենքը: |
|
|
Հսկման ժամերգություն ԾիծեռնակաբերդումԱրարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ որոշվել է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ, մեկ տարի շարունակ, յուրաքանչյուր ամսվա 24-ը նշանավորել որևէ ձեռնարկով: Հունիսի 24-ին կատարվեց հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ: |
|
|
Միաբանական ուխտի պատարագ Ս. ԷջմիածնումԿաթողիկե Ս. Էջմիածնի տոնի նախընթաց գիշերը մայր տաճարում տեղի ունեցավ միաբանական ուխտի պատարագ: Պատարագին մասնակցում էին միաբանական հավաքի առիթով Ս. Էջմիածին ժամանած Հայ եկեղեցու մոտ ու հեռավոր թեմերում ծառայող բազմաթիվ միաբաններ: |
|
|
Ս. Շողակաթ վանքի ուխտի օրըՀունիսի 19-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը: Այդ օրը նաև Շողակաթ եկեղեցու ուխտի օրն է: Այս տարի ուխտի պատարագին մասնակցում էին նաև աշխարհասփյուռ թեմերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած միաբանները: Պատարագիչը Ախլցխայի հոգևոր հովիվ Տ. Հակոբ աբեղա Սահակյանն էր: |
|
|
Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԵրկու տարին մեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվում է միաբանական համագումար: Միաբանների վեցերորդ համագումարը՝ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով էր: |
|
|
Ս. Գայանյանց տոնըԳայանյան կույսերի հիշատակը Հայ եկեղեցին տոնում է հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց՝ երեքշաբթի օրը: Տոնի օրը աշխարհասփյուռ թեմերից Մայր Աթոռ ժամանած միաբանները պատարագի մասնակցեցին Սբ. Գայանե վանքում: |
|
|
Միջեկեղեցական երկօրյա խորհրդակցություն Մայր ԱթոռումՄայր Աթոռում գումարված Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայայնքների համար» միջեկեղեցական հավաքի պատվիրակները մասնակցել են էկումենիկ աղոթքի, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մամլո ասուլիսում հրապարակել են հանդիպման արձանագրությունը, դիտել են հայորդյաց տան սաների համերգը: Նույն օրը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը առանձնազրույցներ է ունեցել ԵՀԽ-ն ներկայացնող պատվիրակների և գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթի հետ: |
|
|
ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Հյուսթըն քաղաքի ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրկշաբաթյա այցով մայր հայրենիքում են ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Հյուսթըն քաղաքի ուխտավորները՝ հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս քահանա Հակոբյանի ու թեմի փոխառաջնորդ Տ. Սիմեոն աբեղա Օդաբաշյանի առաջնորդությամբ: Նրանց մեծ մասը առաջին անգամ է Հայաստանում: |
|
|
Ս. Հռիփսիմյանց տոնՀունիսի 16-ին Հայ եկեղեցին նշեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրը: Բազմաթիվ հոգևորականների ու հավատացյալների ուղեկցությամբ սրբուհու մասունքը Ս. Հռիփսիմե վանք տարվեց, մատուցվեց տոնական պատարագ: |
|
|
Մայք Մոսեսյանը «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնումՄայք Մոսեսյանը մեր երկրում լատինական ջազ ներկայացնող Կոն Ալմա» խմբի հետ է: Համերգային ծրագիրը նոր է՝ հիմնականում կուբայական ջազային գործերի փոխադրումներ ու մշակումներ: |
|
|
«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար»Սիրիայի ճգնաժամը հայոց հոգևոր մայրաքաղաք է բերել քրիստոնեական տարբեր եկեղեցիների, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչների` մասնակցելու Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցությանը: |
|
|
Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կիսաեզրափակիչ փուլըՀայաստանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը: Ութ դաշնակահար հաղթահարել է մրցույթի առաջին փուլն ու հայտնվել կիսաեզրափակչում: Եզրափակիչ համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին: |