Alt

Նորավանքի ուխտի օրը՝ Աշխարհամատռան կամ Կանաչ կիրակի


Կանադահայ բարերարներ Դիանա և Տիգրան Հաջեթյանների աջակցությամբ 1999թ. վերակառուցվեց Նորավանքի միջնադարյան համալիրը: Այդ օրն ավանդաբար համարվում է Նորավանքի ուխտի օրը: Հայ եկեղեցու տոնացույցում այն համընկնում է Աշխարհամատռան կամ Կանաչ կիրակիին:

Alt

«Թատրոն X» փառատոնի եզրափակիչ արարողությունը


Թատրոն X» 7-րդ հանրապետական փառատոնն ամփոփել է աշխատանքը, հայտնի են մրցանակակիրների անունները:

Alt

Ժան Կազանջյանի ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում


Աշխարհի տարբեր երկրներում ցուցադրված ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանը մայիսի 2-ին առաջին անգամ իր աշխատանքները ներկայացրեց հայրենիքում: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը:

Alt

Հայ շարականային արվեստը Վահան Արծրունու բանախոսությամբ


Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում կոմպոզիտոր Վահան Արծրունին բանախոսել է հայ հոգևոր երաժշտության ու մեր առաջին շարականների մասին:

Alt

Կաքավագրերի պարային համակարգը՝ առցանց


Ինստիգեյթ» ընկերությունն ու Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երկու տարվա աշխատանքից հետո ստեղծել են կաքավագրերի առցանց համակարգ: Այսուհետ karinfolk.am կայքում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալ կաքավագրերով գրված պարերին, այլև գրանցել նորերը:

Alt

Նոր գրքեր 28.04.2014


Երևանյան գրատներում կարելի է գնել բրազիլացի ժամանակակից գրող Ալբերտո Մուսայի Ձախ կողմի վարպետը» վեպը:
Մայր Աթոռի գրատներում ընթերցողին է սպասում Քրիստոսի հրաշքների և բժշկությունների հայ միջնադարյան մեկնությունները» ժողովածուն:

Alt

Վերաօծվեց Գետարգելի Ս. Նշան եկեղեցին


Կոտայքի մարզի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի Ս. Նշանը մաս է կազմել 7-րդ դարում հիմնադրված նշանավոր վանական համալիրի: Եկեղեցին վերականգնելու ոչ հեշտ գործը վստահվել էր ճարտարապետ Գայանե Նազլուխանյանին: Այսօր սուրբ Նշանը վերաօծվեց:

Alt

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին


Ապրիլ 24-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Իսրայելից հրավիրված դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, կատարեց Մոցարտի Ռեքվիեմը»: Երգչախմբային հատվածը կատարեցին Հայաստանի կամերային և Հովեր» պետական երգչախմբերն ու մեներգիչները:

Alt

Հայոց մեծ եղեռնին նվիրված երաժշտական ստեղծագործությունները


Մեկ տարի առաջ՝ ապրիլի 24-ին, հայ հանդիսատեսն առաջին անգամ Հայաստանում լսեց Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը»` նվիրված Եղեռնի 100-ամյակին: Մինչ այդ Հայոց ցեղասպանությանը նվիրված երաժշտական բազմաթիվ այլ ժանրերի ստեղծագործություններ են գրվել: Այսօր երաժիշտների արդեն չորրորդ սերունդն է շարունակում ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններ գրել:

Alt

Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտնյան-Բեոմ» պատարագը Հայաստանի կամերային երաժշտության տանը


Հայաստանում առաջին անգամ հնչել է Վիեննայի Մխիթարյան վանքի Այտնյան-Բեոմ» պատարագը: Պատարագը համերգային ծրագրով ներկայացրել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետ. կամերային երգչախումբը: Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Պատարագը նվիրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Alt

«Ոստան հայոց» ռոք խմբի համերգը հանուն Հայոց ցեղասպանության հատուցման


Ապրիլի 24-ն այսուհետ պետք է լինի ոչ միայն համազգային սգի, այլև պայքարի օր»,- հավատացած են Ոստան հայոց» հայկական ռոք խմբի անդամները: Ապրիլի 24-ի երեկոյան Մեցցո» ակումբում տեղի ունեցավ խմբի համերգը՝ Ռոքն ընդդեմ ցեղասպանության» խորագրով:

Alt

Ցեղասպանագիտություն. հեռանկարներ ու խնդիրներ


Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այն շրջադարձային կարող է լինել հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ միջազգայնորեն ճանաչման գործընթացում, եթե իհարկե հիշատակի արարողությունները չսահամանափակվեն ցուցահանդեսներով, բողոքի ակցիաներով ու ֆիլմերի նկարահա¬նումներով: Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հիմնարար ուսումնասիրութ¬յունների սակավության, մեր գիտնականների՝ միջազգային ակադեմիական շրջանակներում պասիվության մասին շատերն են բարձրաձայնում:
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության խնդիրների ու հեռանկարների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանի հետ: