Սեպտեմբերի 13-ին Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնեց ու ձիթայուղին խառնեց սուրբ մյուռոնի նյութերը: Առաջիկա երեք օրը հոգևոր դասի աղոթքներով և հսկմամբ մյուռոնը շարունակ կեփվի: Մյուռոնօրհնության արարողության ընթացքում Վեհափառ հայրապետն այն կօրհնի մեր ազգային-եկեղեցական սրբություններով` Կենաց Խաչով, Ս. Գեղարդով և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով:
2015-09-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ