Alt

Տիրամոր ծննդյան տոնին Մարգարյանի անվան ծննդատուն էր այցելել Արարատյան հայրապետական թեմի քահանան

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի սեպտեմբերի 8-ին տոնում է Սուրբ Աստվածամոր ծնունդը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում:
Oրվա առիթով Արարատյան հայրապետական թեմը, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, խորհրդանշական նվերներ էր պատրաստել Տիրամոր ծննդյան օրը ծնված փոքրիկների ու նրանց մայրիկների համար: Տ. Եսայի քահանա Արթենյանը օրհնեց Մարգարյան ծննդատան նորածիններին, նվերներ հանձնեց մայրերին:

 

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2015-09-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ