|
|
Հայր Ռուբենի Ամանորյա անակնկալը հեռուստադիտողներին ու ընտանիքինԱմանորին մարդիկ շտապում են տուն` հարազատների հետ կիսելու Նոր տարվա բերկրանքը, բարեմաղթանքներն ու ուրախությունը: Մայր Աթոռի միաբան, Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռուբեն աբեղա Զարգարյանը սովորաբար տարվա վերջին օրն անցկացնում է քրոջ ընտանիքի հետ: Այստեղ նրան անհամբեր սպասում են Վանուհին, փոքրիկ Գոռն ու Կարինեն: |
|
|
Նախատոնական այց սահմանամերձ գյուղերՎեհափառ Հայրապետի օրհնությամբ` Մայր Աթոռի եկեղեղական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը յուրօրինակ ուխտագնացություն էր կազմակերպել: Սրբազան հոր և բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի առաջնորդությամբ մի խումբ եկեղեցասեր երիտասարդներ երկօրյա այցով մեկնեցին Տավուշի մարզի Չինարի և Մովսես սահմանամերձ գյուղեր: |
|
|
ՉեմպիոնըԴպրոցում շախմատի մրցույթ է: Հաղթող թիմը մեկնելու է Օդեսա: Արմենը դպրոցի լավագույն շախմատիստն է, իսկ Սամվելը, որ նրա մրցակիցն է և մտերիմ ընկերը, ավելի թույլ է խաղում: Օդեսայում է ապրում Սամվելի ընկերուհին՝ Անին, որին նա շատ է ուզում հանդիպել: Սամվելը խնդրում է Արմենին հանուն ընկերության պարտվել: Արմենը շփոթության մեջ է ... |
|
|
Ընծայում սարկավագական ձեռնադրությունից առաջՄայր Տաճարում տեղի ունեցավ ընծայման արարողություն: Այն նախորդում է սարկավագական ձեռնադրությանը, որին ներկայացվել են 40 դպիր` Գևորգյան հոգևոր ճեմարանից, քահանայից լսարանից և Սյունյաց թեմից: Նրանք այսօր ստացան կիսասարկավագության աստիճան, իսկ ճեմարանի 2-րդ և 4-րդ լսարանի սաները` դպրության: |
|
|
«Հիշողության կերպարանքները» երրորդ միջազգային սեմինարի մեկնարկը ՄատենադարանումԱրտասահմանցի և հայ վերականգնողներն արդեն երրորդ անգամ ներկայացնում են իրենց ձեռքբերումներն ու եզրահանգումները` անդրադառնալով ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման խնդիրներին ու եղանակներին: Սեմինարի երկօրյա ծրագրում ներառված են զեկուցումներ, դասախոսություններ, վարպետության դասեր և գործնական աշխատանքներ: |
|
|
Հոգևոր երգեր Արտակ սարկավագ Ղևոնդյանի կատարմամբԵրգելիս հուզվում եմ, այդ հուզումն արդյունք է ներքին պատասխանատվության: Առավելապես, հոգևոր երգերի կատարման ժամանակ, որովհետև փորձում ես կապ ստեղծել Աստծո և մարդու միջև»,-ասում է Արտակ սարկավագը: |
|
|
«Լուսավորչի կանթեղ» միության բարեգործական այցը թիվ 1 տուն-ինտերնատՀայաստանյան խնամառու կենտրոններից մեկում, որտեղ 250 տարեց է ապրում, Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հերթական բարեգործական այցն էր: Երիտասարդները կարևոր տոներից առաջ մշտապես են այստեղ գալիս: Թիվ 1 տուն-ինտերնատում, Դերենիկ աբեղա Սահակյանը տնօրհնեքի արարողություն կատարեց: |
|
|
Երևանի պետական կամերային երգչախմբի տարեմուտի տոնական համերգըԴեկտեմբերի 17-ին Երևանի պետական կամերային երգչախմբի տարեմուտի տոնական համերգն էր: Ժամանակակից ջազային և էստրադային ստեղծագործություններից բաղկացած ծրագիրը համալրվել էր Սուրբ ծննդյան երգերով: Համերգին մասնակցեցին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը և պատանի երաժիշտներ: |
|
|
Ակունք գյուղի հոգևոր-մշակութային կենտրոնի բացումըՀատիս լեռան լանջին փռված Ակունք գյուղը հիմնել են Մուշից եւ Բայազետից գաղթած հայերը` 19-րդ դարի սկզբին: Սուրբ Կարապետ եկեղեցին գյուղի կենտրոնում է: Եկեղեցուն կից այսուհետ կգործի նաև հոգևոր-մշակութային կենտրոնը: Հանդիսավոր բացումը կատարվեց կիրակի՝ Պատարագի ավարտին: |
|
|
Դեկտեմբերի 14-ին Երևանում մեկնարկեց «Կին» միջազգային կինոփառատոնըԿինոյի միջոցով լուսաբանել կնոջ խնդիրները, բացահայտել նոր անուններ: Կանանց խնդիրներին նվիրված կին ռեժիսորների միջազգային կինոփառատոնը այս տարի տասը տարեկան է: Ծրագրում ներկայացված է տարբեր ժանրերի 81 ֆիլմ 27 երկրից: |
|
|
Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառԵրևանի Կանանց Միջազգային Ասոցիացիայի» կազմակերպած Սուրբ Ծննդյան տոնավաճառի այս տարվա հասույթը կտրամադրվի Լոռու մարզի երեխաներին ու սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված ծրագրերին: Բարեգործական տոնավաճառին ձեռքի աշատանքներով էին ներկայացել դեսպանները, նրանց ընտանիքի անդամները, հասարակական գործիչներն ու արվեստագետները: |
|
|
Բացվեց Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրինԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվեց անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրին: Կոմպոզիտորների միության նախագահի գլխավորությամբ` Ալեքսանդր Հարությունյանի գերեզմանի մոտ հավաքվել էին նրա արվեստի սիրահարները, հարազատներն ու մտերիմները: Կիսանդրու քանդակագործը Գարեգին Դավթյանն է, ճարտարապետը Ալբերտ Սոխիկյանը: |