|
|
Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության գործունեությունըԱշտարակի Ս. Մարիանե եկեղեցու երիտասարդաց միությունը փոքրիկ տնտեսություն է հիմնել: Միության գործունեության մասին պատմում է տեսանյութը: |
|
|
«Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միությունն իրականացնում է «Մանուկները եկեղեցում» ծրագիրըՄանուկները եկեղեցում» նախաձեռնության պատասխանատու Ազատուհի Բալասանյանը երկու տարի առաջ է Հալեպից տեղափոխվել Հայաստան: Անցած տարվանից Լուսավորչի կանթեղ» միության անդամ է: Այստեղ անմիջապես անցել է գործի՝ կիրառելով իր փորձառությունը: |
|
|
Երաժշտություն հանուն խաղաղությանՍաքսոֆոնահար Վիտալի Վատուլինը և դաշնակահար Մարիա Նեմցովան ելույթ են ունենում այն երկրներում, որտեղ հակամարտություն կամ պատերազմի վտանգ կա: Համերգներից բացի նախագծի հեղինակները վարպետության դասեր են անցկացնում, օգնում խոստումնալից երիտասարդներին: Այս տարի երաժիշտներին միացել էին սաքսոֆոնահարներ Եվգենի Նովիկովը, Դմիտրի Ուվառովը և Խուան Մանուել Դոմինգեսը: Փետրվարի 4-ին խումբը ելույթ ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, երկու օր անցª Ստեփանակերտի մշակույթի պալատում: |
|
Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը նվիրվել է Էդգար Հովհաննիսյանի 85-ամյակինՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացված փառատոնի եզրափակիչ համերգը տեղի ունեցավ փետրվարի 4-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնն այս տարի կոչվում էր Էդգար Հովհաննիսյան-ֆեստ: |
|
|
Տարակուսանքներ Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի առիթովԵրևանում տեղի ունեցավ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Սպի» ֆիլմի պրեմիերան: Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմի մասին կարծիք են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: |
|
|
Լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակինԴրախտ երկրի վրա» խորագրով լուսանկարների ցուցահանդես է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին: Այն իրականացրել է Լոտոս» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի տասը: |
|
|
Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի փակ ցուցադրությունն ու ասուլիսըՎենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը Երևանում է։ Առաջին անգամ Ֆաթիհ Աքինը Երևան է եկել 2010 թվականին՝ Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Այս անգամ այցելության նպատակն է Սպի» ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանության թեմայով: Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար փակ ցուցադրությանը հաջորդեց մամուլի ասուլիսը ֆիլմի ստեղծագործական կազմի հետ։ |
|
|
Մշակվում է սրբադասման արարողակարգի շարականի կանոնըԼուսահոգի Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանը դեռ Մեծ եղեռնի 65-րդ տարելիցի առիթով գրած իր հոդվածներից մեկում ենթադրել էր, որ մի օր Հայոց ցեղասպանության զոհերը պիտի սրբադասվեն: Սրբազան հայրը նաև նահատակներին նվիրված շարական է գրել: Ստեղծագործությունն այսօր մշակվում է հոգևորականների ու մասնագետների կողմից: Հիշեցնենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարղությունը կկատարի 2015թ.-ի ապրիլի 23-ին: |
|
|
Մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարըԱզգային ֆիլհարմոնիկ նվագախումբը hունվարի 30-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հյուրընկալեց հայտնի շեփորահար Ռամ Օրենին և կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովին: Հնչեցին Ալեքսեյ Կուրբատովի Դաշնամուրային երկրորդ կոնցերտը Դավիթ Մնացականյանի թեմայով, Նուբար Ասլանյանի Կոնցերտը շեփորի և նվագախմբի համար և Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: |
|
|
Սուրբ Սարգիս զորավարի տոնը Նորքի Ս. Սարգիս եկեղեցումԱշակերտներ, ուսումնական տարբեր հաստատությունների ու հայորդյաց տների սաներ, բազմաթիվ հավատացյալներ ու հոգևորականներ քայլեցին դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի: Ճանապարհին նրանց շատերը միացան` Սուրբ Սարգսի բարեխոսությունը հայցող աղոթքով: Եկեղեցու բակում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:
|
|
|
Պարարվեստի պետական ուսումնարանի շենքը հիմնանորոգման կարիք ունիՊարարվեստի պետական քոլեջը 300 սան ունի: Այն կադրեր է պատրաստում օպերայի և բալետի թատրոնի, պարային տարբեր խմբերի համար: Վերջերս լրացավ հաստատության 90-ամյակը: Արվեստի այս դպրոցն այժմ գործում է շենքային բավական վատ պայմաններում: Կառույցը հիմնանորոգման կարիք ունի: |
|
|
Տնօրհնեք Արաբկիր համայնքումԱրաբկիր համայնքում հոգևոր սպասավորություն իրականացնող Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը համայնքի նոր կառուցվող եկեղեցու տարածքում տեղադրված փոքրիկ տնակում է հանդիպում համայնքի հավատացյալներին: Այս օրերին տեր հայրն այցելում է ընտանիքներ՝ Ս. Ծնունդն ավետելու և տնօրհնեքի կարգ կատարելու: Մեր նկարահանման օրը տեր հայրը Կարապետյանների ընտանիքում էր: |
