|
Վահագն ՍամվելյանՎահագնին հասարակությունը ճանաչեց և սիրեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Արմենի կերպարը։ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ծանր վիրավորվել էր և արհեստական կոմայի մեջ օրեր անցկացրել: 21-ամյա Վահագնը ժամկետային զինծառայող էր, երկու ամիս էր՝ ինչ զորակոչվել էր բանակ, երբ սկսվել էր պատերազմը: Հիմա դրամատիկական թատրոնի դեերասան է, պատերազմի հետևանքները կրում է մինչև օրս, միայն մեկ աչքն է տեսնում, բայց և այնպես միշտ առաջ է նայում՝ընդունելով կյանքի այս հարվածը: |
|
Արագածոտնի թեմի քահանայաց դասը միասնական ժամերգություն է անցկացրել Արագածի եկեղեցումՄիասնական ժամերգության ընթացքում հավատացյալները աղոթել են Մկրտիչ, Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանների, տնային կալանքում գտնվող Գարեգին քահանայի, բարերար Սամվել Կարապետյանի, ապօրինի անազատության և գերության մեջ գտնվող հայորդիների համար: Ժամերգության ավարտին հնչել է «Հայրապետական մաղթերգը»։ Թեմի հոգևոր դասը միասնական հաջորդ ժամերգությունը կանցկացնի հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Սաղմոսավանք վանական համալիրում: |
|
Ազատ ԱդամյանԱպրիլյան պատերազմից հետո Ազատ Ադամյանը Ստեփանակերտում հիմնեց «Բարդակ» փաբը, որը կարճ ժամանակ անց դարձավ սիրելի հավաքատեղի արցախցի երիտասարդների և զբոսաշրջիկների համար։ 44-օրյա պատերազմին նա որպես կամավորական մեկնել է 7-րդ պաշտպանական՝ «Եղնիկներ» կոչվող զորամաս, որտեղ հոկտեմբերին վիրավորվել է։ Ավելի ուշ՝ 2023-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Ազատը մասնակցում էր Խրամորթի պաշտպանությանը։ Հիմա՝ Ստեփանակերտի «Բարդակ» փաբը Ազատը վերաբացել է Երևանում։ Նպատակ ունի՝ Հայաստանի որևէ լքված գյուղում ստեղծել նաև իր նոր Արցախը։ |
|
Սրբապղծությունը դատապարտված է պատմության և Աստծո դատաստանի առաջԱրագածոտնի թեմի հոգևոր դասն ու հավատացյալները Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցում էին ժամերգության: Եկեղեցական տոնացույցում հունվարի 15-ը նշված է որպես Հովհաննես Մկրտչի ծննդյան տոն: |
|
Գարնանը Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցը պատրաստվում է ելույթ ունենալ Տաշիր Արենայի բեմումԳագիկ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցն այս տարի ակտիվ է եղել, սաների համար հիշարժան է Տաշիր Արենայի բացման արարողությունը, որտեղ նրանք հանդես են եկել առանձին ներկայացմամբ: Նորքի Հայորդյաց տան կրկեսային դպրոցը ընդուվել է որպես կրկեսային բազա։ Բացի այդ՝ հայորդյաց տան երգի, պարի, սպորտի, դեկորատիվ կիրառական արվեստի դասարանների սաները համերգներից, մրցույթներից, փառատոներից մրցանակներով են վերադարձել: |
|
Հայ առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Աբգար նախավկայի հիշատակության օրըՏոնի առիթով Գյումրու Յոթվերք եկեղեցի են այցելել Արագածոտնի, Արթիկի թեմի հոգևոր դասը և համայնքի հավատացյալները։ ատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանն է եղել: Հավատացյալներն ու հոգևոր դասն աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի և բոլոր ապօրինի ազատազրկվածների համար: |
|
Տեր Փառեն քահանա ԱռաքելյանՏեր Փառեն քահանա Առաքելյանը պնդում է, որ քահանայի ձայնը միշտ տեղ է հասնում։ Ամեն թեմ ունի պատասխանատու հոգևորական, մինչև գործադիր քահանայից ժողովին հասնելը, քահանան նախ լսում է իր թեմում ծառայող մյուս քահանաների կարծիքները, հետո միայն քննարկման դնում քահանայից ժողովի սեղանին: Այդ հարցերն ու առաջարկները հանձնարարվում է մի քահանայի, ով բարձրաձայնում է Հայրապետի մոտ: Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենը կեղծիք է համարում այն պնդումը, թե քահանաների ձայնը չի լսվում։ Նա վստահ է, որ եկեղեցու կյանքը կազմակերպված է և այն վերակազմակերպելու կարիք չկա։ Ըստ նրա՝ այն անձինք, որոնք դուրս են դնում իրենց եկեղեցուց, շեղվում են։ Եկեղեցու սպասավորները պարտավոր են հետևել, ենթարկվել կարգ ու կանոնին, այն եկեղեցու ողնաշարն է։ |
|
Հայրապետի տնաշինական ծրագիրըԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակը տասը տարիների ընթացքում 19 բնակարան է նվիրել երկրաշարժից տուժած գյումրեցի, սպիտակցի, նաև՝ անապահով ընտանիքների, 6 բնակարան տրամադրել է արցախահայ ընտանիքների: Վեհափառ Հայրապետը իր ուշադրության կենտրոնում է պահում քահանաների կեցության խնդիրները։ 2005 թվականի ամռանը Հայ Առաքելական եկեղեցին և «Միջազգային Հաբիթաթ» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը հայտարարեցին Հայաստանում տնազրկության դեմ միասնական պայքարի մասին: Աջակցություն ցուցաբերվեց 42 համայնքի, 108 ընտանիք վերականգնեց կյանքի նկատմամբ իր հույսն ու լավատեսությունը: Ծրագիրը օգնում էր ոչ միայն ավարտին հասցնել կիսակառույց շենքերը, այլև սովորեցնում մարդկանց գնահատել աջակցությունը, հատուցել ստացածի դիմաց՝ անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնելով մեկ այլ կարիքավորի: |
|
Միքայել Սրբազանի դատավճռի դեմ բողոքի հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 13-ինՎերաքննիչ քրեական դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը հետաձգվել է հանրային մեղադրողների բացակայության պատճառով: Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Սրբազանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման: Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը՝ ճանաչելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Դատախազությունը պահանջում է երկարացնելով սրբազանի ազատազրկման ժամկետը 2 տարի 6 ամսով: Մայր Աթոռը և Միքայել սրբազանը պնդում են, որ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացվում նրա նկատմամբ: |
|
Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի տոնի առիթով Գյումրի է տեղափոխվել նրա աջաձև մասունքարանըՀայ եկեղեցին նշել է Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Հավատացյալները Գյումրու Յոթվերք եկեղեցու բակից խաչերթով գնացել են Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող հայերի համար: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժանդակությամբ զինհաշմանդամը կպրոթեզավորվի ՀնդկաստանումԱրտաշես Ամիրյանի ոտքերը ցրտահարվել են Արցախյան պատերազմի ժամանակ Օմարի դիրքերում։ Ավելի ուշ բժիշկները ստիպված են եղել անդամահատել ոտքը։ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ պատահական հանդիպումից հետո Վեհափառը նրան առաջարկել է իր օժանդակությամբ մեկնել Հնդկաստան՝ պրոթեզավորման: 2020 թվականից ի վեր Արցախյան պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում, վերականգնում կյանքի որակը: |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերըՆարեկ սարկավագ Թեմուրյանի «Հայ եկեղեցու Քրիստոսաբանական միտքը 8-9-րդ դարերում» վերնագրով մագիստրոսական աշխատանքն ամփոփում է տվյալ ժամանակաշրջանի մեծանուն հայրերի գործերը: Դավիթ սարկավագ Սերգեյենկոն անդրադարձել է եկեղեցու սոցիալական ծառայության հիմնական սկզբունքներին, համեմատական վերլուծություն է կատարել հռոմեակաթոլիկ և ռուս ուղղափառ եկեղեցիների սոցիալական հայեցակարգերի միջև: |











