|
Վերականգնվում է Հառիճավանքի որմնանկարըՀառիճավանքում ընթանում են 1235 թվականին ստեղծված «Օդիգիտրիա» Տիրամոր որմնանկարի ախտորոշման, մաքրման, վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ջրամեկուսացման և խոնավության խնդիրները լուծելուց հետո, ճարտարապետ Արա Զարյանն ու բելգիացի մասնագետ Քրիստին Լամուրեն աշխատում են որմնանկարի պահպանված հատվածների ամրակայման վրա: Նախատեսվում է արհեստական բանականության և լուսային պրոյեկցիայի միջոցով վերարտադրել որմնանկարի նախնական, ամբողջական տեսքը։ |
|
Դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՀՀ վարչական դատարանը հունիսի 1-ին բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ ոչ իրավաչափ ճանաչելով վերջինիս անգործությունը: Գործը վերաբերում է Արագածոտնի թեմի Սուրբ Հովհաննավանքում ստեղծված իրավիճակին: Վանքի նախկին հովիվ, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն ամիսներ շարունակ ապօրինի զբաղեցնում է համալիրը, չի վերադարձնում ծառայողական բնակարանի բանալիները և անցկացնում է եկեղեցական կանոններով անվավեր ու անօրինական ծիսակատարություններ։ Կարգալույծ քահանային Հովհաննավանքից վտարելու իրավական գործընթացը դեռ ավարտված չէ, առջևում դեռ այլ իրավական քայլեր են սպասվում։ |
|
Մատենադարանում մեկնարկեց «Խոստում» համահայկական նախագիծըՀուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պաշտոնապես մեկնարկեց «Խոստում» նախագիծը, որի մտահղացումը «Խոստում» հիմնադրամի տնօրեն Արմեն Ղազարյանինն է: Նպատակը հատուկ մշակված համաձուլվածքից արծաթագույն և ոսկեգույն ձեռագործ խաչեր ստեղծելն է: Յուրաքանչյուր խաչի մեջ ամփոփված են տարբեր սրբավայրերից հավաքված ու օրհնված քարերի մանրացված մասնիկներ: Խաչերի վաճառքից գոյացած հասույթի մի մասը «Խոստում» հիմնադրամի միջոցով կուղղվի կրթական, մշակութային և հանրօգուտ այլ ծրագրերի իրականացմանը: |
|
Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումըՈւսումնական տարեշրջանը եզրափակել է 67 ուսանող, որից 11-ը ճեմարանի շրջանավարտ են և արդեն ձեռնադրված սարկավագներ: Միջոցառման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական պատգամն ու օրհնությունն է փոխանցել ներկաներին, բարձր գնահատել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչական անձնակազմի նախանձախնդիր աշխատանքը: Նորին Սրբությունն ընդգծել է, որ յուրաքանչյուր ուսումնական տարի կրթօջախի պատմության մեջ արձանագրվող հաջողության մի նոր էջ է: |
|
Սևանի Վազգենյան դպրանոցի 11 սան այս տարի ավարտել է հոգևոր հաստատությունըՔառամյա կրթությունն ավարտելուց հետո Սևանի Վազգենյան դպրանոցի սաները ստանում են բակալավրի աստիճան և հնարավորություն են ստանում ուսումը շարունակել Հայաստանի ցանկացած բուհում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շրջանավարտների մեծ մասը նախընտրում է ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Վեց լսարաններում այս տարի 67 ուսանող է սովորում, 11-ն ավարտել են հոգևոր հաստատությունը: |
|
Հայրավանքի ուխտի օրվա առիթով եկեղեցի է տեղափոխվել Տիրոջ խաչափայտի մասունքըՏիրոջ Խաչափայտի մասունքը մինչև 18-րդ դար պահվել է Հայրավանք, հետո երկրաշարժի պատճառով վանքի միաբանները մասունքը տեղափոխել են Էջմիածին: 19-րդ դարից հետո մասունքն առաջին անգամ Հայրավանք է վերադարձել 2018 թվականին՝ բացելով վանքի նորագույն պատմության էջը և հիմք դնելով ամենամյա ուխտի ավանդույթին։ |
|
Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստին հարցաքննվել է կարգալույծ Արամայիս ԹախմազյանըՆախկին հոգևորական՝ Արամայիս Թախմազյանը դատարանում հայտարարել է, որ 2023 թվականին իրեն և մի քանի հոգևորականի հարկադրել են մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։ Նրա պնդմամբ՝ մասնակցել է, որպեսզի հետագայում նկատողություն չստանա, կամ իր նկատմամբ վերաբերմունք չփոխվի։ Կարգալույծ քահանան հաստատել է, որ հանրահավաքներին պարզապես ներկա են գտնվել, որևէ կոչ չեն հնչեցրել, մարդկանց չեն ուղղորդել որևէ գործողության: Նա խուսափել է պատասխանել պաշտպանների հարցին, թե հոգևորականների ներկայությունը հանրահավաքներին զսպող կամ խաղաղեցնող ներգործություն ունենում էր մասնակիցների վրա, թե՞ ոչ։ |
|
Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Սրբազանի տնային կալանքը և սահմանափակումներըՎերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը՝ ընդդատության կանոնների խախտման հիմքով: Դատարանն արձանագրել է, որ գործը քննվել է ոչ իրավասու դատարանում կամ առկա է եղել ընդդատությանը վերաբերող էական դատավարական խախտում։ Վարույթը կփոխանցվի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Սա չի նշանակում, որ վերաքննիչ դատարանը քննել է մեղավորության կամ անմեղության հարցը։ Որոշումը վերաբերում է դատավարական հարցին, թե որ դատարանն էր իրավասու քննելու գործը։ |
|
Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում մեկնարկել են ավարտական քննություններըԱվագ դպրոցի կարգավիճակ ունեցող Թրբանճյան ընծայարանի շրջանավարտներն արդեն քննություններ են հանձնել հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա և Հայոց պատմություն առարկաներից։ Շրջանավարտների ճնշող մեծամասնությունն ուսումը շարունակում է Մայր Աթոռի կրթական հաստատություններում: Ընծայարան կարող են դիմել մինչև 17 տարեկան տղաներ, որոնք ավարտել կամ դեռ սովորում են ավագ դպրոցում և Հայ Առաքելական Եկեղեցու զավակ են: Քննությունները անցկացվում են Գևորգյան հոգևոր ճեմարանում: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը։ |
|
Չքնաղ գյուղի բնակիչները նշել են Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրըՉքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ։ Նորին Սրբությունն այցելել է գյուղի 4-ից 5-րդ դար թվագրվող Սուրբ Նարեկ կիսավեր մատուռ իր օրհնությունն է տվել Հովսեփյանների գերդաստանին վերակառուցելու մատուռն ու հարևանությամբ հիմնել Սուրբ Ստեփանոս նոր եկեղեցին, որն օծվում է 2004 թվականին։ Եկեղեցու ուխտի օրվա առիթով Մայր Աթոռից Չքնաղ է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը։ |
|
Վազգենյան դպրանոցի բակալավրիատի և մագիստրատուրայի սաները հանձնել են ավարտական քննությունները4-րդ լսարանի սաները Գևորգյան հոգևոր ճեմարանում 5 առարկայից պետական քննություններն են հանձնելու, որպեսզի փոխադրվեն մագիստրատուրա: 6-րդ լսարանի շրջանավարտները շուտով կավարտեն և կանցնեն ծառայության։ Վեց լսարաններում սովորում է 67 ուսանող, որոնցից 11-ն այս տարի ավարտում է հոգևոր հաստատությունը: Քննությունները հանձնելու դեպքում նրանք կմիանան Մայր Աթոռի սարկավագաց դասին, իրենց ծառայությունը կշարունակեն իրականացնել արդեն Մայր Աթոռի թեմերում և եկեղեցապատկան կառույցներում: |
|
Միքայել Սրբազանը Վերաքննիչ դատարանին հորդորել է ճշմարտության համաձայն դատավճիռ կայացնելՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները վերաքննիչ դատարանում պնդել են, որ սրբազանի խոսքը հեղաշրջման կոչ չի պարունակում և նրա դեմ հարուցված մեղադրանքն անհիմն է: Ըստ Արա Զոհրաբյանի՝ սրբազանն անցյալից դրվագ է պատմել, դատական ողջ գործընթացի ժամանակ չի ապացուցվել, որ դա կոչ է եղել: Դատավճռի դեմ բողոք ներկայացրել են երկու կողմերն էլ: Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և արդարացնել սրբազանին։ Մեղադրող կողմը պահանջում է սրբազանին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ |











