|
Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստին հարցաքննվել է կարգալույծ Արամայիս ԹախմազյանըՆախկին հոգևորական՝ Արամայիս Թախմազյանը դատարանում հայտարարել է, որ 2023 թվականին իրեն և մի քանի հոգևորականի հարկադրել են մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։ Նրա պնդմամբ՝ մասնակցել է, որպեսզի հետագայում նկատողություն չստանա, կամ իր նկատմամբ վերաբերմունք չփոխվի։ Կարգալույծ քահանան հաստատել է, որ հանրահավաքներին պարզապես ներկա են գտնվել, որևէ կոչ չեն հնչեցրել, մարդկանց չեն ուղղորդել որևէ գործողության: Նա խուսափել է պատասխանել պաշտպանների հարցին, թե հոգևորականների ներկայությունը հանրահավաքներին զսպող կամ խաղաղեցնող ներգործություն ունենում էր մասնակիցների վրա, թե՞ ոչ։ |
|
Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Սրբազանի տնային կալանքը և սահմանափակումներըՎերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը՝ ընդդատության կանոնների խախտման հիմքով: Դատարանն արձանագրել է, որ գործը քննվել է ոչ իրավասու դատարանում կամ առկա է եղել ընդդատությանը վերաբերող էական դատավարական խախտում։ Վարույթը կփոխանցվի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Սա չի նշանակում, որ վերաքննիչ դատարանը քննել է մեղավորության կամ անմեղության հարցը։ Որոշումը վերաբերում է դատավարական հարցին, թե որ դատարանն էր իրավասու քննելու գործը։ |
|
Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում մեկնարկել են ավարտական քննություններըԱվագ դպրոցի կարգավիճակ ունեցող Թրբանճյան ընծայարանի շրջանավարտներն արդեն քննություններ են հանձնել հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա և Հայոց պատմություն առարկաներից։ Շրջանավարտների ճնշող մեծամասնությունն ուսումը շարունակում է Մայր Աթոռի կրթական հաստատություններում: Ընծայարան կարող են դիմել մինչև 17 տարեկան տղաներ, որոնք ավարտել կամ դեռ սովորում են ավագ դպրոցում և Հայ Առաքելական Եկեղեցու զավակ են: Քննությունները անցկացվում են Գևորգյան հոգևոր ճեմարանում: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը։ |
|
Չքնաղ գյուղի բնակիչները նշել են Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրըՉքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ։ Նորին Սրբությունն այցելել է գյուղի 4-ից 5-րդ դար թվագրվող Սուրբ Նարեկ կիսավեր մատուռ իր օրհնությունն է տվել Հովսեփյանների գերդաստանին վերակառուցելու մատուռն ու հարևանությամբ հիմնել Սուրբ Ստեփանոս նոր եկեղեցին, որն օծվում է 2004 թվականին։ Եկեղեցու ուխտի օրվա առիթով Մայր Աթոռից Չքնաղ է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը։ |
|
Վազգենյան դպրանոցի բակալավրիատի և մագիստրատուրայի սաները հանձնել են ավարտական քննությունները4-րդ լսարանի սաները Գևորգյան հոգևոր ճեմարանում 5 առարկայից պետական քննություններն են հանձնելու, որպեսզի փոխադրվեն մագիստրատուրա: 6-րդ լսարանի շրջանավարտները շուտով կավարտեն և կանցնեն ծառայության։ Վեց լսարաններում սովորում է 67 ուսանող, որոնցից 11-ն այս տարի ավարտում է հոգևոր հաստատությունը: Քննությունները հանձնելու դեպքում նրանք կմիանան Մայր Աթոռի սարկավագաց դասին, իրենց ծառայությունը կշարունակեն իրականացնել արդեն Մայր Աթոռի թեմերում և եկեղեցապատկան կառույցներում: |
|
Միքայել Սրբազանը Վերաքննիչ դատարանին հորդորել է ճշմարտության համաձայն դատավճիռ կայացնելՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները վերաքննիչ դատարանում պնդել են, որ սրբազանի խոսքը հեղաշրջման կոչ չի պարունակում և նրա դեմ հարուցված մեղադրանքն անհիմն է: Ըստ Արա Զոհրաբյանի՝ սրբազանն անցյալից դրվագ է պատմել, դատական ողջ գործընթացի ժամանակ չի ապացուցվել, որ դա կոչ է եղել: Դատավճռի դեմ բողոք ներկայացրել են երկու կողմերն էլ: Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և արդարացնել սրբազանին։ Մեղադրող կողմը պահանջում է սրբազանին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ |
|
Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ընդունելության քննությունները սկսվել ենԳևորգյան հոգևոր ճեմարանում 2026-27 թ. ուսումնական տարվա ընդունելության քննությունները մեկնարկել են հունիսի 13-ին: Ճեմարանի ընդունելության քննությունների երկրորդ փուլը օգոստոսին է: 150-ամյա պատմություն ունեցող ճեմարանը նոր շունչ է ստացել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով։ 2016 թվականից սկսած՝ ճեմարանը եռաստիճան կրթություն է ապահովում՝ 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստրատուրա և 3 տարի ասպիրանտուրա: Շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց ուսումն աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններում։ |
|
Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանում ամենաբարձր վստահություն ունեցող կառույցներից մեկն է«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի 2023 թվականից իրականացրած պարբերական սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով ամենաբարձր վստահություն ունեցող կառույցներն են Զինված ուժերը՝ 69.6 տոկոս և Հայ Առաքելական Եկեղեցին՝ 65,3 տոկոս ցուցանիշով: Հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը «Արար»-ի և միջազգային այլ կառույցների հետազոտության արդյունքներն ամփոփել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին արդի փոխակերպումների պայմաններում» խորագրով ժողովածուում: Աշխատությունը լույս է տեսել Մայր Աթոռի Թամար և Վաչե Մանուկյան Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի հեղինակային խմբագրմամբ և նախաձեռնությամբ: |
|
Վերաքննիչ դատարանը քննել է Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու հարցըՓաստաբանները միջնորդել են վերացնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Պաշտպանական կողմը ընդգծել է, որ արդեն մեկ տարի է՝ Միքայել Սրբազանը գտնվում է ազատազրկման մեջ, մինչդեռ նախատեսված պատիժը երկու տարի է, այսինքն՝ դրա կեսը սրբազանն արդեն կրել է։ Դատարանը որոշել է միջնորդության քննությունը հետաձգել և դրան անդրադառնալ վերջնական դատական նիստում։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 17-ին։ |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Գայանյանց կույսերի հիշատակության տոնըԵկեղեցականների թափորը Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Տաճարից շարժվել է Սուրբ Գայանե վանք: Ամեն տարի սրբուհու հիշատակության օրը դուրս է բերվում Սուրբ Գայանեի աջաձև մասունքարանը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար: Արարատյան շաբաթվա ընթացքում Մայր Աթոռից Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները, կնշվի նաև վանքի ուխտի օրը: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակըԱրագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշել են առանց առաջնորդի ներկայության։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2025 թվականի հոկտեմբերից շինծու գործով անազատության մեջ է, նրա նկատմամբ այժմ կիրառված է վարչական հսկողություն, սահմանափակված է թեմի հոգևոր դասի հետ շփումը։ Առաջնորդի պարտականություններն ու լիազորությունները վերապահված են թեմական խորհրդին՝ ատենապետությամբ Շնորհք աբեղա Պալոյանի։ Սուրբ Պատարագի ընթացքում Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը՝ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով: |
|
Հանրապետության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիրՎեհափառ Հայրապետը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների հիշատակին: Հայրապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողի առջև, ապա աղոթել հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձում կոչ է արել ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, միաբանվել և միասնաբար հզորացնել մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնել համայն հայոց կյանքը։ |











