Նախկին հոգևորական՝ Արամայիս Թախմազյանը դատարանում հայտարարել է, որ 2023 թվականին իրեն և մի քանի հոգևորականի հարկադրել են մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։ Նրա պնդմամբ՝ մասնակցել է, որպեսզի հետագայում նկատողություն չստանա, կամ իր նկատմամբ վերաբերմունք չփոխվի։ Կարգալույծ քահանան հաստատել է, որ հանրահավաքներին պարզապես ներկա են գտնվել, որևէ կոչ չեն հնչեցրել, մարդկանց չեն ուղղորդել որևէ գործողության: Նա խուսափել է պատասխանել պաշտպանների հարցին, թե հոգևորականների ներկայությունը հանրահավաքներին զսպող կամ խաղաղեցնող ներգործություն ունենում էր մասնակիցների վրա, թե՞ ոչ։

 
2026-06-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ