Alt

Բենջամին Բրիտտենի հուշաքարի բացումը Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը


Հայտնի բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը տեղի ունեցավ նրա հուշատախտակի բացումը:

Alt

ԳԱԱ -ում հայ եկեղեցու սպասավորներին պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց


Գիտությունների ազգային ակադեմիան Հայ եկեղեցու բարձրաստիճան երեք հոգևորականների` Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին պատվավոր դոկտորի կոչում շնորհեց:

Alt

Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են» գրքի շնորհանդեսը


Գրքում ամփոփված է մարդու և հայրենի հողի կապի գաղափարը: Վեպով հեղինակն առաջարկում է արտագաղթի պատճառ դարձող խնդիրներին դիմագրավել քաղաքացիական կեցվածքով: Գրքի շնորհանդեսը Կամերային թատրոնում էր:

Alt

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի մեկդարյա ընթացքը


Հայալեզու ամենահին օրաթերթերից մեկը`Պոլսի Ժամանակը», նշեց հիմնադրման 100- ամյակը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եզրափակվեց հոբելյանական միջոցառումների շարքը:

Alt

Օծվեց Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռը


Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալները մատուռի կառուցման վրա աշխատել էին մի քանի ամիս: Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռն օծեց Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Alt

Երաժշտական գործիք, որ նվագում են օդում


Տերմենվոքսը երաժշտական միակ գործիքն է, որը հնարավոր է նվագել առանց դիպչելու: Այն կոչվում է հեղինակի՝ ռուս ֆիզիկոս Լև Տերմենի անունով: Հայաստանում առաջին անգամ տերմենվոքսով հետաքրքրվել է Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը: Նա համերգով ներկայացել է Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում:

Ես վազում եմ


1988 թվականի երկրաշարժից հետո ոչ ոք չէր հավատում, որ տասնչորսամյա Նելլին ողջ կմնա: Բայց իր համառ և պայքարող բնավորության շնորհիվ ոչ միայն ողջ մնաց, այլև երբեք չկորցրեց ունեցածով գոհանալու և շնորհակալ լինելու կարողությունը: Նելլի Չարչյանն այսօր աշխատում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, երգում է Փարոս» երգչախմբում և խնամում է իր նորածին որդուն` Նարեկին:

Alt

Դոմինիկ դե Վիլենկուրը Հայաստանում


Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հունիսի 22-ին համերգով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Ռոբերտ Շումանի Թավջութակի կոնցերտը նվագախմբի և ֆրանսիացի երաժշտի կատարմամբ Հայաստանում հնչում էր առաջին անգամ:

Alt

Պրեմիերա «Էդգար Էլբակյան» թատրոնում


Ինչո՞ւ ենք հնարել Սեր բառը» ներկայացման պրեմիերայի հիմքում Էդուարդ Օլբիի Ի՞նչ էր պատահել գազանանոցում» պիեսն է: Ամերիկացի դրամատուրգի այս գործը, որ առաջին անգամ բեմադրվել է Գերմանիայում՝ 1959 թ., այսօր էլ արդիական է:

Alt

«Ֆրեսկո» հոգևոր ֆիլմերի փառատոնի բացումը


Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում են տարբեր երկրներից ժամանակ կինոգործիչներ: Բացման արարողությունից ժամեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փառատոնի հյուրերին ընդունեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Alt

Կոնֆլիկտ և կրթություն


Ո՞րն է արդի կրթական համակարգի կոնֆլիկտը: Ինչպե՞ս է մեր կրթական համակարգը վերաբերվում կոնֆլիկտներին: Կրթության և կյանքի կոնֆլիկտների ու դրանց հնարավոր լուծումների մասին զրուցում են ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Վախթանգ Կիկաբիձեի հոբելյանական համերգը Երևանում


75-ամյակի կապակցությամբ Վախթանգ Կիկաբիձեն երկու համերգ է ունեցել Հայաստանում` Սունդուկյանի անվան թատրոնում և Մեցցո» ակումբում: