Alt

Մշակույթի նախարարն ամփոփել է վերջին ամիսների ընթացքում կատարված աշխատանքները

Մայիսի 16-ին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամփոփել է նախարարության  վերջին ամիսների  աշխատանքը: Որպես տարվա կարևորագույն ձեռքբերում, Հասմիկ Պողոսյանը նշել է  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ստեղծումը: Ձեռքբերումների թվում նաև հուշարձանների, գորգերի, հայկական մամուլի և հայ  գրքի էլեկտրոնային շտեմարանների ստեղծումն է: Կշարունակվի նաև հայկական ֆիլմերի և Օպերային  թատրոնում գտնվող նոտաների  թվայնացման աշխատանքը: Թանգարանների մասին օրենքից հետո այժմ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակվում է կինոյի մասին օրենքը, որն առաջիկայում ներկայացվելու է կառավարությանը:

2015-05-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ