Alt

«Մալվիններ» գրքի շնորհանդեսը


Հայերեն է թարգմանվել արգենտինացի գրող Մարիո Սամպաոլեսիի Մալվիններ» պոեմը: Թարգմանիչն ու ծանոթագրությունների հեղինակը գրականագետ Ալիս Տեր-Ղևոնդյանն է: Մի քանի մասից կազմված այս ընդարձակ պոեմը Մալվինյան կղզիների մասին է, որն Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև հակամարտության պատճառ է:

Alt

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը եզրափակիչ փուլում է:


Իր տասնամյակը տոնող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երրորդ մրցութային փուլն է: Մասնակիցների հետ միասին նվագում է 2007 թվականից մրցույթի պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մասնակիցները մրցութային այս փուլում պետք է կատարեն դաշնամուրային երկու կոնցերտ, որոնցից մեկը պարտադիր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

Սուրբ Վարվառա


Քրիստոնեության առաջին երեք դարերի պատմությունն առանձնանում է քրիստոնյաների նկատմամբ հալածանքներով: Անկյունադարձային է 303թվ.-ը, երբ Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հրովարտակով քրիստոնեությունն արգելվում է, հալածանքներն ավելի են ուժգնանում: Քրիստոնեություն ընդունած դեռատի Վարվառայի հայրը, որ պետական պաշտոնյա էր, ոչ միայն դստերն առաջնորդում է դատարան, այլև խնդրում, որ նահատակությունը կատարվի անձամբ իր ձեռքով...
Վարվառայի մասունքները սփռվում են աշխարհով մեկ, դրանց վրա զորավոր սրբավայրեր կառուցվում: Հայաստանում Ս. Վարվառայի ամենահայտնի սրաբավայրը Արայի լեռան վրա կառուցված Ծաղեկվանքի ուխատատեղին է:

 

Alt

Երեք գույն


Երկրաշարժեր լինում են, որովհետև աղոթքները քիչ են, դրա համար ես խորանի վրա շատ եմ աղոթում, որ երկրաշարժ չլինի» -ասում է փոքրիկ Սպարտակը: Նա մեծ եղբոր՝ Սամվելի օրինակով շապիկ է հագնում և ամեն կիրակի մասնակցում է պատարագներին, իսկ քույրիկը՝ Նելլին երգում է եկեղեցու երգչախմբում: Նրանք Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երեք գույնն» են՝ երեքն էլ ինքնատիպ ու հետաքրքիր:

Alt

«Նվիրիր հույս». բարեգործական համերգ ՄԻԱՎ-ով հիվանդ երեխաների համար


Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության կազմակերպած բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի ՄԻԱՎ-ով հիվանդ երեխաների ընտանիքներին: Համերգին մասնակցում էին Ս. Երրորդություն եկեղեցու երգչախումբը, Զանգակներ», Ծաղկազարդ», Գեղարդ» խմբերը, Փարոս», Հովեր» կամերային երգչախմբերը, Մայիլյան» երգարվեստի կենտրոնը, ինչպես նաև Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

Alt

Ժիրայր Ալթունյան, Գագիկ Համբարձումյան


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի և վիրաբույժ Գագիկ Համբարձումյանի ընկերության մեջ մեծ դեր ունի երաժշտության նկատմամբ սերը: Ընկերները վստահ են նաև, որ իրենց հանդիպումը կանխորոշված էր. այդպես էր նախախնամության կամքը...

Վիլեն Մարտիկյան


19 տարեկանում նա Խորհրդային Հայաստանի ամենահեղինակավոր թերթերից մեկի` Ավանգարդի» Արվեստի և գրականության բաժնի քարտուղարն էր, 25 տարեկանում՝ Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադիրը: Այժմ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդական է:
Լրագրող Վիլեն Մարտիկյանի կյանքը լի է փորձություններով: Նա աշխատել է բոլորովին տարբեր երկու հասարակարգերում…

 

Alt

Թբիլիսիի հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները


Մեկ տարուց Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին կրկին կբացի իր դռները հավատացյալների առջև, եթե ամրակայման և վերականգնման աշխատանքները կատարվեն ժամանակին ու պատշաճ: Թբիլիսիի Ս. Գևորգ և Ս. Նշան եկեղեցիների վերականգնման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Հայ և Վրաց եկեղեցիների փորձագետների մասնակցությամբ:

Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո


Երևանի Ս. Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում գործող Հավատամք» կենտրոնի անդամները, բարեկամներն ու աջակիցները մեկտեղվել են Ընդառաջ Աստծո ընդառաջ սիրո» ուղերձի շուրջ: Համայնքի անդամներն աշխատում են անհատների, պետական ու հասարակական կառույցների հետ: Տարբեր մասնագիտություն ու հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարողությունների չափով օգտակար են լինում եկեղեցական ծրագրերի իրականացմանը՝ աշխատելով քրիստոնեական-մարդասիրական սկզբունքներով: Գրասենյակի աշխատակիցները հոգևոր, եկեղեցական տեղեկատվության տարածման համար հմտորեն օգտագործում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները:

Alt

«Մեր հույս» կազմակերպությունը «Նագաշյան մանուկների տուն» կենտրոնում


2012 թ.-ից Արաբկիր համայնքում գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը: Այստեղ բնակվում են 12-16 տարեկան 15 աղջիկներ: Կենտրոնին աջակցում են Մեր հույս» կազմակերպությունն ու անհատ բարերարներ: Ամերիկյան Մեր հույս» կազմակերպության ներկայացուցիչները օրերս այցելել են Նագաշյան» կենտրոն:

Alt

Արագածոտնի մարզի Ուշի գյուղը նոր Մշակույթի տուն ունի


Կանադայից Հայաստան տեղափոխված Մարգար և Էլիզ Շարապխանյանները տարիներ առաջ հաստատվել են ՈՒշի գյուղում: Բարերարների օգնությամբ նորոգվել է գյուղի դպրոցը, այժմ նաև՝ վերակառուցվել է Մշակույթի տունը:

Alt

Cartoon Non-Stop. սիրված մուլտֆիլմերի երաժշտություններ՝ մեկ համերգում


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին՝ 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայանում է Cartoon Non-Stop համերգային ծրագրով: Նվագախումբը հնչեցնում է ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտություններ: