Alt

Նոր հեքիաթ Երազիկ Գրիգորյանից


Երազիկ Գրիգորյանի Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» ընդարձակ հեքիաթը դեռ անցյալ տարի Orange» գրքի մրցույթում ճանաչվել էր լավագույն ստեղծագործությունը հեքիաթի ժանրում: Միաժամանակ այն արժանացել էր Ժողովրդական համակրանք» մրցանակին: Վերջերս հեքիաթը տպագրվեց առանձին գրքով: Նկարազարդման հեղինակը մուլտիպլիկատոր Նարիա Մուրադյանն է:

Alt

Ուխտագնացություն Բյուրավանից Խոր Վիրապ


Ս. Գրիգոր Լուսավորչի` Վիրապ մտնելու հիաշատակության տոնին բազմաթիվ երիտասարդներ, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Բյուրավանի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցի, ապա` Խոր Վիրապի վանք: Հոգևորականները ուխտագնացության ճանապարհին` Նոր Կյանք և Ոսկետափ գյուղերում կատարեցին նաև անդաստանի կարգ:

Alt

Գալստյան կիրակին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ապրիլի 6-ին Մեծ պահքի վեցերորդ` Գալստյան կիրակին էր, որ խորհրդանշում է Քրիստոսի փրկչական գալուստը: Հաջորդ կիրակի կտոնենք Ծաղկազարդը: Ծաղկազարդին կհաջորդի Ավագ շաբաթը:

Alt

Աբգար Մուրադյանի 70-ամյակին նվիրված հուշ-համերգ


Ապրիլի 3-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանի 70-ամյակին:

Alt

«Բեթհովեն Գալա». դասական երաժշտության տոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Ապրիլի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի երաժշտության երեկո: Մենակատարները գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը, ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու Մեծ Բրիտանիայից ժամանած թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանն էին: Դիրիժորական վահանակի առջև ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էր:

Alt

«Արմեն Բաբախանյան և հայ երիտասարդ տաղանդներ». հաշվետու համերգ


2013թ. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ գործում է 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողների մասնագիտական որակի բարձրացմանն ուղղված թիրախային ծրագիր: Օրերս Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում ծրագրի առաջին հաշվետու համերգն էր` Արմեն Բաբախանյան և հայ երիտասարդ տաղանդներ» խորագրով:

Alt

Երևանի միջազգային կանանց ասոցիացիայի անդամների այցը Ս. Էջմիածին


Հայաստանում և սփյուռքում սոցիալական ու մշակութային ծրագրեր իրականացնող Երևանի միջազգային կանանց ասոցիացիայում 32 ազգության 108 կին է ընդգրկված: Ասոցիացիայի անդաները կանանց տոնի միամսյակի առթիվ այցելել էին Սուրբ Էջմիածին` ստանալու Հայոց հայրապետի օրհնությունը:

«Նարեկացի» ժողգործիքների համույթ


Քանոն, ուդ, քամանչա, սազ, սանթուր, շվի... հայկական գրեթե բոլոր նվագարանները՝ մեկ համությում: 16-25 տարեկան երիտասարդների կատարումներն այս գործիքներին նոր շունչ են հաղորդել:
Հինգ տարվա պատմություն ունեցող Նարեկացի» ժողգործիքների համույթը հայկական ժողովրդական երաժշտարվեստը ներկայացրել է եվրոպական տարբեր երկրներում, փառատոներում և մրցույթներում:
Փորձասենյակում երաժիշտներն առավել բաց են ու ակնեղծ...

 

Գրիգոր Լուսավորիչ. մաս Բ


Շարքի հեղինակ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին ներկայացնում է պատմաքաղաքական այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայասատանը Ք. Հ. 3-րդ դարի վերջում, Ս. Գրիգոր Լուսավորչի երկրային կյանքն ու գործունեությունը:

Գրիգոր Լուսավորիչ. մաս Ա


Շարքի հեղինակ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին ներկայացնում է պատմաքաղաքական այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայասատանը Ք. Հ. 3-րդ դարի վերջում, Ս. Գրիգոր Լուսավորչի երկրային կյանքն ու գործունեությունը:

 

Մարիամ Դիլբանդյան


Կույրերի աչքերը չեն տեսնում, բայց նրանց ձեռքերն են տեսնում». համոզված էր Մարիամ Դիլբանդյանը, երբ հիմնադրեց Տեսնող ձեռքեր» մերսման սրահը: Այսօր այդ համոզմանն են նաև սրահի այցելուները:
Երկարատև ջանքերից հետո Մարիամ Դիլբանդյանն այսօր հպարտությամբ փաստում է, որ կարողացել է լուծել Հայաստանում ապրող հաշմանդամների բազմաթիվ խնդիրներից մի քանիսը:

Alt

«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրեմիերան


Չորս կինոնովել` Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա: Գործողությունները ծավալվում են Կիսալուսնի ծովածոց մտացածին քաղաքում: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Մարինե Զաքարյանն է, օպերատորը` Միհրան Ստեփանյանը: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Մոսկվա» կինոթատրոնում: Ավելի ուշ այն կներկայացվի Կաննի կինոշուկայում: