Alt

Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Գարնան 17 ակնթարթ», Ճակատագրի հեգնանքը», Օլգա Սերգեևնա». այս ֆիլմերը սիրված ու հայտնի են հատկապես մեղեդիներով, որոնց հեղինակը Միքայել Թարիվերդիևն է: Օրերս Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին Թարիվերդիևի երաժշտության սիրահարները: Համերգը վարում էր կոմպոզիտորի կինը`Վերա Թարիվերդիևան:

Alt

Երկրում փորձում են խթանել ստեղծագործական արտադրության զարգացումը


Վերջին երկու տարիներին անցկացվող ծրագրով մեր երկրում փորձում են խթանել ստեղծագործական արտադրության զարգացումը: Եվրամիության աջակցությամբ Հայաստանում Վրաստանում և Ադրբեջանում անցկացվում է Ավանդական արհեստները` զարգացման ընդհանուր հարթակ» նախագիծը: Հայաստանում անցկացվող ծրագրի արժեքը 138 հազար եվրո է, որից 108 հազարը տրամադրել է Եվրոպական միությունը: Ծրագրի նախաձեռնող կողմը Վրաստանն է:

Alt

Հնագիտական առարկաների պահպանությանը նվիրված միջազգային սեմինար Երևանում


Հունվարի 15-21-ը Երևանում ընթացող միջազգային հերթական սեմինարն անցկացվում է Բրոնզի հնագիտական ուսումնասիրություն» և Կանխարգելիչ կոնսերվացում» խորագրերի ներքո: Մասնակցում են Ճապոնիայից, Իրաքից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից և Ռուսաստանից հրավիրված հայտնի փորձագետներ:

Alt

«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» մեկնարկեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգով


Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների շարքով սկսվեց Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Բացման առաջին համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և հրավիրյալ մենակատար լեհ թավջութակահար Բարտոշ Կոզիակը:

Alt

Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր. համերգ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լեհ հռչակավոր կոմպոզիտոր Պենդերեցկուն նվիրված երկրորդ համերգը: Հնչեցին կոմպոզիտորի` տարբեր ժամանակաշրջաններում գրված գործիքային ստեղծագործությունները կամերային կազմերի համար:

Alt

Ճրագալույցի պատարագ Սուրբ Սարգիս եկեղեցում


Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցին, ամեն տարվա պես, Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին բազմամարդ էր: Այստեղ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: Պատարագիչը Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էր:

Alt

Դեսպանների Ամանորը


Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարները գրեթե ողջ տարին անցկացնում են ծառայության մեջ օտար երկրում, սակայն դեկտեմբեր ամսին` Ծննդյան տոներից մի քանի օր առաջ, պարտադիր մեկնում են հայրենիք տոներն անցկացնելու ընտանիքի հետ: Հաղորդմանը մասնակցում են Հայաստանում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Ռումինիայի դեսպանները:

Alt

Վեհափառ Հայրապետն այցելեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն


Անցնող 2013-ը շրջադարձային էր Իզմիրլյան» բժշկական կենտրոնի համար: Հայ եկեղեցու հովանու ներքո գործող բժշկական հաստատությունը հիմնանորոգվեց և նոր բուժարքավորումներով համալրվեց Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի բարերարությամբ: Վեհափառ Հայրապետի տարեվերջյան այցելությունը բժշկական կենտրոն անցնող տարին ամփոփելու առթիվ էր:

Alt

Ամանորի խոհանոց


Հայ միասնության խաչը» նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկն է: Խոցելի խմբի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար սովորել տարբեր արհեստներ և արվեստներ` բացահայտելով և զարգացնելով նրանց հմտությունները: Կազմակերպությունը հատկապես հպարտ է իր ազգային խոհանոցի խմբակով: Ամանորին խոհանոցի դասերին հաճախող երեխաները հին հայկական ճաշեր են պատրաստում և նշում Ամանորն այնպես, ինչպես նախկինում է նշվել:

Alt

Ամանորը Նագաշյանների ընտանիքում


Մայր Աթոռի հովանու ներքո գործող Նագաշյան մանուկների տուն» խնամքի կենտրոնում ապրող 15 աղջիկներն արդեն երկրորդ տարին է Ամանորը նշում են իրենց նոր ընտանիքում: Տոնին պատրաստվելիս Նագաշյան ընտանիքում յուրաքանչյուրն իր հաճելի պարտականությունն ունի: Երբ արդեն տոնական սեղանը պատրաստ է, սկսում են երազանքներ պահել...

Ամանորյա պատրաստություններ Գևորգյան հոգևոր ճեմարանում


Ուրախ տրամադրություն, լույսեր, երգեր: Գևորգյան հոգևոր ճեմարանում նախատոնական եռուզեռ է: Ոմանք զբաղված են Ճեմարանի և կացարանի ձևավորմամբ, մյուսները մշակում են ամանորյա ծրագիրը: Ճեմարանը Էջմիածնի սիրտն է, եթե այն առողջ է բաբախում, ուրեմն կենսունակ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- համոզված է Ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Alt

Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Փրկություն» ՀԿ-ում


Փրկություն» հասարակական կազմակերպությունը ցերեկային խնամքի կենտրոն է մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների համար: Այս օրերին այնտեղ ևս տոնական տրամադրություն է: