|
|
Ամանորը քահանայի ընտանիքումԻնչպե՞ է քահանայի ընտանիքը դիմավորում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ինչպե՞ս է մեր հաղորդման հերոսը՝ Տ. Պարույր քահանան, երեք երեխաների ու երեցկնոջ համար նվերներ ընտրում: Ո՞րն է ընտանիքի համար Ծննդյան տոների հրաշքը: |
|
|
Հայր Կոմիտասը խոհանոցումԵրբևէ առիթ ունեցե՞լ եք տեսնելու՝ ինչպես է հոգևորականը խոհանցում, գոգնոցը կապած տոնական ուտեստ պատրաստում: Ամանորն ամենալավ առիթն է բացահայտելու նրանց հմտությունները, որին, ասում են, ոմանք բացառիկ վարպետությամբ են տիրապետում: |
|
|
Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԴեկտեմբերի 24-ին մեր եկեղեցին նշեց Ս. Ստեփանոս նախասարկավագի տոնը: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում սարկավագական ձեռնադրություն կատարվեց: 22 ճեմարանցի, քահանայից պատրաստման լսարանի 17 ուսանող և Սյունյաց թեմից մեկ սպասավոր համալրեցին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը: |
|
|
Սուրբ ծննդյան պատարագ Անգլիկան եկեղեցու ծեսով Երևանի Ս. Զորավոր եկեղեցում2013թ.-ի ապրիլից Երևանի Ս. Զորավոր եկեղեցում գրեթե ամեն կիրակի հավաքվում են բրիտանացի հավատացյալներ: Նրանց համար Անգլիկան եկեղեցու ժամերգություն է անցկացնում համայնքի հոգևոր հովիվ Ջոն Բարքերը: Կիրակի օրը Հայաստանում բրիտանական համայնքի անդամների համար Սուրբ ծննդյան պատարագ մատուցվեց: |
|
|
ԷԿԼՕՖ. ԱռաքելությունՖիլմը պատմում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գործող ԷԿԼՕՖ» հիմնադրամի գործունեության մասին: ECLOF International Global family-ի անդամ հանդիսացող հիմնադրամի տրամադրած փոխառությունների ու վարկերի շնորհիվ շատ համայնքներում լուծվել է աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Կազմակերպությունը օգնում է սոցիալապես խոցելի և մեկուսացած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ֆիլմի գլխավոր հերոսը արտագաղթի ճամփան բռնած մի ընտանիք է, որն ԷԿԼՕՖ» հիմնադրամի շնորհիվ ստեղծել է իր բիզնեսը և այժմ համարվում է Հայաստանում ամենահաջողակներից ու կայացածներից մեկը: |
|
|
Գոռ ԲաղդասարյանԳոռ Բաղդասարյանն առաջին ֆիլմը նկարել է 12 տարեկանում: Այդ օրվանից բոլոր խնդիրների լուծումը Գոռը գտնում է ֆիլմերի օգնությամբ: Նրա նպատակը ոչ միայն լավ ֆիլմ նկարահանելն է, այլև` դրանց միջոցով մարդկանց օգնելը: Եղբոր` Մուշեղ Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է Մանանա ֆիլմս» ընկերությունը: Գոռը հպարտ է, որ իրենց ընկերությունը գործում է Հայաստանում, վստահ է, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն ապագա ունի: |
|
|
Կորեացի երաժիշտները Արաբկիրի հայորդյաց տանըԴեկտեմբերին 9-ին Կորեա-Մետաքսի ճանապարհ միջազգային Արիրանգ» փառատոնը հյուընկալվեց Արաբկիրի հայորդյաց տանը: Շուրջ մեկ տարի առաջ հարավկորեական Արիրանգ երգը ՅՈւՆԵՍԿՕ-ն ընդգրկել է հոգևոր-մշակութային ժառանգության ցանկում: Հայորդյաց տան Կանթեղ» երգչախումբը կորացի երաժիշտների հետ կատարեց Արիրանգը և հայկական ժողովրդական երգեր: |
|
|
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը 75 տարեկան էՀոբելյանական համերգի ժամանակ անսամբլը ներկայացրել է Էդգար Հովհաննիսյանի Սասունցի Դավիթ» օպերա բալետը: Անսամբլի ղեկավար կազմն ու անդամներն արժանացել են պետական պարգևների: |
|
|
«ԱնդրԴոգմա» ձայնասկավառակի շնորհանդեսըԴոգմա» ռոք խումբը թողարկել է երկրորդ ձայնասկավառակը՝ ԱնդրԴոգման»: 10 երգ՝ հայկական էթնիկ մեղեդու և պրոգրեսիվ մետալի համադրությամբ:
|
|
|
Մալաթիայի հայորդյաց տան խեցեգործության խմբակՄասնագետներն ասում են, որ կավով աշխատանքը զարգացնում է երեխաների երևակայությունն ու ճաշակը, ձևավորում կամք և համբերատարություն: Մալաթիայի հայորդյաց տանն արդեն երեք տարի գործում է խեցեգործության խմբակ: Երեխաները հասցրել են ճանաչել կավի գաղտնիքները... |
|
|
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնՊարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հիմնադրվեց 1942 թ.` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի, ինչպես ասում էր Ավ. Իսահակյանը, ծիծաղի ուժով պայքարենք թշնամու դեմ»: Թատրոնի դերասաններ Իզաբելլա և Հայկ Դանզասների, Ալլա Անդրեասյանի, Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի մարմնավորած կերպարները ծիծաղի ուժի» անմոռանալի օրինակներ են: Այժմ հերթափոխը ստանձնել է նոր սերունդը: |
|
|
Դավիթ սարկավագ ՉեթինքայաԳևորգյան հոգևոր ճեմարանում քահանաների պատրաստման չորրորդ լսարանն է ձևավորվում: Այն հնարավորություն է տալիս բարձրագույն կրթությամբ անձանց քահանայական ծառայություն իրականացնելու: Դավիթ սարկավագ Չեթինքայան Ստամբուլից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է եկել իրագործելու երազանքը: Կրթությանը զուգահեռ Դավիթ սարկավագը հոգևորականների զգեստներ է կարում: |