Alt

«Լույս» երգեցիկ հնգյակը «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում


Վեց խմբերգ նվիրված Ս. Մարիամ Աստվածածնին, ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումներ. Լույս» հնգյակի մարտի 5-ի համերգը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին:

«Բարեկամություն» անսամբլ


1987 թ.-ից մինչ այսօր Բարեկամություն» անսամբլում ավելի քան հինգ սերունդ է փոխվել, սակայն խումբը շարունակում է պահել յուրատիպ դիմագիծը և առանձնանալ հայկական պարարվեստում: Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավարներն ու պարողները փորձասենյակում պատմում են ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ստեղծագործական հետաքրքրությունների մասին:

Բորիս Պեպանյան


Այս տղան ծնվել է մեր ժանրի համար»,- տեսնելով Բորիս Պեպանյանին` ասել է ՀՀ ժող. արտիստ, հայ բեմի մեծ կատակերգակ Կարպ Խաչվանքյանը: Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Բորիս Պեպանյանն արդեն շուրջ 40 տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում է: Իր խաղացած մեծ ու փոքր դերերի, երիտասարդ տարիների, ներկա աշխատանքի ու ապագայի սպասելիքների մասին է վաստակավոր դերասանին նվիրված այս հաղորդումը:

Alt

Արևագալի ժամերգություն Մայրավանքում


Մեծ Պահքի ընթացքում` ամեն չորեքշաբթի և ուրբաթ վաղ առավոտյան կատարվում է հատուկ ժամերգություն: Եկեղեցին հրավիրում է մասնակցելու ամենահուզական ու խորհրդավոր արարողություններից մեկին` Արևագալի ժամերգությանը:

Alt

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 28-ին Լևոն Խեչոյանի գրական վերջին գործի շնորհանդեսն էր: Մասնագետները համոզված են, որ Մհերի դռան գիրքը» ժամանակակից արձակի լավագույն նմուշներից է:

Alt

«Հավատամք» երգչախումբը` Բելառուսի միջազգային փառատոնին


Բելառուսի հանրապետությունում տեղի ունեցած Կոլոժսկի բլագովեստ» հոգևոր երգի միջազգային փառատոնից Հավատամք» երգչախումբը վերադարձել է Լավագույն եկեղեցական երգչախումբ» և Լավագույն դիրիժոր» մրցանակներով:

Alt

Համահայկական խաղերի մասնակիցները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Աշխարհի 11 երկրներից հավաքված Համահայկական խաղերի շուրջ 400 մասնակիցներ այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նրանց ընդունել և հայրապետական օրհնություն է տվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Alt

Բուն Բարեկենդանի տոնը «Տասից տասը» ձիարշավարանում


Ազգային խաղեր, պարեր, տոնական նվերներ: Արարատյան հայրապետական թեմի երիատասարդաց միությունը փորձում է վերականգնել Բուն Բարեկենդանի ժողովրդական ծեսը: Թեմի կազմակերպած հերթական միջոցառումը Տասից տասը» ձիարշավարանում էր:

Alt

Վարդանանց տոնը Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում


Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի ղեկավարությամբ գործող Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը մայրաքաղաքի Ս. Զորավոր եկեղեցու հարևանությամբ է: Դպրոցը համագործակցում է Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության հետ: Այս տարի Վարդանանց տոնին նրանք պատրաստվել էին միասին:

Alt

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին


Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին: Հայոց հայրապետը գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի և հայ համայնքի եկեղեցական հարցերի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում սկսված դրական գործընթացների կապակցությամբ և վստահություն արտահայտեց, որ դրանք կնպաստեն վիրահայերի հոգևոր կյանքի խնդիրների ամբողջական լուծմանը:

Alt

Բնության պետական թանգարան


Ինչպե՞ս է ստեղծվել Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչ՞ է ցուցադրում այն: Թանգարանի ցուցանմուշների միջոցով հաղորդումը ներկայացնում է Հայաստանի աշխարհագրական ռելիեֆի, երկրաբանության, կլիմայի, բուսական և կենդանական աշխարհի անհետացող, հազվագյուտ և էնդեմիկ տեսակների մասին:

Դավթի սաղմոսը


Երուսաղեմ ուխտագնացությունից հետո փոքրիկ Դավիթը որոշեց շապիկ հագնել ու մասնակցել պատարագներին: Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցի հաճախելը տղայի բազմազավակ ընտանիքի համար վարակիչ ուրախություն էր: Քահանա դառնալը Դավիթի կարծիքով շատ դժվար է, բայց ինքն անպայման կփորձի...