Alt

«Հավատամք» երգչախումբը` միջազգային փառատոնի մրցանակակիր


Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հավատամք» երգչախումբը Բելառուսի հանրապետությունում կայացած միջազգային փառատոնում նվաճեց Լավագույն եկեղեցական երգչախումբ», իսկ խմբավարը` Լավագույն դիրիժոր» տիտղոսները:

Alt

Կարեն Անտաշյանի «Ծիլի-ծով» գրքի շնորհանդեսը


Ականաթ» մշակութային ակումբում հավաքվել էին ժամանակակից գրականության սիրահարները: Բանաստեղծ Կարեն Անտաշյանի երրորդ` Ծիլի-ծով» գիրքը հասավ ընթերցողին: Գիրքը ներառում է բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հնագույն հմայական բանաձևերի և ժողովրդական խաղիկների ոճավորումով:

Alt

«Շնորհակալություն արաբական աշխարհին». համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում


ՀՀ մշակույթի նախարարության և Պետֆիլհարմոնիայի համատեղ ջանքերով ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ փետրվարի 12-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Շնորհակալություն արաբական աշխարհին» խորագրով համերգ: Երևանի պետական կամերային երգչախմբի հետ համերգին մասնակցում էր նաև Լիբանանից ժամանած Ֆայհա» երգչախումբը` Պարգև Թասլաքյանի ղեկավարությամբ :

Alt

Տյառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Փետրվարի 13-ի երեկոյան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Հայոց հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակ, վառվեց տոնական խարույկը: Փետրվարի 14-ին մատուցվեց Տյառնընդառաջի տոնական պատարագ: Պատարագիչը Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր: Նորապսակների օրհնության կարգ կատարեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Alt

Հայկական վիոլա. Գրիգոր Առաքելյանի մտահղացումը


Փետրվարի 11-ին Նարեկացի» արվեստի միությունում կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանը ներկայացրեց հայկական վիոլա նորաստեղծ գործիքը: Գործիքից առայժմ մեկ օրինակ կա, որով էլ նվագում է Գրիգոր Առաքելյանը:

Alt

Գիտություն ցպահանջ, մաս 2-րդ


Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանն ու փիլիսոփ. գիտ. թեկնածու Մովսես Դեմիրճյանը բանավիճում են գիտության նկատմամբ հասարակական վերաբերմունքի, հանրային ու պետական պատվերի ձևակերպման մեխանիզմների շուրջ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

«Հավատամքը» Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան դպրոցում


Հավատամք» հոգևոր կենտրոնի խմբին սպասում էին Տիգրանյանի անվան՝ տեսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցում: Սովորողները լսել էին Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» կարգախոսով տարբեր հաստատություններ այցելող երիտասարդների մասին և սպասում էին, որ նախատոնական այս օրերին իրենց հարկի տակ էլ կտեղադրվեն խորհրդանշական խաչքարն ու Լուսավորչի կանթեղից վառված փոքրիկ ճրագը:

Alt

Տնօրհնեք Երևանի քաղաքապետարանում


Հավատամք» կենտրոնի անդամները, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ, այցելեցին քաղաքապետին կից երիտասարդական հարցերի խորհրդի գրասենյակ:

Երիտասարդ լրագրողների «Առցանց» ակումբ


Երիտասարդ լրագրողների Առցանց» ակումբի շնորհիվ Հայաստանի հեռավոր մարզերի պատանիներն իրենց խնդիրները բարձրաձայնելու և լուծելու հմտություններ են սովորել: Պարզվում է, որ քաղաքացիական առցանց լրագրության միջոցով կարող ես դուրս գալ մեծ աշխարհ, լուծել բնապահպանական, կրթական շատ խնդիրներ, ձեռք բերել նոր ընկերներ, ճանաչել քեզ ու աշխարհը:

Alt

Նոր գրքեր գրախանութներում


Ջորջ Օրվելի Անասնաֆերման» այժմ հնարավոր է ձեռքբերել առանձին գրքով: Արտաշես Էմինի թարգմանությամբ վիպակը լույս է ընծայել Անտարես» հրատարակչատունը:
Մայր Աթոռի հրատարակչական բաժնի նախաձեռնությամբ ռուսերեն լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանի Խրիմյան Հայրիկի հայրապետությունը» աշխատությունը:

Alt

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան


Անձնական տվյալները լրացնելիս նկարիչ-մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովը գրում էր` ազգությունը` ռուս, մայրենի լեզուն` հայերեն, կրթությունը` անավարտ նախնական: Պոդպոմոգովը Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատում էր 16 տարեկանից: 50-ականներին նա էկրանավորում է Մի կաթիլ մեղրը» Փարվանա», Պույ-պույ մկնիկը», Լուր-դա-լուր» մուլտֆիլմերը: Այս տարի Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան:

Alt

Աշխարհից շատ ու անչափ


Լինում ա, որ պատարագի ժամանակ հեռախոսը միացած են թողնում, էդ շատ սխալ ա: էդ պահին կարող ա Աստված քո աղոթքն ա ուշադիր լսում, ու մեկ էլ զանգը մտքիդ թելը կտրում ա...»: 12-ամյա Սարգիսը հաճախում է Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, շապիկ է հագնում և հպարտանում, որ արդեն չորս ամիս է՝ Ս. Խորանի վրա մոմն ինքն է բռնում...