|
|
ՀամբերատարությունՀամբերատարությունը առաքինություն է: Ո՞րն է, սակայն, համբերատարության սահմանը, որքա՞ն և հանուն ինչի՞ պետք է համբերել: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են կիսում Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը և Արևածաղիկ» ամսագրի գլխ. խմբագիր Զառա Բաթոյանը: |
|
ԽաղաղասիրությունԻնչո՞ւ են մարդիկ, հանրույթներն ու պետությունները անհամերաշխ, ո՞րն է մարդկային ընդհարումների, անհանդուրժողականության ու պատերազմիների իրական, խորքային պատճառը, ի՞նչ է պետք մեզ` բախումների չգնալու, ներքին խաղաղության հասնելու համար: Այս և խաղաղասիրությանը վերաբերող այլ հարցերի շուրջ իրենց մտորումներն են կիսում արձակագիր Հովհաննես Երանյանը, տեր Շնորհք աբեղա Սարգսյանը և լրագրող Արա Գալոյանը: |
|
|
«Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ կիրականացվի «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծըՌեժիսորներ առանց սահմանների» նախագիծն իրագործում է Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը` Եվրամիության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ: ԵՄ Արևելյան գործընկերության երկրներից ընտրված 12 նախագիծ կպայքարեն երեք դրամաշնորհի համար` 5000 և երկու 3500 ական Եվրոյի չափով: |
|
|
Բոհեմ. մաս 1-ինՖրանսիական հեղափոխությունից հետո արվեստի մարդկանց կյանքը սոցիալական մեծ փոփոխությունների է ենթարկվում: Նրանց նոր կենսակերպը ռոմանտիկ պաթոսով արտացոլվել է արվեստում՝ վեպերում, երաժտական ստեղծագործություններում։ Այդ կենսակերպն անվանվել է բոհեմ»։ Բառն այսօր առաջացնում է տարբեր, բայց գայթակղիչ ու արտասովոր զուգորդումներ։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ։ |
|
|
Բոհեմ. մաս 2-րդԺամանակի ընթացքում փոփոխվում է բոհեմի ընկալումը: Հակասական զուգորդումները հետաքրքրություն են գրգռում։ Հայ իրականության մեջ նույպես եղել են բոհեմի դրսևորումներ։ Այսօր բոհեմ կոչվածը հաճախ ապրանքանիշային» իմաստ ունի և հարմար գործիք է առևտրային շահերի համար։ |
|
Արմեն ԲլբուլյանԱրմեն Բլբուլյանն այնքան վաղուց է երաժշտական գործիքներ պատրաստում, որ իրեն առանց կիթառի չի հիշում: Նրա՝ 100-ից ավելի գործիքներով աշխարհում հայտնի շատ երաժիշտներ են նվագում: Վարպետի բոլոր գործերը բացառապես ձեռքի աշխատանք են: Արմեն Բլբուլյանը միակ հայ կիթառագործն է, ով տարիներ շարունակ մասնակցում է ԱՄՆ-ում անցկացվող NAMM» երաժշտական գործիքների միջազգային ցուցահանդեսին: Արմեն Բլբուլյանը կիթառի երկու մոդելի հեղինակային իրավուք ունի. առաջինը` առանց լադի չորս օկտավայով գործիքներն են, իսկ երկրորդը`ութ լարանի բաս կիթառն է: |
|
|
ՀավատարմությունՈ՞րն է հավատարմությունը գաղափարներին, երկրին, աշխատանքին, մարդուն ու եկեղեցուն: Ինչու՞ է հավատարմությունն առաքինություն համարվում, ինչու՞ է մարդը սովորում ապրել հավատարմորեն: Հավատարմության թեմայով մտորումներեն են կիսում Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, նախկին դատավոր Պարգև Օհանյանը, արվեստաբան Արա Խզմալյանը: |
|
|
Տեղեկատվական կրիչներ. մաս 2-րդՏեղեկատվություն պահպանող և փոխանցող միջոցները` կրիչները, մարդը սկսել է օգտագործել նախպատմական ժամանակներից: Նրանք ունեցել և անընդհանտ ունենում են իրենց էվոլյուցիան, որը բացի կրիչների զարգացումն ու կատարելագործումն ապահովելուց, հանգեցնում է մշակույթային, հասարական, քաղաքական որակական մեծ փոխոխությունների: 19-րդ դարի արդյունաբերական կամ տեխնոլոգիական հեղափոխությունը կտրուկ շրջադարձ է կատարում տեղեկատվական կրիչների ասպարեզում. հայտնագործվում են լուսանկարը, ձայնագրությունը, հեռագիրը, կինոժապավենը, ռադիոն, հեռախոսը: 20-րդ դարում ավելի արագ տեմպերով են զարգանում տեղեկատվական կրիչները. համակարգիչների գյուտը, ցանցերի ստեղծումը փոխում են աշխարհը, որոնց կատարելագործումը շարունակվում է առ այսօր: |
|
|
Ապրել լսելովԵրեխայի մոտ վաղ տարիքում խոր ծանրալսություն հայտնաբերելու դեպքում ընտանիքը երկընտրանքի առջև է կանգնում` հաղորդակցության ո՞ր ձևն ընտրել՝ ժեստերի, թե բանավոր խոսքի: Բանավոր խոսքի ընտրության դեպքում, մասնագետների հավաստմամաբ, առաջնային կարևորություն ունեն լսապրոթեզավորումն ու սուրդոմանկավարժական պարապմունքները: |
|
Շավարշ ՎարդանյանԿինոօպերատոր, ռեժիսոր Շավարշ Վարդանյանը Լենինգրադից վերադառնալուց հետո աշխատանքի է անցնում Հայֆիլմում»: Կարճ ժամանակ անց սկսվում է Արցախյան շարժումը: 1988-90-ական թթ.՝ Արցախայան հերոսամարտի առաջին օրերից, վերցնում է տեսախցիկն ու մեկնում ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ մենք այսօր ունենք մոտ 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից: Այդ յուրատիպ վավերագրության ստեղծման մասին կադրից դուրս պատմում է կինոօպերատորը: |
|
|
«Փարոս» կամերային նվագախումբՓարոս» կամերային նվագախումբն իր տեսակով եզակի է աշխարհում: Նվագախմբի անդամների մեծ մասը հաշմանդամություն ունոցող մարդիկ են: 20 տարվա պատմություն ունեցող երգչախումբը միջազգային մի շարք փառատոնների մասնակից է, հեղինակավոր մրցույթների հաղթող: Փորձասենյակում» երաժիշտները պատմում են անցած ճանապարհի, դժվարությունների ու երազանքների մասին: |
|
Տեղեկատվական կրիչներ. մաս 1-ինՏեղեկատվական կրիչներ համարվում են բոլոր այն առարկաները, որոնց միջոցով պահպանվում և փոխանցվում է տեղեկատվությունը: Հաղորդման այս մասում ընդհանուր կերպով ներկայացվում է տեղեկատվական կրիչների զարգացման պատմությունը` ժայռապատկերներից մինչև տպագրության գյուտը Եվրոպայում: Ժայռապատկերները, ժայռագրերը, սեպագիր սալիկները, պապիրուսը, մագաղաթը, թուղթը, ոլորագլանը, կոդեքսը` էջերով գիրքը, դիտարկվում և մեկնաբանվում են իբրև տեղեկատվական կրիչներ:
|



