Վրեժ Պետրոսյան


Կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը ողջ գիտակցական կյանքը նվիրել է սիրած գործին: Նա տեսախցիկով շրջել է աշխարհով, եղել Արևմտյան Հայաստանում և աշխարհասփյուռ հայ գաղթօջախներում, կադրի լեզվով ներկայացրել հայ մարդուն: Վրեժ Պետրոսյանը  մեր տեսախցիկի առջև կիսում է իր տպավորությունները, խորհում հայրենասիրության ու երջանկության մասին:

Տ. Շահե աբեղա Անանյան


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը վերհիշում է ճեմարանական տարիները, այդ տարիների ապրումները համարում հոգևոր վերածննդի ու անձնական փոփոխության ամենակարևոր պահը: Հոգևորականը խորհրդածում է չարի ու բարու, երջանկության և սիրո մասին, հիշում իր կյանքում պատահած բազմաթիվ դեպքեր:

Alt

Տ. Շահե քահանա Հայրապետյան


Քչերը գիտեն, որ Երևանի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը սիրելի հոգևորական լինելուց բացի, հինգ զավակների հայր է: Հայրս քահանա է» հաղորդաշարի հերթական թողարկումը պատմում է հոգևոր հովվի ու նրա ընտանիքի մասին:

Սամվել Մկրտչյան


Ես գիտեմ՝ երևի երբեք էլ չենք ստանա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ենք ծնվել, ինչո՞ւ ենք ապրում: Իսկ ստեղծագործելը փորձ է: Փորձ է՝ ոչ միայն քո գոյությունն արդարացնելու, այլ Միակին, Բարձրյալին, Բացարձակին մոտ լինելու». Սամվել Մկրտչյան

Բաբախող սիրտը


Հաղորդումը պատմում է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման, խորհրդային տարիներին փակման ու վերաբացման, անկախ Հայաստանի շրջանում ճեմարանի ձեռքբերումների, hայոց հայարապետների կողմից հոգևոր հաստատության կյանքում կատարված ներդրումների ու ճեմարանի ներկա գործունեության մասին: 

Alt

Գուժ Մանուկյան


ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի առաջատար դերասան Գուժ Մանուկյանը 2012 թ. նշեց ծննդյան 75 ամյակը: Հաղորդումն արտիստի ինքնօրինակ դիմանկարն է, որտեղ Գուժ Մանուկյանը ետադարձ հայացք է գցում դեպի մանկություն, խորհրդածում գեղեցիկի, բարու, արվեստի ուժի և ներդաշնակության ձգտող մարդու մասին: Հաղորդման մեջ օգտագործված են արխիվային կադրեր` դերասանի խաղացած ներկայացումներից, ինչպես նաև ամբողջական հատվածներ Նարեկացի» ֆիլմից, որտեղ Գուժ Մանուկյանը մարմնավորել է Գր. Նարեկացուն:

Alt

Երազանք պահիր. աստղ է ընկնում...


Երեք տարի առաջ ավանդական աղի բլիթ ուտելուց հետո նկարիչ, դիզայներ Լիլիթ Ճենտերեճյանը երազ է տեսնում. համերգի էր ու գիտեր, որ դա իր ամուսնու մենահամերգն էր, թեպետ երաժշտի դեմքը չէր երևում: Նույն տարի Լիլիթը ծանոթանում է կիթառահար Վահագն Ճենտերեճյանի հետ ու հասկանում, որ երազում հենց նրա համերգին էր...
Ռեժիսոր Հրանուշ Չիչակյանն ու դերասան Հակոբ Հակոբյանն աստղ ընկնելու պահին երազանք են պահում: Ներկայացման մեջ սիրող զույգեր էին խաղում: Պրեմիերայից հետո նրանց պատմությունը բեմից կյանք է տեղափոխվում...

Alt

Սիրո արահետով


Ճանաչված երաժիշտ Վահան Արծրունու և դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի սիրո պատմությունն սկսվել է 2010 թ. ARTEXPO» փառատոնից: Նկարիչների միության ցուցասրահը մի քանի օր շարունակ իր հարկի տակ էր հավաքել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին: Անուշ Ասլիբեկյանը ներկայացնում էր Թատրոն X- ի» տաղավարը և իր ժողովածուն` Գրապալատի» տաղավարում: Սուրբ Սարգսի տոնից մի քանի օր էր անցել, նա չէր մոռացել իր խորհրդանշկան երազը. սպիտակ ձիավորը սրընթաց անցել էր իր առջևով:
Իրադարձությունները շատ արագ զարգացան: Պսակադրությունը կատարվեց Ս. Զորավոր եկեղեցում: 2011-ին ծնվեց Անաիսը, 2012 -ին` Անդրեասը և նրանք արդեն չորսով են քայլում սիրո արահետով:

«Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներ


Վերջին 200 տարիների հայ գեղարվեստի մեծանուն ու դեռ երիտասարդ ավելի քան 70 հեղինակների աշխատանքները մեկ ցուցասրահում: Հուլիսի 11-ից 17-ը Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներ ցուցահանդեսը: Մեկ հարթակի վրա արվեստի տարբեր տեսակներ էին ներկայացված՝ դասական նկարչություն, ֆոտո արտ, փոփ արտ, քանդակ: Առաջին անգամ կողք-կողքի ցուցադրված էին վերջին երկու հարյուրամյակում ստեղծագործող ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու երիտասարդ հեղինակներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Բարձր արվեստ» կենտրոնը, ԱԱ աուկցիոնը» և www.Hi-artonline.com նախագիծը:

Սիրելով երաժշտությունը


Մեր հերոսները դաշնակահար Ջուլիետա Վարդանյանն ու ռեժիսոր Հակոբ Մանուկյանն են: Թեև դաշնամուրի հետ կապված Ջուլիետայի առաջին հիշողություններն այնքան էլ լուսավոր չեն ու կապված են դասատուի՝ սարսափ առաջացնող երկար կարմիր եղունգների հետ, սակայն դա նրան չի խանգարել հետագայում երաժշտությունն ընտրել որպես մասնագիտություն ու դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար: Դաշնակահարուհու օրվա մեծ մասն զբաղեցնում են փորձերը, ձայնագրություններն ու համերգները:
Իսկ ռեժիսոր Հակոբ Մանուկյանի համար երաժշտությունը հոգեբուխ բան է, նա ընտրել է ինքնակատարելագործման ոչ պրոֆեսիոնալ ճանապարհը՝ ստեղծել է իր ռեգգի խումբը և երաժշտության միջոցով փորձում է լռեցնել աղմուկը, որի մեջ ենք ամեն օր:

 

Սիրելով գիրքը


Ինչպե՞ս ու որքա՞ն կարելի է սիրել գիրքը: Ու՞ր կարելի է հասնել սիրելով գիրքը... Կյանքը ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է»,-համոզված է գրող Հրաչ Սարիբեկյանը: Այնքան է սիրում գիրքը, որ երբեմն այդ սերը պատիժ է համարում: Ասում է` այն ամենն, ինչ մարդը կանի ապրելու համար, ինքը դա կանի գրքի համար:
Արվեստաբան Սեդա Շեկոյանի համար էլ գիրքը փոխադրամիջոց է, որն օգնում է նրան տեղափոխվել այնտեղ, որտեղ տվյալ պահին ֆիզիկապես լինել չի կարող: Իրեն համարում է սպառող-ընթերցող, ում հետաքրքիր են գրքերի հետ հանդիպումները: Շատ է կարդում ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներով, համարում է, որ երկուսն էլ հավասարապես կարևոր են ու դեռ երկար կշարունակեն իրենց գոյությունը:

Alt

Կարո Դերձակյան


Ամերիկահայ բժիշկ, բարերար Կարո Դերձակյանը ծնվել է Լիբանանում: Նախնական կրթություն է ստացել Նշան Փալանջյան վարժարանում, ապա Բեյրութի Ամերիկյան համալսարանում բժշկություն է ուսումնասիրել: Այստեղ էլ ծանոթացել է կնոջ` Սիլվիի հետ, ով Երուսաղեմից էր եկել: Ամուսնությունից հետո կնոջ հետ տեղափոխվել են ԱՄՆ: Այժմ ապրում են Կալիֆորնիայի Օրենճ Քաունթի-Սանտա Աննա բնակավայրում: Սիլվի և Կարո Դերձակյանները երջանիկ են Թալին և Արամ զավակներով:
1987-ը առանցքային տարի էր Կարո Դերձակյանի համար: Հայաստան գալու հրավեր ստացավ: 1987-ից ի վեր ամեն տարի գալիս է: Բժշկական նորագույն տեխնիկայով ու մասնագիտական կարողություններով օգտակար է եղել տարբեր հիվանդանոցների: Վերջին տարիներին գործակցում է Ս. Էջմիածնի Սուրբ Ներսես մեծ բժշկական կենտրոնի հետ: Արժանացել է Վեհափառ Հայրապետի օրհնության գրին, Մխիթար Հերացիե շքանշանի, պարգևների: