|
Սարգիս ՄուրադյանՀաղորդումը ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին է: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Սարգիս Մուրադյանի հասարակական--քաղաքական գործունեությանը, անկախության համար մղած նրա պայքարին: Մասնակցում են՝ Զառա Մուրադյան -- նկարչի դուստրը Անատոլի Գրիգորյան- ՀՀ վաստակավոր նկարիչ Զուլում Գրիգորյան- ՀՀ ժող. նկարիչ |
|
Կարգ հիվանդաց կամ վերջին օծումՀիվանդաց կարգն այն խորհուրդն է, որի միջոցով քահանան հոգեկան ու մարմնական տկարություններից ազատում է հիվանդին: Որ դեպքերում է կատարվում այս կարգը, ինչ նպատակ ունի, ինչ է պահանջվում խորհրդակատարության համար՝ ներկայացնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
Մկրտություն. ծեսըՄկրտությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին խրախուսում մանկամկրտությունը: Ինչու՞ է քահանան մկրտվողին նոր անուն տալիս: Ինչպե՞ս է խորհրդին պատրաստվում հասուն տարիքում մկրտվել ցանկացողը: Ինչպե՞ս պետք է վերաբերվել կյանքի ու սեփական անձի հետ մկրտությունից հետո: Ինչու՞ է մերժելի կրկնամկրտությունը: Մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
ՀաղորդությունՍբ. Հաղորդությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից է: Այն համարվում է քրիստոնյայի փրկություն խորհուրդը: Ի՞նչ է նշանակում հաղորդվել հարուցյալ Քրիստոսի հետ, ինչու՞ է այդ խորհրդի կատարումը համարվում հրաշագործ: Կարո՞ղ է արդյոք Հաղորդության խորհուրդը փոխել մարդու կյանքը: Ինչպե՞ս պետք է պատրաստվել Հաղորդություն ստանալուն: Հաղորդության խորհրդի միջոցով իրագործվող մարդ-մարդ և մարդ-Աստված հարաբերությունների մեկնաբանությունը տալիս է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
Պսակադրություն, մաս 1-ինՄեր օրերում շատերը պարզ ավանդույթի ուժով են մոտենում Պսակի կարգին: Մինչդեռ Պսակադրության խորհուրդը Հայ եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է: Պսակի կարգի միջոցով է ամրագրվում Առաքյալի այն պատգամը, թե ինչ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի: Ինչպես պետք է վերաբերել պսակին, ամուսնությանն ու ընտանեկան հավատարմությանը, ինչ կարգով է ընթանում Պսակադրությունը, ինչ պայմաններ է սահմանում Պսակադրության կարգի համար Հայ եկեղեցին՝ մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
Ապաշխարություն, մաս 2-րդՀայ եկեղեցին առանձնացնում է խոստովանության երկու տեսակ՝ անհատական և հավաքական: Յուրաքանչյուր հավատացյալ ազատություն ունի ընտրելու իր խոստովանահորը: Հայ եկեղեցու կանոնի համաձայն, խոստովանողի գաղտնիքը հրապարակած հոգևորականը ենթական է խստագույն պատժի: |
|
Աննա ԱխմատովաԱննա Ախմատովայի կյանքը հարուստ էր դարաշրջանի կարևորագույն իրադարձություններով և անձնական ողբերգություններով: Չստացված, անհաջող ամուսնություններ, մայրական ծանր ճակատագիր: Եվ այնդուհանդերձ, կյանքի վերջին տարիներին բանաստեղծուհին գրում է. Ես երջանիկ եմ, որ ապրել եմ այդ տարիներին, տեսել եմ այնպիսի իրադարձություններ, որոնց հավասարը չկա ողջ պատմության մեջ»: |