|
|
Ռոման ԲալայանԹռիչքներ երազում և արթմնի», Կաշտանկա», Բիրյուկ», Պահպանիր ինձ իմ թալիսման» ... Ռոման Բալայանի ֆիլմերը հայտնի ու սիրված են տարբեր սերնդների կողմից: Դրանք արտացոլում են ժամանակի շունչը և սոցիալական տարբեր խմբերի բարքերը: Մեր հայրենակիցն այժմ ապրում և ստեղծագործում է Կիևում: Նա ուկրաինական ժամանակակից կինոյի ամենավառ անհատականությունն է: Բալայանը հայտնի է նաև ռուս դասական գրականության՝ իր նուրբ ու բարձրաճաշակ էկրանավորումներով: Կադրից դուրս նա մի քանի ժամ մեզ հետ էր... |
|
|
Հայ կոմպոզիտորների նվաճումներն արտերկրումԿոմպոզիտոր Մուշեղ(Միշել) Պետրոսյանն արժանացել է համաշխարհային դասական երաժշտության ասպարեզում տրվող ամենանշանակալի՝ Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան մրցանակին: Մուշեղ Պետրոսյանը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի. զբաղվել է աստվածաբանությամբ, ուսումնասիրել հին լեզուներ: Ինչպե՞ս է հնարավոր համատեղել դասական բանասիրությունն ու ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, զարգացման ի՞նչ ուղղությամբ է ընթանում ժամանակակից դասական երաժշտությունը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր Մուշեղ(Միշել) Պետրոսյանի հետ: |
|
|
Վլադիմիր Մսրյան
ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի ավանդը մեծ է հայ բեմարվեստում: Նա խաղաց բազմաթիվ դերեր՝ ծաղրածուից մինչեւ արքա, անդավաճան մնալով իր սկզբունքներին: Կինոյում նա մնաց որպես անփոխարինելի Պագանինի, թատորնում՝ Հերոստրատ, կյանքում՝ պարզ ու սովորական Վլադիմիր Մսրյան: Կադրից դուրս նրա մասին պատմում են մտերիմները:
Մասնակցում են՝
Գուժ Մանուկյան. ՀՀ ժող.արտիստ,
Լևոն Իգիթյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Կարեն Ջանիբեկյան. ՀՀ ժող. արտիստ,
Վալերի Թումասյան,
Մայիս Մխիթարյան. գեղանկարիչ,
Տիգրան Խզմալյան. կինոռեժիսոր
|
|
|
17-18րդ դդ. հայ առևտրական կապիտալը17-18-րդ դդ. Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտրային ցանցը ձգվում էր Լոնդոնից մինչև Միջերկրական ծով ու Հնդկական օվկիանոսի ափերը: Ինչպե՞ս էր հայ առևտրականներին հաջողվել հսկայական կապիտալ կուտակել, ի՞նչ մեխանիզմով էր աշխատում նրանց ստեղծած համաշխարհային ցանցը: Եվ որ ամենակարևորն է՝ որո՞նք էին այդ կապիտալի կործանման պատճառները: Թեման քննարկում են պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի հայոց արդի պատմության ամբիոնի վարիչ Սեպուհ Դավիթ Ասլանյանը և Երևանի պետ. համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու Սմբատ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» ծրագրերըՀիմնադրման 85-ամյակը նշող Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը հայաստանյան ու Սփյուռքի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցն է: Գիտաժողովներ, կրթական ծրագրեր, հրատարակվող գրքեր. սրանք Համազգայինի» գործունեության տեսանելի արդյունքն են: Հիմնադրամի իրականացրած ծրագրերի, սպասվող նախաձեռնությունների, ինչպես նաև մեր մշակութային իրականության հրատապ խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի հետ: |
|
|
Բուենոս Այրեսի հայ համայնքն ու եկեղեցինԱրգենտինայի հայ համայնքն ամենամեծն է Հարավային Ամերիկայում: Այստեղ, տարբեր տվյալներով, մոտ 100 հազար հայ է ապրում, առավելապես`Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Գաղութը ձևավորվել է վաղուց և կարևոր դերակատարություն ունի Արգենտինայի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում: Մեծաթիվ են հայկական եկեղեցիներն ու կից գործող դպրոցները: Միայն Բուենոս Այրեսում հայկական 6 եկեղեցի կա: Արգենտինայի մայրաքաղաքի հայ համայնքի խնդիրների, ուրախությունների ու մտահոգությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Բուենոս Այրեսի Վարագա Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանի հետ: |
|
|
Նարեկ ՀարությունյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն է: Միության հիմնական առաքելությունը արվեստագետների համար հարթակ ստեղծելն է, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործող հնարավորություն ունի բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները: Հասարակական հարաբերությունները մեծապես ազդում են ստեղծագործող անհատների գործունեության վրա: Նարեկ Հարությունյանը հիշատակում է քաղաքացիական հասարակության ձևավորման հաջողված օրինակներ: |
|
|
Արդի գիտական մտքի ճգնաժամ. հյուրը՝ Կարեն ՍվասյանՓիլիսոփա, մշակութաբան Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանի հետ երկրորդ հաղորդումը նվիրված է արդի գիտական մտքի ճգնաժամին: Ո՞րն է արևմտյան արդի գիտության առարկան, ի՞նչ հարցեր է իր առջև դնում գիտությունը, ինչպե՞ս է քայլում ժամանակակից մարդը նույնականացումների լաբիրինթոսում»: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հայ գրողն ու միջազգային գրական անցուդարձըԳրական դաշտի որոշակի աշխուժացումը, գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության աճը, նաև միջազգային մշակութային կապերի զարգացումը հնարավորություն են տալիս հայ գրողներին թարգմանել իրենց գրքերը, ներկայացնել արտերկրում, մասնակցել փառատոնների և այլն: Որքանո՞վ են հայ ժամանակակից հեղինակները օգտվում այդ հնարավորություններից, ի՞նչ է տալիս միջազգային գրական փառատոններին մասնակցությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, բան. գիտ.թեկնածու Վահե Արսենի հետ: |
|
|
Հայկական թեմաներով ֆիլմերը Սփյուռքում, հյուրը` Հայկ ՀամբարձումԻրողություն է, որ սփյուռքահայ նոր սերունդը բազմաթիվ պատճառներով հեռանում է ազգային արմատներից: Մյուս կողմից, սփյուռքաայ երիտասարդ ստեղծագործողները շարունակում են արվեստում արծարծել հայկական թեմաներ: Արդյո՞ք պատմական հայրենիքի հետ շփումներն օգնում են նրանց ստեղծագործական ունակությունների իրացմանը, ի՞նչ է տալիս սփյուռքահայ նոր սերնդին հայ մշակույթի հետ հաղորդակցվելը: Այս թեմայի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցում է ամերիկահայ ռեժիսոր Հայկ Համբարձումի հետ: |
|
|
Եվրոպական մտքի ճգնաժամ. հյուրը՝ Կարեն ՍվասյանԵրրորդ հազարամյակի» բացառիկ թողարկման հյուրը փիլիսոփա, մշակութաբան, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանն է: Կարեն Սվասյանն ապրում է Շվեյցարիայում, հրապարակային դասախոսություններ է կարդում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: 2009թ. նրա՝ Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» գիրքն արժանացել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի հատուկ մրցանակին: Մեր տաղավարում Կարեն Սվասյանը զրուցում է ժամանակակից Եվրոպայի արժեքային ճգնաժամի մասին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատության անվան տակ ընթացող մարդու ճգնաժամի մասին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
«Ոսկե ծիրան-10»Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը, չնայած ներկայացված ֆիլմերի ու մասնակից երկրների բազմազանությանը, այս տարի կարծես ֆրանսիական կամ ֆրանս-հայկական երանգ ունի. փառատոնը բացվեց Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմով` Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ և կփակվի Փարաջանով» ֆիլմով` Սերժ Ավետիքյանի գլխավոր դերակատարությամբ ու ռեժիսորությամբ: Հոբելյանական ծիրանի երանգների, Սերգեյ Փարաջանովի կերպարի մարմնավորման առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ: |