Alt

Քաղաքաշինական մտքի ճգնաժամ


Հռոմեացի հանրագիտակ ճարտարապետ Մարկոս Վիտրուվիուսի հայտնի տրիադան՝ երեք հատկանիշ, որ պարտադիր է ճարտարապետության համար՝ կառուցի ամրություն, օգտակարություն, գեղեցկություն, հաստատվել է դեռևս Ք. Ա. 1-ին դարում: Ավելի, քան երկու հազարամյակ անց մենք քաղաքներ ենք կառուցում, որոնց շինությունների ամրությունը կասկածելի է, օգտակարությունը գործակիցը՝ անհայտ, իսկ գեղեցկությունը՝ քաղաքական անեկդոտի նյութ: Ի՞նչ հիմնական խնդիրների առջև ենք կանգնում, երբ կարիք է լինում ոչ միայն պարզապես լավ ստեղծագործել, այլև պլանավորել: Քաղաքաշինական մտքի ճգնաժամի մասին են զրուցում քաղաքաշինարար Գուրգեն Մուշեղյանը և ճարտարապետ Բորիս Քոչարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Դավիթ Հակոբյան, Արամ Գրիգորյան


Բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը և Արամ Գրիգորյանը կատակում են, թե ընկերներ են անհիշելի ժամանակներից. հինգերորդ դասարանի տղաներ էին, հաճախում էին գեղարվեստի դպրոց: Շատ արագ մտերմացան ու մինչև այսօր անբաժան ընկերներ են: Դավիթն Արամին է համարում իր արվեստի առաջին ու ամենամեծ քննադատը: Արամն էլ հիացած է ընկերոջ՝ արվեստի նկատմամբ ունեցած մեծ նվիրումով: Երկուսի համար էլ ընկերությունը փայփայանքի արժանի մեծ պարգև է:

Alt

Դավիթ Մուրադյան, մաս 2-րդ


Դավիթ Մուրադյանը կրոնի ու մշակույթի նպատակը նույնն է համարում. երկուսն էլ մարդու կատարելագործմանն են միտված: Զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ արվեստ- մշակույթ փոխհարաբերությունների և մշակույթի պահպանման մեխանիզմների մասին է:

Alt

Դավիթ Մուրադյան


Լեզուն հիշողություն է, ազգային ամբողջություն, լեզուն անկախության ու ինքնության ձևավորման կարևոր միջոց է: Լեզվի նվիրական ու կիրառական նշանակության մասին է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի զրույցը կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի հետ: Ցանկացած մշակույթի հիմքը կինոգետը լեզուն է համարում, սակայն ցավով է նշում, որ այօր չենք սնվում բարոյական, իմացական, հոգևոր այն ահռելի պաշարներից, որ ունի հայերենը:

Alt

Ժամանակակից արվեստի ճգնաժամ


Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել ժամանակակից արվեստն աշխարհում, մենք հասու՞ ենք այդ խնդիրներին: Կա՞ ճգնաժամ ժամանակակից արվեստում: Ինչպե՞ս է քաղաքական մտքի ճգնաժամն ազդում արվեստի վրա: Արվեստաբան Սեդա Շեկոյանն ու արվեստագետ Արման Գրիգորյանը թեման քննարկում են Երրորդ հազարամյկաի» տաղավարում: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Հենրիկ Էդոյան, մաս 2-րդ՝ Շարժում դեպի հավասարակշռություն


20-րդ դարի մշակույթը բնորոշվում է որպես ճգնաժամային: Մշակույթ, որ կորցրել էր իր հոգևոր առանցքը, սպառվել իմաստային առումով: Ըստ մշակութաբանների, արդի մշակույթը փոխարինվել է հակամշակույթով, մեքենայական մտածողությամբ: Արվեստի ապամարդկայնացման, հոգևոր արվեստի ստեղծման ու աղճատման պատմական ընթացքի ու հավասարակշռության վերականգնման հնարավորությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ:

Alt

Համլետ Մարտիրոսյան


Սասնա ծռեր» էպոսից հետո նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների համաշխարհային ցանկում ընդգրկել նաև 15-20 հազար տարվա պատմություն ունեցող հայկական ժայռապատկերները: Մեր ժայռապատկերների ուսումնասիրությամբ երկար ժամանակ զբաղվում է Համլետ Մարտիրոսյանը: Ըստ հետազոտողի, հայկական ժայռապատկերները յուրօրինակ գրային համակարգ են և առնչություն ունեն այլ հնագույն գրային համակարգերի` Եգիպտական ու Շումերական գրերի հետ: Այս և հարակից այլ հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ուսումնասիրող Համլետ Մարտիրոսյանի հետ:

Alt

Արտյոմ Վարդանյան և Մհեր Մելքոնյան


Արտյոմ Վարդանյանն ու Մհեր Մելքոնյանը շուրջ 30 տավա ընկերներ են: Արտյոմը երկար տարիներ Հոլանդիայում ապրելուց հետ վերադարձել է Հայաստան և իրականացրել վաղեմի երազանքը` հիմնել է կենդանաբանական այգի: Մհերի հետ ուսանողական տարիներից սկսված ընկերությունը վերածվել է ընտանեկան բարեկամության` Արտյոմը Մհերի երեխաների կնքահայրն է:

Alt

Գագիկ Գինոսյան


Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար, մշակութաբան Գագիկ Գինոսյանը վստահ է, որ ինքնաճանաչողության դեպքում է միայն հնարավոր դիմագրավել արդի մարտահրավերները, դա է օգնում ճիշտ կողմոնրոշվել ու զարգանալ: Ինքնաճանաչողության բացակայությունն է, որ հաճախ խթանում է արտագաղթը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում մշակութաբանն անդրադարձավ նաև ազգային հերոսների օրինակով դաստիարակության կարևորությանը, ազգային պարարվեստի կիրառությանն ու տարածմանը:

Alt

Հենրիկ Էդոյան


Գնալով ավելի դժվար է դառնում
պոեզիա գրել
կամ ապրել` հայացքդ աշնան նուրբ շողին
կամ Ավետարանի
բացված էջերին: Գնալով ավելի դժվար է քայլել
փողոցում, ուր չկան ծանոթ բարեկամներ,
և ամեն մի խոսք,
ամեն լռություն
դառնում է չարագուշակ
մոռացության քող..:
Ինչո՞ւ է գնալով դժվարանում ստեղծագործելը, ինչո՞ւ է դժվարանում իսկական պոեզիայի ու արվեստի ընկալումը, ինչո՞ւ է մարդը հեռանում գրականությունից, արվեստից, բարձր արժեքներից: Մարդկայինի ճգնաժամի, պոեզիայի և իրականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ:

Անրի Վերնոյ


Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) հայ հանդիսատեսին հայտնի է Մայրիկ» ֆիլմով: 2010 թ. Անրի Վերնոյի ընտանիքը Հայաստանում էր: Ոսկե ծիրան» կինոփառատոնը համաշխարհային կիոնյում ունեցած ավանդի համար Վերնոյին հետմահու մրցանակ էր շնորհել: Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկը, որպես ասիստենտ է աշխատել ֆիլմում: Հորս հետ աշխատելը շատ դժվար էր»,-հիշում է Պատրիկը: Կադրից դուրսը» պատմում է Վերնոյ-Մալաքյան գերդաստանի ու Մայրիկ» ֆիլմի ստեղծման մասին, հաղորդման մեջ օգտագործված են բացառիկ դրվագներ ֆիլմի նկարահանումներից:

 

Վարդան Աճեմյան


Անվանի թատերական գործիչ, ռեժիսր, ԽՍՀՄ ժող. արտիստ Վարդան Աճեմյանի ավանդը մեծ է հայ թատրոնի պատմության մեջ: Աճեմյանը կրթություն է ստանում Ռուսաստանում`Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի մոտ, սակայն վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի դրամատիկ թատրոնի հիմնադիրներից մեկը...Այստեղ էլ բեմադրում է իր առային ներկայացումները`իրեն բնորոշ նուրբ ու ընդգծված ձեռագրով: Հատակում», Մեծապատիվ մուրացկաններ», Արա Գեղեցիկ», Տասներկու գիշեր» և այլն: Սունդուկյանի անվան թատորնի բեմում գեղարվեստական ու հոգեբանական վառ բացայատումներով աչքի ընկան Պաղտասար աղբարն» ու Իմ սիրտը լեռներում է»: Կադրից դուրս իրենց հիշողություններ են կիսում են մեծ վարպետի աշակերտները՝