|
|
Տարիել Հակոբյան և Ռոբերտ ՄաթոսյանԿինոգետ Ռոբերտ Մաթոսյանի և քանդակագործ Տարիել Հակոբյանի ընկերությունը սկսվել է 1960-ական թթ-ից, երբ երկուսն էլ ուսանող են եղել: Ուսանողական հանրակացարանը յուրահատուկ միջավայր է, որտեղից սկիզբ է առել ու շարունակվել շատերի ընկերությունը... Այսօր Ռոբերտ Մաթոսյանը Կինո» ամսագրի գլխավոր խմբագիրն է, Տարիել Հակոբյանը դասավանդում է գեղարվեստի ակադեմիայում: Երկուսն էլ երիտասարդ սերնդին ուզում են փոխանցել իրենց փորձն ու ջերմությունը... |
|
|
Նարեկ Հարությունյան և Վահան ԱրծրունիԵրգահան Վահան Արծրունու և Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերությունը պարզ, անշահախնդիր, երբեմն էլ խոչընդոտներով լի ճանապարհ է: Այդ ճանապարհին ծնվել են մի շարք ստեղծագործություններ՝ Վահան Արծրունու Կոմիտասի տասը հայտնություն», Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ... Երկու արվետսագետների համար ընկերության հիմանկան նկատապը ինքնաճանաչումն է...
|
|
|
Եկեղեցին և Ցեղասպանության ճանաչումըԱմեն տարի՝ ապրիլի 24-ին Հայ եկեղեցու մատուցվում է հատուկ Պատարագ: Այդ օրը հայ ժողովուրդն աղոթում է, որ ոչ մի տեղ այլրս չկրկվի նման ողբերգություն: |
|
|
ՏյառնընդառաջՀաղորդումը ներկայացնում է Տյառնընդառաջի տոնի խորհուրդն ու ազգագրական հիմքը: Մասնակցում են Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանն ու ազգագրագետ Գոհար Ստեփանյանը:
|
|
|
Սամվել Սևադա և Բաբկեն ՄխիթարյանԳեղանկարիչ Սամվել Սևադայի և Աբովյանի երաժշտական դպրոցի տնօրեն Բաբկեն Մխիթարյանի ընկերությունը, չնայած նախասիրությունների, և ինչպես իրենք են կատակով ասում`տարիքային տարբերությանը, շարունակվում է երեք տասնամյակից ավելի ...: Շատ օգտակար ու կայուն ավանդույթ ունեն՝ տարին մեկ անգամ գնում են քաղաքից դուրս ու միմյանց պատմում տարվա ընթացքում ով՝ ինչից է նեղացել», բացասական լիցքերը թողնում ու վերադառնում: Երկու ընկեր» հաղորդաշարի տեսախցիկն այս անգամ հետևել է նրանց... |
|
Լիպարիտ ՍարգսյանԳիրք-ընթերցող կապը խթանելու, ժամանակակից մարդուն գրքին մոտեցնելու, գրքի ու ընթերցանության նկատմամբ վերաբերմունքը փոխելու մասին խոսելիս շատ հաճախ հանգում ենք եզրակացության, որ ընթերցող ունենալու համար նախ պետք է ընթերցող դաստիարակել: Գործո՞ւմ են արդյոք այսօր մանկական ու դպրոցական ընթերցանությունը խրախուսելու մեխանիզմներ և որքանո՞վ է ժամանակակից գրականությունը խթանում մանկապատանեկան ընթերցանությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի հետ: |
|
|
Սոնա Բանոյան և Լյուդվիգ ԱվետիսյանՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Բանոյանը և նկարիչ Լյուդվիգ Ավետիսանն ավելի քան 40 տարվա ընկերներ են: Սոնա Բանոյանն այսօր զբաղվում է նաև գոբելենագործությամբ ու բատիկայով, Լյուդվիգ Ավետիսյանը գեղանկարից բացի սկսել է աշխատել նաև մետաղի հետ: Կատակով ասում են, որ ընկերությանը չի խանգարել անգամ ամուսնությունը... |
|
Մայիս Մխիթարյան և Գրիգոր ՄովսիսյանԳեղանկարիչ Մայիս Մխիթարյանը Հայաստան է տեղափոխվել 90-ականներին: Ամենամեծ ձեռքբերումը Հայաստանում ընկերներն են: Մայիս Մխիթարյանի համար ընկերությունը ինքնաճանաչման ճանապարհ է: Տնտեսագետ Գրիգոր Մովսիսյանի հետ նրանք հանդիպել են Սայաթ-Նովա» գրքի շնորհանդեսին: Գրքի նկարազարդողը Մայիս Մխիթարյանն էր:
|
|
|
Տիգրան Դուրգարյան և Հակոբ ԱբրահամյանՀայաստանի հաշմանդամների Փյունիկ» ՀԿ-ն ստեղծվել է 1988-ի երկրաշարժից հետո մի խումբ նվիրյալների կողմից: Այստեղ էլ հանդիպել են Տիգրան Դուրգարյանը և Հակոբ Աբրահամյանը: Տիգրան Դուրգարյանը օրթոպեդ-մեխանիկ է, Հակոբ Աբրահամյանը՝ Փյունիկ» ՀԿ-ի նախագահը: Նրանց միավորել է մարդկանց օգնելու պատրաստակամությունը: Հակոբը շատ է կարևորում Տիգրանի պարզությունն ու անմիջականությունը, Տիգրանը գնահատում է Հակոբի նպատակասլացությունն ու սիրով ասում, որ շատ բան ունի սովորելու ընկերոջից... |
|
|
Սոնա Հովհաննիսյան և Մանուշակ ՏիտանյանՀովեր» կամերային երգչախմբի գեղ. ղեկավար Սոնա Հովհաննիսյանի և ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի ընկերությունը սկսվել է մանկական երգչախմբում երգելուց: Նրանք մեծացել ու ձևավորվել են նույն միջավայրում: Երբ ընդհանուր է արժեհամակարգը, հետաքրքրությունները, կա փոխադարձ նվիրվածություն, ընկերությունը ամուր է և չպարտադրված: Մանուշակը Սոնայի մեջ գնահատում է ստեղծական միտքը և սկզբունքայնությունը, իսկ Սոնայի համար Մանուշը ջերմ ու հարազատ հոգի է... |
|
|
«Ես եմ» 2012Ես եմ» երիտասարդական միջազգային կինոփառատոնը 7-րդ անգամ իր դռներն է բացում երիտասարդ կինոռեժիսորների առջև: Կինոփառատոնը երիասարդների համար նոր ֆիլմերի ներկայացման և նոր հանդիպումների հրաշալի առիթ է: |
|
|
Արմինե ԳրիգորյանԼրանում է Արամ Խաչատրանի ծննդյան 110-ամյակը: Մեծանուն կոմպոզիտորը մեզ հետ չէ արդեն 35 տարի, սակայն նրա ստեղծագործությունները կատարվում են Հայաստանում և արտերկրում, նրան նվիրված փառատոններ ու մրցույթներ են անցկացվում: Հոբելյանը ևս մեկ հրաշալի հնարավորություն է անդրադառնալու 20-րդ դարի երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի ստեղծագործությանը: Իսկ թե ինչպես են պատրաստվում հոբելյանին մասնագետներն ու երկրպագուները, պարզել է Հայկ Համբարձումյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, Երևանի պետական կոնսերվատո¬րիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի հետ զրույցում: |

