|
|
Հեռու և մոտ վտանգըՀայաստանի անկախացումից ի վեր աշխատանքային միգրացիան շարունակում է մնալ բազաթիվ հայ ընտանիքիների կենսապահովման հիմնական միջոցը: Արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում 22-55 տարեկան տղամարդիկ: Նրանք և նրանց ընտանիքները դառնում են խոցելի ՄԻԱՎ վարակի նկատմամբ... |
|
|
ԿոնտրապունկտՖիլմը հեռակա զրույց է երկու հավատացյալի միջև: Հայ եկեղեցու անդամ, ճանաչված արվեստագետներ Դանիել Երաժիշտը և Միքայել Մկրտչյանը ներկայացնում են իրենց՝ էապես տարբեր անհատական ընկալումները և մոտեցումները կրոնական հանդուրժողականության խնդրին: Տեսաֆիլմը պատրաստվել է Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: |
|
|
Յուրի ԵրզնկյանԿինոռեժիսոր Յուրի Երզնկյանի անցած ստեղծագործական ճանապարհը, հայ կինոյում նրա յուրօրինակ ձեռագրով ֆիլմերը՝ Խաթաբալա», Առաջին սիրո երգը», Սգավոր ձյունը», մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը: |
|
|
Հովհաննես ԳալստյանՀովհաննես Գալստյանը ռեժիսոր և պրոդյուսեր է: 2005թ. հիմնադրել է «Պարալլելզ ֆիլմփրոդաքշն» կինոընկերությունը: Առաջիկա երե ք տարիների համար երեք խոշոր ֆիլմի նախագիծ ունի` «Կիսալուսնի ծովածոց», ռեժիսոր` Մարինե Զաքարյան, «Լուսավոր շրջան», ռեժիսոր` Հովհաննես Գալստյան և «Կորած թռչուններ», ռեժիսոր` Արեն Պերդեցի: 2009 թվականին ստեղծված «Խճճված զուգահեռները» առաջին հայկական ֆիլմն է, որի արտարդությանը համատեղ մասնակցել են Հայաստանը, Ֆրանսիան և Նորվերգիան: Ֆիլմը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների, ստացել տասնյակից ավելի մրցանակներ: |
|
Ստեփան ԱնդրանիկյանՄենք ենք, մեր սարերը», Տժվժիկ», Երկունք» ... հայկական ֆիլմերի այս ընտրանին հայտնի ու սիրված է արդեն մի քանի սերնդի համար: Այս ֆիլմերի բեմադրող նկարիչը Ստեփան Անդրանիկյանն է: Նրա ստեղծագոծական կյանքում շրջադարձային է եղել Փարաջանովի Նռան գույնը»... Մեր հերոսի ջանքերով է ստեղծվել նաև հայկական մուլտիպլիկացիայի դպրոցը: Նա Վին պինգվինը», Արևի հարսնացուն», Կախարդական լավաշը» մուլտֆիլմերի հեղինակն է: Ստեփան Անդրանիկյանը հիշում է բոլոր ֆիլմերի ստեղծման ընթացքը, անվանի կինոռեժիսորների հետ աշխատանքը... |
|
|
Նաիրա ՄուրադյանՀայկական առաջին մուլտֆիլմը` Շունն ու կատուն», ստեղծվել 1937 թվականին: Իսկ 1970-80-ականները սովետահայ մուլտիպլիկացիայի ծաղկման շրջան էր: Հետանկախության շրջանում հայ անիմացիոն արվեստի զարգացումը դանդաղում է, սակայն ֆիլմեր նկարահանվել ու նկարահանվում են: Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր, կարևորը ֆիլմի թեմա՞ն է, թե իրականացման տեխնիկան, որքանո՞վ է հայկական անիմացիան արձագանքում սոցիալ-քաղաքական խնդիրներին և պե՞տք է արդյոք արձագանքի: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է անիմացիոն ռեժիսոր Նաիրա Մուրադյանի հետ: |
|
|
Արա Վահունի1960-ական թվականներին վավերագրական կինո եկավ երիտասարդ ռեժիսորների հեղափոխական մի խումբ: Վավերագրական կինոն վերածնունդ ապրեց և ազգային դեմք ստացավ: Արա Վահունին նոր կինոլեզու բերեց իր Ամերիկայի ձայնը», Էլեգիա», Ինքնադիմանկար», Վարագույրը չի իջնում», Տոհմածառ» և այլ ֆիլմերով: Վահունին նաև գրչի մարդ էր, կյանքի վերջին տարիներին լույս տեսավ նրա Վախենալու հեքիաթ» և Շան կյանք» վիպաշարը: |
|
Սերգեյ ՄերգելյանՄերգելյան ինստիտուտը» հայտնի է ցանկացած երևանցու, սակայն նրա հիմնադիրներից մեկի` Սերգեյ Մերգելյանի կենսագրությունը գրեթե անհայտ է լայն հասարակությանը: Հայ մաթեմատիկոսը 20 տարեկանում դարձել է ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ դոկտորը: 24 տարեկանում արժանացել է ամենապատվավոր` Ստալինյան մրցանակի: Իսկ 28 տարեկանում դարձել է ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ թղթակից անդամը: |
|
|
Հայկ ՂազարյանՊատմական գիտությունների դոկտոր Հայկ Ղազարյանը 1957 թվականից զբաղվում է Հայկական հարցի քննությամբ: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ պատմաբանը զրուցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, փոխհատուցման և Եղեռնի հետևանքների վերացման հնարավոր տարբերակների մասին: Հ. Ղազարյանն անդրադառնում է նաև Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի հարցերին: |
|
Ժաքլին ԿարաասլանյանԱրդեն չորս տարի Հայաստանում գործող Լույս» հիմնադրամի կրթաթոշակով շուրջ 260 հայ երիտասարդ բարձրագույն կրթություն է ստացել կամ շարունակում է սովորել արտերկրի լավագույն համալսա¬րաններում: Խնդիրները, սակայն, միայն որակյալ բարձրագույն կրթությամբ չեն լուծվում՝ կցանկանա՞ Օքսֆորդի» համալսարանն ավարտած երիտասարդը վերադառնալ Հայաստան, մեր երկիրը կարո՞ղ է ապահովել նրա գիտելիքների իրացման պայմաններ, համապա¬տասխան վարձատրություն, քա՞նի մարդ է վերադարձել ու աշխատում մինչև օրս: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ: |


