
|
Չապաքինված ցավը փոխանցվում էՀայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց սոցիալական հոգեբանները փորձում են վերլուծել վերապրածների և զոհերի սերունդների հոգեբանական և հոգեախտաբանական վիճակը, հետազոտել սթրեսի հետվնասվածքային խանգարումները և դրանց հեռավոր հետևանքները` արտացոլված տարբեր հիվանդություններում: Ի՞նչ է միջսերնդային հիշողությունը, ինչպե՞ս և ինչո՞ւ է փոխանցվում: Թեման քննարկում են ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Սյուզան Սարգսյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը: |
|
Ինչ սպասելիքներ ունենք հոգևորականիցԻ՞նչ է ակնկալում հանրությունը հոգևորականից և որքանո՞վ է եկեղեցականն արդարացնում այդ ակնկալիքն այսօր: Քննարկում են հոգեբան Ինգա Հարությունյանը և Ասողիկ քահանա Կարապետյանը: |
|
Վիրահայոց թեմ. սեփականության վերադարձի գործընթացՎիրահայոց թեմը կազմել և Վրաստանի կառավարությանն է ներկայացրել այդ պետության տարածքում գործող հայկական խոնարհված, ավերված կամ վրացականացված եկեղեցիների ցանկը՝ պահանջելով ետ վերադարձնել այդ սեփականությունը: Ինչո՞ւ է հապաղում վերադարձի գործընթացը: Քննարկում են Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և պատմաբան Արմեն Ասատրյանը: |
|
Սուրբ Սարգսի տոն. ձևի և բովանդակության խզվածքըՍուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները նպատակ ունեն որքան հնարավոր է գրավիչ դարձնել տոնը: Երբեմն, սակայն, տոնի խորհրդի մատուցումն այնպես է փաթեթավորված, որ տոնը գրեթե անճանաչելի է: Ու թեև ձգտումը մեծ է, բայց ձևը հաճախ այդպես էլ չի դառնում բովանդակություն: Թեման քննարկում են Տ. Եսայի քահանա Արթենյանև և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը: |
|
Ազգային ինքնությունը գլոբալացվող աշխարհումԻնչո՞ւ են գլոբալացվող աշխարհին մտահոգում ազգային ինքնության հետ կապված խնդիրները: Ի՞նչ արդյունք կարող է տալ ազգային ինքնությունը կարևորող քաղաքականությունը: Ինչպե՞ս կարող են ինքնության տարրերը ծառայել ազգային հեղինակության կառուցմանը: Ազգային ինքնությանն առնչվող սոցիալ-հոգեբանական խնդիրների շուրջ զրուցում են միջազգայնագետ Վահագն Վարդանյանը և հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը: |
|
Կյանքը սահմանումՍահմանամերձ գյուղերի հոգևոր խնամքի առանձնահատկությունների, համայնքների տնտեսական, սոցիալական ու մշակութային ակտիվությունը խթանելու մասին զրուցում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և սահմանամերձ Չինարի գյուղի ղեկավար Սամվել Սաղոյանը: |
|
Բարեգործության մշակույթԶարգացած երկրներում բարեգործությունը ոչ միայն պարզապես մարդկանց առաջնային կարիքները հոգալն է, այլ առաջին հերթին՝ ներդրումներ կատարելն այնպիսի ծրագրերում, որոնք կարող են լուծել սոցիալական ապահովության խնդիրները, բարելավել կրթական մակարդակը ու զարգացնել հմտությունները: Բարեգործության հայաստանյան մշակույթի մասին զրուցում են Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը և «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյանը: |
|
Իրավունք, որ նվաճում ենք ամեն օրԵրուսաղեմում սկսվել է Քրիստոսի գերեզմանի նորոգությունը, որն իրականացնում են հայ, հույն և լատին եկեղեցիները: Այս երեք եկեղեցիներն են Ս. Գերեզմանի վրա կառուցված Հարության տաճարի իրավատերերը: Հայերը Տերունի սրբավայրերի նկատմամբ իրավունքներ ձեռք են բերել 7-րդ դարում: Պատմականորեն հայ եկեղեցին Երուսաղեմում ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու կալվածքներ և մշտապես դժվար մրցակցության մեջ է եղել հույների ու լատինների հետ: Պատմական թոհուբոհի մեջ հայերի իրավունքները մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով են պահպանվել: Երուսաղեմի հայոց իրավունքների մասին զրուցում են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և գրականագետ Վարդան Դևրիկյանը: |
|
Լավ օրենքի սպասումով«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը հերթական անգամ ուղարկվեց լրամշակման: Դարձյալ տեղի կունենան հանրային լսումներ, հաշվի առնելով հանգամանքը, որ հանրության վերաբերմունքը այս օրինագծի նկատմամբ միանշանակ չէ: Ի՞նչ մտահոգություններ կան «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագծի շուրջ և որքանո՞վ են դրանք հիմնավոր: Քննարկում են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Սոցիալական հայեցակարգի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
Արժեքային կողմնորոշիչներՀայաստանի բնակչության երեսուն տոկոսը 18-30 տարեկան քաղաքացիներն են, որոնց համար, պետությունն իր ընդունած ռազմավարության համաձայն, պետք է ստեղծի ազատ, բազմակողմանի զարգացած, առողջ և պատասխանատու քաղաքացի դառնալու հնարավորություն: Պետության պարտավորությունների իրականացման և երիտասարդության արժեքային կողմնորոշիչների մասին զրուցում են ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Ամիրյանը և Տ. Նշան քահանա Ալավերդյանը: |
|
Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք, Հայաստան-Վրաստան-ԻրանՄարդկության հարստությունը կրոնական, մշակութային ու քաղաքակրթական բազմազանությունն է, որն օգնում է ժողովուրդներին փոխհարստացնել միմյանց ու զարգանալ: Կայուն զարգացման նախապայմանը խաղաղությունն է: Խաղաղությունն իբրև հիմնարար արժեք ընտանեկան դաստիարակության համակարգում թեմայի շուրջ զրուցում են Նիկողայոս միտրոպոլիտ Փաչուաշվիլին, Ալի Մոհամմադ Շաջաանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
Ի շահ հայերենիՀայերենին սպառնացող իրական կամ անիրական արտաքին վտանգները որակվում են իբրև պետության ինքնիշխանության դեմ ոտնձգություն, իսկ ներքին վտանգները պատշաճ ուշադրության չեն արժանանում: Հայերենի անաղարտության, լեզվաքաղաքականության իրականացման և Լեզվի մասին օրենքի պահանջների կատարման մասին զրուցում են «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: |











