
«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով:
|
Եկեղեցական կյանք. հատուկ թողարկում 08.08.2026Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները «Վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Հայոց հայրապետին: Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը: Դատավորը ինքնաբացարկ հայտնեց: |
|
Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը 07.08.2026Օգոստոսի 7-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից հետո Մայր Աթոռի միաբանությունը և հավատացյալ ժողովուրդը Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին երեկոյան ժամերգությանը, որից ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը հղեց ներկաներին. «Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ իրողություններից ու փորձություններից բարիքներ է վեր հանում իր Սուրբ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը»: Վեհափառ հայրապետի ամբողջական խոսքը՝ տեսանյութում: |
|
Եկեղեցական կյանք 26.07.2026Այս թողարկման թեմաներն են՝ Մասաչուսեթսի հայ ուխտավորների 2-րդ խումբը Մայր Աթոռում |
|
Եկեղեցական կյանք 24.07.2026Այս թողարկման թեմաներն են՝ Աշխարհի հայագետները՝ Երևանում. Մատենադարանում Հայագիտական կոնգրես է |
|
Եկեղեցական կյանք 13.07.2026Այս թողարկման թեմաներն են՝ |
|
Այս թողարկման թեմաներն են՝Այս թողարկման թեմաներն են՝ Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում |
|
Եկեղեցական կյանք 10.07.2026Այս թողարկման թեմաներն են՝ |
|
Եկեղեցական կյանք 06.07.2026Այս թողարկման թեմաներն են՝ Վերականգնվում է Հառիճավանքի որմնանկարը |
|
Եկեղեցական կյանք 03.07.2026Այս թողարկման թեմաներն են՝ Դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության |
|
Եկեղեցական կյանք 30.06.2026Այս թողարկման թեմաներն են՝ Հայրավանքի ուխտի օրվա առիթով եկեղեցի է տեղափոխվել Տիրոջ խաչափայտի մասունքը |
|
Եկեղեցական կյանք 26.06.2026Այս թողարկման թեմաներն են՝ Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը |
|
Եկեղեցական կյանք 26.06.2026Այս թողարկման թեմաներն են՝ Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը |











