
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
Ինչ գին է վճարելու մեր պետությունը մեր եկեղեցու իրավունքները խախտելու համարԻ՞նչ է սահմանադրական իմունիտետը՝ անձեռնմխելիությունը: Ինչպե՞ս է այն տարածվում կրոնական կազմակերպությունների վրա: Ո՞վ է այդ իրավունքի պաշտպանության երաշխավորը: Ինչպե՞ս կգնահատեն միջազգային ատյանները Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ հարուցված հակաիրավական վարույթները: Կարո՞ղ են Հայ եկեղեցու հավատացյալները կոլեկտիվ հայց ներկայացնել՝ իրենց կրոնական զգացումների և ազատության խախտման համար: Աննա Սարգսյանը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ: |
|
Ինչու՞ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում իր պարտականությունները կատարելու մեջ«Պատմական ամոթի օրեր» մեկնաբանությունն են ստանում մեր ժամանակները: Իրավունքի մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանի Հանրապետությունը դատարան է կանչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ոչ թե որպես քաղաքացի որևէ հանցանք գործած լինելու մեղադրանքով, այլ հենց Ամենայն Հայոց Կաթողիկոս լինելու համար: Ի՞նչ է սա նշանակում Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և Հայաստանի պետականության համար: Աննա Սարգսյանը զրուցել է Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի հետ: |
|
Ո՞վ է թաքնված Հայ եկեղեցու դեմ արշավի թիկունքումԻրավապաշտպաններն ահազանգում են ինքնիշխանության բարձրացման քողի տակ իրականում պետականության կորստի տանող վտանգավոր գործընթացների մասին: Դրա ամենաակնառու դրսևորումներից է արևմտյան անվտանգային «հովանոցի» պատրանք ստեղծելը, ինչը երկիրը տանում է դեպի թուրքական ու ադրբեջանական կախվածություն, ինչպես նաև խաթարում է պարենային անվտանգությունն ու թիրախավորում Հայ եկեղեցին: Ո՞րն է այս գլոբալ ծրագրերին միակ հակազդման միջոցը և ի՞նչ է իրականում տեղի ունենում: Ի՞նչ աշխարհաքաղաքական ծրագրեր է սպասարկում այսօրվա Հայաստանը: Աննա Սարգսյանը ծավալուն զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: Դիտեք զրույցի առաջին հատվածը՝ ԱՅՍՏԵՂ: www.shoghakat.am/am/telecasts/38391 |
|
Կանաչ լույս՝ ՀՀ անվտանգության համակարգը կազմաքանդողների համարԻրավապաշտպաններն ահազանգում են Հայաստանում քաղաքական հետապնդումների և հալածանքների աննախադեպ ծավալի վերաբերյալ: Դրա ամենաակնառու դրսևորումներից մեկը հակաեկեղեցական արշավն է, որն ընթանում է միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտումներով: Սակայն կարծիք կա, որ միջազգային դերակատարների արձագանքը համարժեք չէ կատարվող խախտումներին: Ո՞վ է կանաչ լույս վառել Հայաստանի իշխանությունների համար: Ի՞նչ աշխարհաքաղաքական ծրագրեր է սպասարկում այսօրվա Հայաստանը: Աննա Սարգսյանը ծավալուն զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: Դիտեք զրույցի առաջին հատվածը: |
|
Ամուլսարի դեպքը՝ ցուցիչԻնչպե՞ս են հանրային կարևորության հարցերը մտնում քաղաքական օրակարգ և դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Հնարավո՞ր է արդյոք առանց միջազգային աջակցության պայքարել «պետական մեքենայի» դեմ։ Ի՞նչ ազդեցություն ունեցան Ամուլսարի պայքարը, Արցախի կորուստն ու հոգեբանական ընկճվածությունը հանրային ակտիվության վրա։ Ե՞րբ է իրականում ակտիվանում քաղաքացիական հասարակությունը, և ինչո՞ւ է պետական բռնության կիրառումը վտանգավոր հենց իշխանությունների համար։ Աննա Սարգսյանը շարունակել է զրույցը իրավապաշտպան, քաղաքագետ Մայա Բարխուդարյանի հետ։ Զրույցի առաջին հատվածը դիտեք ԱՅՍՏԵՂ։ https://shoghakat.am/am/telecasts/38340 |
|
Ի՞նչ են թաքցնում մեզնից և ի՞նչ դրդապատճառներովԻնչպե՞ս են հանրային կարևորություն ունեցող հարցերը մտնում քաղաքական օրակարգ և դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Ինչո՞վ են առանձնանում մեր կյանքի վերջին տարիներն իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Մի՞թե տեղեկատվության պակասը կամ դրա լիակատար բացակայությունը մարդու իրավունքների լրջագույն խախտում չէ, երբ ահռելի տեղեկատվական աղմուկի տակ էական խնդիրների մասին տեղեկատվությունը խիստ քիչ է։ Աննա Սարգսյանը զրուցել է իրավապաշտպան, քաղաքագետ Մայա Բարխուդարյանի հետ: |
|
ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Արցախի թեմայով չէԻրավապաշտպան, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, հարցին, թե ո՞վ է այսօր լսում արցախցիներին, պատասխանում է՝ այսօր ավելի շատ խոսողի խնդիր կա, քանի որ արցախցիների վրա ճնշումը մեծ է, ցավոք, նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական լարված հարաբերությունները կարո՞ղ են ստվերել արցախյան օրակարգն այն աստիճանի, որ այն վերանա: Աննա Սարգսյանը զրուցել է Արտակ Բեգլարյանի հետ: |
|
Խայտառակ ժամանակներԲանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ քաղաքականությունը հնարավոր չէ տարանջատել մշակույթից, գրականությունից, արվեստից ու հոգևոր կյանքից։ Ի վերջո քաղաքականությունը երկրի, պետության գոյությունն ու հասարակական կյանքն է։ Ամբողջը փոխկապակցված են։ Ըստ նրա՝ այսօր հոգևորականն ու մտավորականը չեն կարող լռել, երբ տեսնում են պետությանը սպառնացող վտանգը, ցեղասպանված Արցախը։ Առաջին հերթին շարքային քաղաքացին նայում է իր հոգևորականի ու մտավորականի խոսքին։ Գրողին քաղաքականությունը հետաքրքի՞ր է, չէ՞ որ նա ստեղծում է համամարդկային ու անդրժամանակյա տեքստ: Աննա Սարգսյանը զրուցել է բանաստեղծ Հուսիկ Արայի հետ: |
|
Քարոզարշավ-2026. ի՞նչ է պատմում մեդիանԻնչո՞ւ 2026-ի քարոզարշավի ընթացքում առաջ մղվեց ընտրակաշառքի թեման, երբ իրականում հայաստանյան խնդիրները և մարդկանց հուզող թեմաները այլ են: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Միշտ կապի մեջ Հայաստանը և 2026-ի ընտրությունները» վիճակագրական տվյալներ: Աննա Սարգսյանը զրուցել է կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ: |
|
Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայ ժողովրդի իրավունքներըՎատիկանի գաղտնի արխիվի հետազոտության հիման վրա գրված՝ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» ուսումնասիրությունը լուրջ ազդակ դարձավ, որպեսզի 2016թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այժմ քննարկվում են ԳԴՀ-ում ժխտողականությունը քրեականացնելու, դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներմուծելու և այլ թեմաներ: Տասնամյակների ի՞նչ աշխատանք է ընկած այս գործընթացների հիմքում, որոնք իրականացնում են Սփյուռքի հայկական կառույցները: Որքանո՞վ է ազդում այդ աշխատանքի վրա Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմաբան, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ: |
|
Արժեքներ և ընտրություններԻնչո՞ւ է այսօր մեր պետականությունը գոյաբանական սպառնալիքի առջև, ո՞վ է դրա շահառուն: Ինչո՞ւ է քաղաքական իշխանությունը հատում բարոյականության նորմերը: Աննա Սարգսյանը զրուցել է իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ: |
|
Ինչ խորհրդանիշերով կպատկերեիք անկախ ՀայաստանըՀանրապետության օրը մեր պետական տոնացույցում հիշատակվում է մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը: Ինչո՞ւ ենք հանրապետության հռչակման փաստը համարում տոնելի, ի՞նչն է ընկած մեր հանրային-քաղաքական ընկալումների հիմքում ՝ կապված պետության գաղափարի հետ: Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ: |











